Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը 10 տարվա ընթացքում աճել է 5.7 անգամ

Երեկ Լոնդոնի ֆոնդային բորսայում պղնձի մեկ տոննայի գինը վերջապես հատեց 6000 դոլարի սահմանագիծը: Սա պղնձի ամենաբարձր գինն է 2015 թվականի հունիսից այս կողմ:

Այս մեկուկես տարիների ընթացքում այդ մետաղի մեկ տոննայի բորսայական գինը իջել էր մինչեւ անգամ 4500 դոլարի: Սա, իհարկե, մեծ նշանակություն ունի մեր տնտեսության համար, քանի որ Հայաստանից արտահանվող ապրանքների աղքատիկ ցանկում գունավոր մետաղների եւ առաջին հերթին պղնձի հանքաքարի մասնաբաժինը չափազանց մեծ է:  Եվ որքան նվազում է պղնձի գինը, այդքան տուժում է մեր տնտեսությունը: Ու ընդհանրապես, գունավոր մետաղների գներից մեր տնտեսության կախվածությունը մեծ է` չափազանց մեծ: Դա պատկերացնելու համար բերենք ընդամենը մեկ ցուցանիշ` 2016 թվականին Հայաստանից արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 1 միլիարդ 780 միլիոն դոլար, որից հանքահումքային արտադրանքի մասնաբաժինը եղել է 470 միլիոն դոլար: Իսկ դրա մեծագույն մասը հենց պղնձի խտանյութն է:

Մի կողմից, իհարկե, լավ է, որ պղնձի գինը բարձրանում է, եւ մեր հանքարդյունաբերությունը ավելի շատ եկամուտներ է ստանում: Մյուս կողմից սա իր մեջ մեծ վտանգներ է պարունակում: Նախ գունավոր մետաղների նկատմամբ համաշխարհային պահանջարկը միշտ լինելու է, եւ համեմատաբար ավելի հեշտ եղանակով փող աշխատելու ցանկությունը հանգեցնում է նրան, որ նորանոր հանքեր են բացվում Հայաստանում, նորանոր պոչամբարներ են հայտնվում, միլիոնավոր տոննաների թունավոր նյութեր են կուտակվում այդտեղ եւ առաջացնում բնապահպանական լրջագույն խնդիրներ: Դրա հետ մեկտեղ, կա նաեւ տնտեսությանը հասցվող վնաս: Երկարատեւ հեռանկարում հանքարդյունաբերությունը դառնում է թմրանյութի պես մի բան եւ տնտեսությունը «նստում է» այդ «ասեղի» վրա: Հայաստանն արդեն իսկ այդ վիճակում է:

2016 թվականին, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում արտադրվել է 388 հազար տոննա պղնձի խտանյութ, որ 73 հազար տոննայով ավելի է, քան 2015-ին: Վերջին 10 տարիներին պղնձի խտանյութի արտադրությունը ահռելի աճ է արձանագրել: Օրինակ, 2006 թվականին արտադրվել էր ընդամենը 68 հազար տոննա: Ստացվում է, որ անցած 10 տարիների ընթացքում խտանյութի արտադրությունը աճել է մոտ 5.7 անգամ (տես գծապատկերը): Սակայն միջազգային շուկայում գների տատանումների պատճառով խտանյութի արտադրության ծավալների աճը համարժեք ֆինանսական հասույթներ չի ապահովել: Այսպես. 2011 թվականին արտադրվել է ընդամենը 127 հազար տոննա խտանյութ, սակայն այդ նույն տարի Հայաստանից արտահանված հանքահումքային արտադրանքի ծավալը կազմել է 404 միլիոն դոլար: Եթե այս երկու ցուցանիշները համեմատենք անցած տարվա նույն ցուցանիշների հետ, ապա կստացվի հետեւյալը: Արտադրված խտանյութի ծավալը 2016-ին 2011 թվականի համեմատ աճել է 3 անգամ, իսկ հանքահումքային արտադրանքի արտահանումից հասույթը աճել է միայն 16 տոկոսով:

Դրա պատճառը գունավոր մետաղների համաշխարհային գներն են: 2011 թվականին մասնավորապես պղնձի խտանյութի մեկ տոննայի գինը հասնում էր մինչեւ 10 հազար դոլարի: Իսկ անցած` 2016 թվականին միջին տարեկան գինը կազմել է 4700-4800 դոլար: Այսինքն, եթե Հայաստանում արտադրված խտանյութի եւ միջազգային գների մոտավոր համադրություններ անենք, ապա կստացվի մի շատ հետաքրքիր պատկեր: Ասենք, եթե 2016 թվականին պղնձի գինը լիներ այնքան, որքան 2011 թվականին էր, ապա հանքահումքային արտադրանքի արտահանումից հասույթը կկազմեր մոտ 1.2 միլիարդ դոլար: Դա այն դեպքում, երբ, ինչպես նշեցինք, արտահանման ընդհանուր ծավալը 2016-ին եղել է 1.8 միլիարդ դոլար: Նման հեռանկարը իր մեջ մեծ վտանգներ է պարունակում:  Մեկ առանձին ապրանքից ստացվող չափազանց մեծ եկամուտները ստիպում են մեզ նման երկրներին այլեւս չմտածել տնտեսությունը զարգացնելու, բարեփոխումներ անելու մասին: Մի խոսքով` թուլանալ: Հիմա հանքարդյունաբերությունը Հայաստանում այնպիսի խելահեղ տեմպեր է վերցրել, որ այդպես թուլանալու վտանգը պղնձի թանկացման ֆոնին չափազանց իրական է:

Եթե պղնձի մեկ տոննայի գինը կրկին դառնա, ասենք, 10 հազար դոլար, ապա դա ամենեւին չի նշանակում, թե ավելի քիչ հանքաքար է արդյունահանվելու: Հակառակը` տեմպը ավելի կարագանա: Կարճաժամկետ հատվածում դա, իհարկե, թույլ կտա փայլուն տնտեսական ցուցանիշներ ապահովել, սակայն բավական է եւս մի համաշխարհային ճգնաժամ, եւ այդ փուչիկը շատ արագ կպայթի՝ իր հետեւից թողնել չափազանց տխուր պատկեր: Հենց այդպես եղավ, օրինակ, 2008 թվականին, երբ մեկ տոննա պղնձի գինը հասել էր 8500 դոլարի, բայց մի քանի ամսվա ընթացքում իջավ մինչեւ 3000 դոլարի: Դրա հետեւանքները մենք մինչեւ հիմա չենք հաղթահարել: Իհարկե, 2009 թվականի մեր տնտեսական ճգնաժամի միակ պատճառը պղնձի կտրուկ էժանացումը չէր, սակայն դա էլ իր ուրույն` շոշափելի դերն ունեցավ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7433 դիտում

Կռիվ չի լինելու, խաղաղություն է լինելու․ 2018-ից մինչ օրս պայքարում ենք մաֆիայի դեմ․ վարչապետը՝ ագարակցիներին

Իրանից ՀՀ վերադառնալու հարցով դիմած ՀՀ երկու քաղաքացու դեսպանության կողմից աջակցություն է ցուցաբերվել

Պարսից ծոցում մնացել է 22 հնդկական նավ, 611 ծովային․ հնդիկ նավաստիներն անվտանգ են, միջադեպ չի գրանցվել

Հակապետական պրոցես է հարկերը դեմոնիզացնելու փորձերը․ ուզում են սեփական փողերի լվացման համար մեխանիզմ ստեղծել

Մարտի 13-ին Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի․ ԱԳՆ

Հիքմեթ Հաջիևը և ԵՄ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչը քննարկել են TRIPP նախագիծը

2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից՝ կոտրելով ներմուծման և արտադրման շղթան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-6 աստիճանով․ տեղումները չեն դադարի, լեռնային շրջաններում բուք կլինի

Հանցավորության 3.2% նվազումը իրավապահ համակարգի ջանքի արդյունքն է․ Արփինե Սարգսյան

Երբ քաղաքական միտքը սկսում է ստեղծագործել․ գոյատևման օրակարգն այլևս հաղթահարված ենք համարում․ վարչապետ

2025 թվականին Քրեական ոստիկանությունը բացահայտել է 12 սպանության նախապատրաստություն, կանխել դրանք․ ՆԳ նախարար

Ծնվել է հերոս Վահե Ասատրյանի քույրը. Էլենը և մեր մյուս բալիկները կյանքի շարունակության խորհրդանիշն են․ նախարար

ԿԺԴՀ-ն «Ազատության վահան» զորավարժությունը տարածք ներխուժելու գլխավոր փորձ է որակել․ անհայտ արկեր են արձակվել

Ոչ խնդրելու կարիք կա, ոչ աղաչելու, հերթով ամեն ինչն անելու ենք․ վարչապետը՝ շինուհայրցիներին․ տեսանյութ

Վիզաների ազատականացման պայմաններում արտագաղթ չի լինելու, մեր պետությունն այսօր այդքան գրավիչ է. ՆԳ նախարար

Երեխեք, ո՞նց եք, լա՞վ եք․ հանդիպում Շինուհայրում․ տեսանյութ

Աղբյուրակ ջրամբարում դի է հայտնաբերվել

Հլը տատին ինչ ա կարդում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայաստանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև առկա է արդյունավետ համագործակցություն

Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ վարչապետ․ տեսանյութ

Վիզաների ազատականացումը ճամփորդությունների ժողովրդավարացման մասին է. ՆԳ նախարար

ՆԱՏՕ-ի առաջնորդները Թրամփին կոչ են արել վերանայել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ժամանակավորապես մեղմելու որոշումը

Իրանը Թուրքիայի ուղղությամբ հրթիռի արձակումը ԱՄՆ սադրանք է որակել

Երևանի բնակարաններից մեկից առգրավվել են զենք-զինամթերք, թմրամիջոցներ, կշեռքներ, հեռախոսներ․ տեսանյութ

1-ամյա երեխան տան խոհանոցում այրվածքներ է ստացել, տեղափոխվել ԲԿ, որտեղ մահացել է

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում

ԱԹՍ-ն հարվածել է Բաղդադում ԱՄՆ դեսպանատանը․ հրդեհ է բռնկվել

Մեր հերթական նորակառույց զորամասերից մեկը․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սիրում ենք բոլորիդ․ վարչապետն ու ՔՊ կուսակիցներն ուղևորվել են Սյունիք՝ ներկուսակցական քարոզարշավի

Որոշ տարածաշրջաններում ձյուն է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց

Շնորհակալություն ձեր կարևոր, պատասխանատու աշխատանքի համար․ Ավինյանը հանդիպել է ԵԱՍՄ հիմնարկի աշխատակիցների հետ

«Արամ Խաչատրյան» համերգասրահի խորհրդանիշ երգեհոնը կվերանորոգի աշխարհահռչակ «Rieger Orgelbau» ընկերությունը

Բանգլադեշի արտգործնախարարը մեկնում է Թուրքիա

Առաջիկա տարիներին առանց վիզայի ճանապարհորդելն իրատեսական է․ ԵՄ-ն լիովին աջակցում է այս ջանքերին․ ՆԳ նախարար

Աղավնաձորի խաչմերուկի մոտակայքում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Կոչ եմ անում Իսրայելին և «Հեզբոլլահին» հասնել հրադադարի, դադարեցնել պատերազմը․ Գուտերեշ

«Վարչաբենդի» երկրորդ համերգին պատրաստվելիս․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Օտարերկրացին Իրանից տեղափոխել էր շուրջ 22 կգ թմրամիջոց, պահել Մեղրիում, որ Հայաստանի տարածքում իրացներ

Սրբուհի Գալյանի գլխավորությամբ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ է տեղի ունեցել