ԱՄՆ-ն ամեն ինչ անում է հակամարտությունը երկարացնելու և այն ավելի կատաղի դարձնելու համար. Լավրով

Հավաքական Արևմուտքի երկրների և նրանց վերահսկողության տակ գտնվող Զելենսկու գործողությունները հաստատում են ուկրաինական ճգնաժամի գլոբալ բնույթը։ Այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների ռազմավարական նպատակը «ռազմի դաշտում Ռուսաստանի նկատմամբ հաղթանակն է»՝ որպես մեր երկիրը էականորեն թուլացնելու կամ նույնիսկ ոչնչացնելու մեխանիզմ։ Հանուն այս նպատակին հասնելու մեր մրցակիցները շատ բանի են պատրաստ։

Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում՝ գնահատական տալով Ուկրաինայում տիրող իրավիճակին և իրադարձությունների զարգացմանը:

Ըստ Լավրովի՝ «թեժ հակամարտության» հիմնական շահառուն ԱՄՆ-ն է, որը ձգտում է դրանից առավելագույն օգուտ քաղել թե՛ տնտեսական, թե՛ ռազմա-ռազմավարական առումներով։ Միաժամանակ, Վաշինգտոնը լուծում է նաև աշխարհաքաղաքական կարևոր խնդիր՝ խզել Ռուսաստանի և Եվրոպայի ավանդական կապերը։

«ԱՄՆ-ն ամեն ինչ անում է հակամարտությունը երկարացնելու և այն ավելի կատաղի դարձնելու համար։ Պենտագոնը բացահայտորեն ծրագրում է պատվերներ ամերիկյան պաշտպանական արդյունաբերության համար գալիք տարիների համար՝ անընդհատ բարձրացնելով ռազմական ծախսերը Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար և նույնը պահանջելով հակառուսական դաշինքի մյուս անդամներից: Կիևի ռեժիմը միտումնավոր համալրվու է ամենաժամանակակից զենքերով, ներառյալ՝ նմուշներ, որոնք դեռ չեն ընդունվել հենց արևմտյան բանակների կողմից, ըստ երևույթին, որպեսզի տեսնեն, թե ինչպես են նրանք աշխատում մարտական պայմաններում: Այս տարվա փետրվարից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ծավալը գերազանցել է 40 միլիարդ դոլարը, ինչը համեմատելի է եվրոպական շատ երկրների ռազմական բյուջեների հետ։ Մենք նաև գիտենք, որ ամերիկյան քաղաքական շրջանակները գնալով ավելի շատ են մտածում Ուկրաինային ՆԱՏՕ-ի մեջ ներքաշելու մասին»,- ասել է Լավրովը:

Նա նշել է, որ շարունակում են Արևմուտքին կոչ անել առավելագույն զսպվածություն ցուցաբերել։ Ըստ Լավրովի՝ միջուկային ռիսկերը նվազագույնի հասցնելու համար գործնականում կարևոր է պահպանել հավատարմությունը միջուկային պատերազմի անթույլատրելիության պոստուլատին, որը հաստատվել է միջուկային «հնգյակի» երկրների կողմից 2022 թվականի հունվարի 3-ի համատեղ հայտարարության մեջ։ Փաստաթղթում ամրագրված տրամաբանության համաձայն՝ անհրաժեշտ է կանխել միջուկային տերությունների միջև ցանկացած ռազմական առճակատում, քանի որ այն հղի է աղետով։

«Անկասկած, Եվրամիության հետ մեր հարաբերություններն այժմ գտնվում են պատմական ամենացածր մակարդակի վրա։ Պատճառները հայտնի են. ԵՄ-ն Բրյուսելում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին հետևելով, փաստորեն,  հիբրիդային պատերազմ հայտարարեցին մեր դեմ։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը առաջիններից մեկն էր, ով ասաց, որ Ռուսաստանին պետք է հաղթել մարտի դաշտում։

Մենք տեսնում ենք, թե ինչպես են ԵՄ երկրների իշխող շրջանակները գործում ի վնաս իրենց քաղաքացիների կենսական շահերի և բարեկեցության։ Իրականում նրանք անկասկած հետևում են արտերկրի հեգեմոնի հակառուսական կուրսին գրեթե բոլոր հարցերում և երբեմն նույնիսկ առաջ են դուրս գալիս: Այստեղ օրինակները շատ են: Բավական է նշել ԱՄՆ-ի արգելքը եվրոպական երկրներին էներգետիկ ոլորտում մեր երկրի հետ երկխոսություն պահպանելու համար, որը տասնամյակներ շարունակ եվրոպացիներին ապահովել է աննախադեպ բարգավաճում»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1100 դիտում

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ