Մեղադրանքները, թե ՀՀ իշխանությունը ԼՂ հարցի շուրջ քայլեր չի ձեռնարկում, հնչեցնում են ռուսական պրոքսինները. քաղաքագետ

«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ ռուս խաղաղապահներն ու Ռուսաստանը ոչ մի քայլ չեն ձեռնարկելու Լաչինի միջանցքի բացման հարցում, որովհետև ռուսական կողմը ևս իր մասնաբաժինն ունի այս ճգնաժամում:

«Հատկանշական է, որ սույն ճգնաժամը հանգուցալուծվելու է ոչ թե ռուսների միջնորդությամբ կամ ռուսների հետ, այլ, ի հեճուկս ռուսների, այսինքն՝ նրանց շահերի հաշվին: Ինչպես տեսնում ենք, դա հենց այդպես հիմա էլ իրականանում է, որի վկայությունն է հայկական և ադրբեջանական կողմի հեռախոսային խոսակցությունը ԱՄՆ նախագահի Անվտանգության հարցերով խորհրդականի հետ, ինչի արդյունքում ադրբեջանական կողմին վիրտուալ կերպով բերման ենթարկեցին և կարգի հրավիրեցին»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է նա:

Մեհրաբյանի դիտարկմամբ՝ այն, որ ռուսական կողմից խոսում են, թե հումանիտար օգնությունը հասել է արցախցիներին, և թեկուզ մեկ շտապօգնության մեքենա է անցել, միայն հիմք է տալիս նրա, որ ռուսական կողմը տարածի այնպիսի տեղեկատվություն, որն ինքն է ցանկանում:

«Անգամ Կրեմլի խոսնակն առանց կարմրելու հայտնում է, որ ռուս խաղաղապահներն իրենց բոլոր պարտավորությունները կատարում են հավուր պատշաճի, ինչն էլ լպիրշ սուտ է: Դրան զուգահեռ էլ Մարիա Զախարովան նեղվում է, որ իրենց խաղաղապահ առաքելության մասով քննադատություններ են հնչում, որը ևս ցինիզմի գագաթնակետն է: Այս ֆոնին չպետք է զարմանալ, որ անգամ մեկ շտապօգնության մեքենան ռուսները կարող են դրոշակ դարձնել»,- ասում է նա:

Անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ նիստին՝ զրուցակիցը հիշեցնում է՝ Ռուսաստանը ոչ միայն հերքեց Լաչինի միջանցքի փակ լինելը, այլև հարեց ադրբեջանական կողմի առաջ քաշած մտքին՝ ասելով, որ, այո՛, կան որոշակի էկոլոգիական խնդիրներ:

«Սա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը ու, բացի դա, չի բխում նոյեմբերի 9-ի հայտարարությունից: Ռուսաստանն այս կերպ ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ իր առաջ խնդիր է դրել Արցախում մշտապես կոնֆլիկտ հրահրելու, որովհետև, եթե այդտեղ կոնֆլիկտ չլինի, ռուսներին կարճ ժամանակ անց ասելու են՝ հաջողություն: Դրանից զատ էլ, ռուսական կողմը ՄԱԿ-ում անգամ չպահանջեց Լաչինի միջանցքի ապաշրջափակումը: Սա տանում է հռետորական բնույթի այն եզրակացության, որ եթե մենք ունենք նման դաշնակից, ինչպիսին Ռուսաստանն է, մեզ թշնամի այլևս պետք չէ»,- ընդգծում է Մեհրաբյանը:

Խոսելով Եվրոպական դատարանի որոշման մասին՝ Լաչինի միջանցքի փակման մասով, ասում է՝ այդ մասին կարող ենք խոսել և վերջնական գնահատական տալ միայն այն ժամանակ, երբ որոշումն էլ լինի վերջնական. «Միջանկյալ որոշումն այն է, ինչը դատարանն այսպես, թե այնպես կարող էր անել: Պետք է սպասենք հետագա զարգացումներին»:

Մեհրաբյանի խոսքով՝ այն մեղադրանքներն էլ, թե ՀՀ իշխանությունը ԼՂ հարցի վերաբերյալ համապատասխան քայլեր չի ձեռնարկում, հնչում են բացառապես ռուսական պրոքսինների կողմից:

«Ռուսական պրոքսինների հայտարարություններին պետք է վերաբերվել այնպես, ինչպես դրանք կան, պարզապես՝ պրոքսինական հայտարություններ, ինչը հիմա անում են զատուլիններն ու զախարովանները: Նրանք հրահրում են ճգնաժամ և դրանում մեղադրում հայկական կողմին: Նույնն անում են ռուսական պրոքսիններն ու մեր խորհրդարանի 5-րդ շարասյունն ու 6-րդ պալատը: Այս բոլոր հայտարարությունները բացառապես նույն օպերայից են, պարզապես՝ տարբեր տարածքներում»,- կարծում է զրուցակիցը:

Ըստ նրա՝ այս շրջանում Հայաստանը, բարեբախտաբար, ընդդիմադիր կողմի մասով ներքին քաղաքական խնդիրներ չունի. «Ընդդիմադիր կողմի ներկայիս լռությունն այն մասին է, որ մենք խնդիրներ չունենք, սակայն խնդիրներ ունեն նրանք. եկել ու  հարկատուների հաշվին նստել են խորհրդարանում: Փաստացի չունեն անգամ ոչ մի սոցիալական հենարան որևէ քաղաքական թեզի համար»:

Անդրադառնալով Արցախի հարցի կարգավորմանը՝ Մեհրաբյանը կարծիք է հայտնում, որ դրա համար պետք է գնալ բանակցությունների և կքնել խաղաղության պայմանագիր:

«Պետք է հասկանալ՝ խաղաղության պայմանագրի կնքումը ևս պայքար է, որը ոչ պակաս ջանքեր է պահանջում, քան պատերազմը: Այս ճանապարհին միջազգային հանրության ժողովրդավարական ընկերակցությունը ևս հարում է սույն դիրքորոշմանը: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Հայաստանը պետք է որոշակիացնի իր դիրքորոշումն այն գործընկերների հետ հարաբերություններում, որոնց հետ ունի շահի, արժեքների և նպատակների ընդհանրություններ: Վերոնշյալներից ոչ մեկը, ի դեպ, Ռուսաստանի մասին չէ»,- շեշտում է նա:

Նատալի Մկրտչյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2072 դիտում

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է