Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վահե Հովհաննիսյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել նախկին նախարար, նորանշանակ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին՝ Ֆինանսների նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար և շնորհավորել ու հաջողություն մաղթել Վահե Հովհաննիսյանին՝ հետագա աշխատանքում:

«Տեղյակ եք, որ այս փոփոխությունը տեղի է ունենում պարոն Խաչատրյանի՝ փոխվարչապետ նշանակվելու բերումով: Իհարկե, այդ հանգամանքն էլ պիտի շեշտեմ և ընդգծեմ, որովհետև առիթ չեմ ունեցել այդ թեմայով խոսելու. պարոն Խաչատրյան, ուզում եմ Ձեզ հաջողություններ մաղթել փոխվարչապետի կարգավիճակում: Նաև պիտի արձանագրեմ, ասեմ, որ այդ որոշման մեջ ամենևին երկրորդական դեր չի խաղացել Ֆինանսների նախարարության արդյունավետ աշխատանքը Ձեր գլխավորությամբ, և հույս ունեմ, որ այդ արդյունավետությունը, իհարկե, կդրսևորվի նաև փոխվարչապետի լիազորությունների և գործունեության տիրույթում: Իհարկե, հույս ունեմ, որ պարոն Հովհաննիսյանը, ով վերջին մեկ տարվա ընթացքում նաև աշխատել է Ֆինանսների նախարարությունում, կկարողանա այդ էստաֆետը վերցնել և զարգացնել: Միևնույն ժամանակ, հույս ունեմ, որ փոխվարչապետի և նախարարի կարգավիճակում արդյունավետ գործունեություն կծավալեք:
Շատ կարևոր շրջափուլում ենք գտնվում, որտեղ մի կողմից ունենք տնտեսական որոշակի նոր դինամիկա, մյուս կողմից՝ անվտանգության ավելի սրվող և ահագնացող մարտահրավերներ: Այս համատեքստում, հանրային ֆինանսների կառավարումը, պետական բյուջեի կատարումը, ծախսային հատվածի ճշգրիտ և արդյունավետ իրականացումը շատ էական դեր է խաղալու այս բոլոր գործընթացների կառավարման առումով: Ցանկանում եմ, որպեսզի այս ոլորտում մեր արդյունավետությունն էականորեն ավելանա: Մենք ընդարձակ ծրագրեր ենք իրականացնում կրթության ոլորտում, զինված ուժերի բարեփոխումներում, ընդհանրապես՝ ոչ միայն բանակում, այլև Ազգային անվտանգության ծառայությունում, Ոստիկանությունում, Պետական պահպանության ծառայությունում, ստեղծվում է նաև Արտաքին հետախուզական ծառայություն: Այս առումով Ֆինանսների նախարարությունը և ֆինանսների նախարարի և փոխվարչապետի դերը դժվար է գերագնահատել նաև այն համատեքստում, որ, ի վերջո, մեր բոլոր բարեփոխումների և այդ ինստիտուցիոնալ փոփոխությունների հաջողությունը կախված է նրանից, թե ինչքանով մեր տնտեսությունն արդյունավետ կգործի և կզարգանա, ներդրումային ինչպիսի միջավայր և գրավչություն կարող ենք ապահովել, որը նաև փոխվարչապետի գործառույթների տիրույթում է: Շատ կարևոր է, որ մենք այս որոշման արդյունքներն արագ տեսնենք նաև այն պետական կարևոր ծրագրերի իրականացման դինամիկայի առումով, որի մասին բազմիցս խոսել ենք:
Կրկին թույլ տվեք շնորհավորել, պարոն Խաչատրյան Ձեզ և շնորհակալություն հայտնել: Պարոն Հովհաննիսյան շնորհավորում և հաջողություն եմ մաղթում Ձեզ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆինանսների նախարարության ամբողջ կազմին, թիմին, որովհետև պիտի նաև ասեմ, որ վերջերս այստեղ Ֆինանսների նախարարության գործունեության 2022 թվականի հաշվետվությունը լսեցինք և պիտի արձանագրեմ, որ այն գոհացուցիչ էր, որովհետև տեսա, որ ինստիտուցիոնալ, համակարգված և կազմակերպված աշխատանք է տեղի ունենում՝ համահունչ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրին և ծրագրի իրականացման միջոցառումների ցանկին»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Իր հերթին, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ բարձր վստահության և նոր պատասխանատու պաշտոնում աշխատելու հնարավորության համար: «Ինձ համար կրկնակի պատասխանատու է այդ պաշտոնավարումը, հատկապես՝ այն խոսքերից հետո, որոնցով Դուք գնահատում եք Ֆինանսների նախարարության անցած մեկուկես տարվա աշխատանքը:
Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել նախարարության անձնակազմին, քանի որ դա եղել է թիմային աշխատանք, եղել է այստեղ ներկա և ոչ ներկա մեր բազմաթիվ գործընկերների 12 ժամը գերազանցող ամենօրյա աշխատանքի արդյունք: Ամենակարևորը, որ այդ աշխատանքի հիմքում ունեցել ենք միասնական տեսլական և նպատակ՝ ամեն օր բարելավել մեր աշխատանքի որակն այնպես, որ արդյունքը մեր հասարակության շահերին ծառայի լավագույն ձևով: Ես դա ինձ թույլ եմ տալիս ասել, որովհետև չի եղել մեզ մոտ որևէ առարկայական, բովանդակային քննարկում, երբ մենք առաջինը խոսացած չլինենք այդ հարցի, հետո՝ նոր անելիքների մասին: Իսկ այդ նպատակը լավագույն ձևով ձևակերպված է կառավարության 2021-2026 թվականների ծրագրում: Մեզ համար շատ հեշտ է եղել, որովհետև եղել է ուղեցույց, եղել է շրջանակ, որին միտված են եղել մեր բոլոր քննարկումները և այդ շրջանակներում լուծումներ գտնելու մտքով է, որ հավաքվել ենք այդ հարցերին լուծում տալու համար:
Առիթ եմ ունեցել ասելու, պարոն վարչապետ, նաև, երբ ինձ մեկուկես տարի առաջ գործուղում էիք Ֆինանսների նախարարի պաշտոնում աշխատելու, որ Ֆինանսների նախարարությունում առկա է բարձր պրոֆեսիոնալիզմով և մարդկային բարձր հատկանիշներով անձնակազմ, ովքեր թե լավ օրերին, թե վատ օրերին միշտ եղել են համախմբված: Վատ օրերին՝ նկատի ունեմ նաև այն դեպքում, երբ գուցե և ոչ բոլորն են իրենց սպասելիքներն արդարացրել, որովհետև ոչ միշտ է, որ աշխատանքը բերել է հաջողություն: Եղել են նաև անհաջողություններ, ժամանակավոր դժվարություններ:
Վստահ եմ, որ պարոն Հովհաննիսյանը և գործընկերները լավագույն ձևով են կատարելու 2023 թվականի այն ծրագիրը, որը դրված է իրենց առջև: Իմ պատրաստակամությունն է եղել և շարունակում է լինել նոր պաշտոնում նույնպես ամենայն աջակցություն ցուցաբերել, որ նախարարության կողմից կատարված աշխատանքը լինի արդյունավետ»,- ասել է Տիգրան Խաչատրյանը:

Ֆինանսների նորանշանակ նախարար Վահե Հովհաննիսյանը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ վստահության և գնահատականի համար: «Ինձ համար մեծ պատիվ է ծառայել Հայաստանի Հանրապետությանը՝ նման աշխատանք կատարելով: Իհարկե, պարոն Խաչատրյանի սահմանած նշաձողից հետո բավականին դժվար է լինելու շարունակել համապատասխանել՝ հաշվի առնելով այն պրոֆեսիոնալ մասնագիտական մոտեցումը, նաև որպես ղեկավար՝ այն մոտեցումները, որոնք սահմանել է պարոն Խաչատրյանը: Վստահ եմ, որ մենք՝ Ֆինանսների նախարարության ամբողջ անձնակազմը, կանենք առավելագույնը Հայաստանում հանրային ֆինանսների կառավարումը բարձրացնելու և հասցնելու մի այնպիսի մակարդակի, որը կհամապատասխանի աշխարհի ամենազարգացած երկրների մակարդակին»,- ասել է Վահե Հովհաննիսյանը:

Ամփոփելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեր նպատակադրումը պետք է լինի, որ քաղաքական պաշտոններ զբաղեցնող պաշտոնյաներից հնարավոր քիչ կախված լինեն ինստիտուտների աշխատանքները, որովհետև, ի վերջո, քաղաքական պաշտոնյաները գալիս են և գնում, իսկ մեր մեծագույն խնդիրը պետք է լինի այն, որ նախարարություններում համակարգային, ինստիտուցիոնալ աշխատանք տեղի ունենա: Խոսելով նախորդ շրջանում ձեր կատարած աշխատանքի մասին, ես այդ նրբությունն ընդգծեցի, որովհետև լսելիս հաշվետվությունը՝ տեսա ինստիտուցիոնալ աշխատանք: Մենք՝ քաղաքական պաշտոններ զբաղեցնող մարդիկ, առավելագույն հնարավորությունը պետք է ստեղծենք և կարողանանք առավելագույն չափով ոգեշնչել ոչ քաղաքական պաշտոններ զբաղեցնող մարդկանց, որպեսզի նրանք իրենց պոտենցիալը հնարավորինս բացահայտեն ի շահ պետության: Մեր երկրում մեծագույն խնդիրը նա է, որ քաղաքական պաշտոններ զբաղեցնող մարդկանցից ժամանակի հետ գնալով ավելի քիչ բան կախված չլինի, որովհետև ինչքան էլ քիչ բան կախված լինի, միևնույնն է՝ ցանկացած երկրում շատ բան է կախված քաղաքական պաշտոններ զբաղեցնողներից:
Բայց մեր նպատակադրումն, ի վերջո, բոլոր ինստիտուտների կայացումն է: Իհարկե, մեզ համար մեծագույն խնդիր է, և մենք բազմիցս ենք քննարկել ու մտքում պետք է ունենանք այն, որ պետական հատվածում աշխատանքը պիտի բավարար չափով գրավիչ և մրցունակ լինի մասնավոր հատվածի հետ: Այս առումով հույս ունեմ, որ հանրային կառավարման բարեփոխումները, որոնք շատ ծանր և բարդ փաթեթ են, ի վերջո, մեզ կհաջողվի պատշաճ հանգրվանի հասցնել և առաջիկա կառավարման մեր շրջանը մաքսիմալ շեշտադրված լինի ինստիտուտների կայացման վրա: Սա կարևորագույն խնդիրներից է, որը ես շատ ուրախ եմ, որ և՛ փոխվարչապետը, և՛ նախարարը հնարավորություն կունենան գործնականում իրագործելու, կամ շարունակելու դրան միտված այդ աշխատանքը: Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ներկաներին այս ընթացքում կատարած արդյունավետ աշխատանքի համար»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT