Տեղի է ունեցել Արմավիրի մարզի քննչական վարչության և Վաղարշապատի քննչական բաժնի վարչական շենքերի բացման արարողությունը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այցելել է Արմավիր և Վաղարշապատ քաղաքներ, որտեղ մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական վարչության, ինչպես նաև նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի նոր վարչական շենքերի բացմանը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Արարողություններին ներկա են գտնվել նաև Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը և Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը։

ՀՀ ՔԿ նախագահը շրջայց է կատարել հիմնանորոգված շենքերում, ծանոթացել ընդհանուր աշխատանքային պայմաններին։
Ինչպես Արմավիրի մարզի քննչական վարչությունը, այնպես էլ Վաղարշապատի քննչական բաժինը մինչ այս չեն ունեցել առանձնացված վարչական շենք, աշխատանքային պայմանները եղել են ոչ այնքան բարվոք։ Ելնելով ՀՀ քննչական կոմիտեի կարիքներից՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ՀՀ ՔԿ-ին հատկացվել են առանձին շենքեր, որոնք ամբողջությամբ հիմնանորոգվել են ՀՀ պետական բյուջեից հատկացված ֆինանսավորմամբ։

Նոր վարչական շենքերը կահավորվել են ծառայության լիարժեք իրականացման համար անհրաժեշտ նոր գույքով, ժամանակակից նյութատեխնիկական միջոցներով, ինտերնետ կապով, հեռահաղորդակցության ներքին ցանցով: Նախատեսվել են առանձին սենյակներ՝ իրեղեն ապացույցների պահպանման, քննչական որոշակի գործողություններ կատարելու համար:

Քննչական կոմիտեի նախագահը կարճ խորհրդակցություն է անցկացրել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական վարչության նոր դահլիճում։

Շնորհավորելով քննիչների նորամուտը իրենց նոր աշխատավայրեր՝ Արգիշտի Քյարամյանը նշել է, որ աշխատանքային, նյութատեխնիկական պայմանների բարելավումը, ծառայողների համար սոցիալական որոշակի երաշխիքների ապահովումը, որոնք այսօր կարևորվում են պետության կողմից, պետք է առավել մոտիվացնեն՝ բարձրացնելու նախաքննության որակը, նպաստելու հանրապետությունում հանցավորության նվազմանը, իրավակարգի ամրապնդմանը և արդարադատության իրականացմանը։

«Որքան էլ բոլորիս մտահոգության առաջնային առարկան հակառակորդի կողմից արցախցի մեր հայրենակիցների համար պարբերաբար ստեղծվող հումանիտար ճգնաժամն է, սակայն մենք մեր մեջ ուժ ենք գտնում զարգանալու, առաջ շարժվելու և մեր պարտքն է, նման աշխատանքային պայմաններ ունենալով, առավել մեծ ջանք գործադրել արարելու, հավելյալ արժեք ստեղծելու և այդ կերպ հաղթելու համար»,-ասել է ՀՀ ՔԿ նախագահը։

Աշխատանքային արդյունավետության բարձրացման առաջնային նպատակով ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների շենքային և նյութատեխնիկական բարելավման գործընթացը շարունակական բնույթ ունի։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1560 դիտում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան