Երևան
12 °C
Մի քանի օր է՝ փակ է Արցախը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը։ Ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող արցախցիները կանգնած են հումանիտար աղետի շեմին։ «Բնապահպան» ակտիվիստների կողմից «գրավված» ճանապարհի միջոցով է, որ Հայաստանից Արցախ է հասնում սննդամթերք, բժշկական պարագաներ և այլ անհրաժեշտ իրեր։ Այժմ այնտեղ ոչինչ հասցնել հնարավոր չէ։
Արցախը թեև անցել է խնայողական ռեժիմի, և, տեղի պետական մարմինների խոսքով, անհրաժեշտ իրերի բավական պաշար կա, սակայն անհանգստացնող է հատկապես, որ դեղամիջոցների մատակարարումը դեպի Արցախ դարձել է անհնարին:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Արցախում գործող դեղատներից մի քանիսի տնօրեններն ու աշխատակիցները նույնպես նշել են, որ առաջին օգնության անհրաժեշտ դեղերը հիմնականում առկա են, սակայն որոշ դեղամիջոցներ արդեն սպառվել են։ Մյուսները սպասում են առաքումներին, երբ ճանապարհը բացվի։
«Ճանապարհի փակման առաջին երեք օրը մարդկանց հոսքը շատ էր։ Արագ սպառվում էին խրոնիկ հիվանդությունների, շաքարային դիաբետի, սիրտ-անոթային հիվանդության համար անհրաժեշտ դեղերը, նաև մանկական սնունդը։ Չկան միայն մանկական ջերմիջեցնողներ»,- մեր զրույցում ասում է Ստեփանակերտում գործող «Ֆարմսերվիս» դեղատների փակ բաժնետիրական ընկերության համահիմնադիր, փոխտնօրեն Աշոտ Գևորգյանը։
Ըստ Գևորգյանի՝ Արցախում 20-ից ավելի դեղատներ կան, սակայն նման իրավիճակներում արագ կողմնորոշվելու և դեղատների պատրաստվածության համար պետական քաղաքականության անհրաժեշտություն է տեսնում: «Մեր ոլորտը բաց է թողնված։ Պաշարների մասին որևէ օրենք չկա, որպեսզի հասկանանք, թե հստակ ինչ անենք։ Մի քանի տարի առաջ մեծածախ վաճառքի լիցենզիա կար, և դեղատները ունեին պահեստներ։ Մենք 350 մլն դրամի ցանկացած խմբի դեղերի պաշարներ ունեինք։ Հետո ընդունեցին օրենք պոլիկլինիկաներում, ԲԿ-ներում ևս դեղատներ ունենալու համար, և մենք մեր պահեստները լուծարեցինք։ Սակայն երեք օրվա մեջ հնարավոր է՝ պաշարները սպառվեն, դրա համար դեղատներն իրենց պահեստներն ունենալու կարիք ունեն»,- նկատում է նա։
Ստեփանակերտում գործող «Տաթև» դեղատան աշխատակցուհու խոսքով էլ՝ իրենց դեղատանը ևս սպառվել են հիմնականում սիրտ-անոթային, շաքարային դիաբետ հիվանդությունների համար օգտագործվող դեղամիջոցները։ Նրա ներկայացմամբ՝ եթե ճանապարհի փակման առաջին օրը մարդիկ շատ են հաճախել դեղատուն և տաբեր դեղեր գնել, ապա վիճակը հիմա համեմատաբար հանգիստ է: «Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է։ Բոլոր անհրաժեշտ դեղերն ունենք։ Սպառվել են պարացետամոլ, ցավազրկող դեղերը, բայց մնացյալ անհրաժեշտ դեղամիջոցները ունենք։ Մանկական սնունդն էին շատ գնում, հիմա նորմալ է»,- մեր զրույցում ասում է դեղատան աշխատակցուհի Նունիկը։
Որոշ դեղերի սպառման հետ մեկտեղ կան դեղատներ, որոնք նաև թանկացրել են դեղամիջոցները, մեր զրույցում ասում են դեղատների ներկայացուցիչները։ Իրենց մոտ թանկացումներ չկան, բայց այդ խոսակցությունները մայրաքաղաք Ստեփանակերտում տարածված են։
«Առաջին օրվա հետ համեմատած՝ հիմա իրավիճակը հանգիստ է։ Շատ էին մանկական սնունդը տանում, հիմա ամեն ինչ նորմալ է, բոլոր դեղերի պաշարներն ունենք։ Ո՛չ թանկացրել ենք դեղամիջոցները, ո՛չ էլ՝ գները նվազեցրել, բայց լսել ենք, որ կան դեղատներ, որոնք, առիթից օգտվելով, թանկացումներ են արել»,- նշում է Ստեփանակերտի «Կլաս ֆարմ» դեղատան տնօրենը։
Մանկական հակաբիոտիկները, ճնշման դեղերը և ցավազրկող միջոցներն էլ սպառվել են Ստեփանակերտի «Վան» դեղատանը։ Տեղի աշխատակցուհին նույնպես նկատում է՝ ճանապարհի փակման երկու օրերին լարված են աշխատել, հիմա հանգիստ է իրավիճակը: «Մարդիկ հիմնականում այդ դեղերն էին գնում, նաև մանկական սնունդն էր շատ գնվում, բայց պաշարներ դեռ ունենք։ Ես էլ եմ լսել, որ որոշ դեղատներ կան, որոնք այս ծանր պահին թանկացրել են դեղամիջոցները, բայց մեզ մոտ թանկացումներ չկան։ Մեզ դա չի վերաբերում»,- ասում է դեղատան աշխատակցուհի Նվարդը։
Նրա խոսքով՝ տեղի համեմատաբար մեծ դեղատները որևէ խնդիր չունեն պաշարների մասով, դժվար է փոքր դեղատների համար։
Դեղամիջոցների թանկացման մասին լուրերը, սակայն, հերքում է «Քրիստինե Իսկանդարյան» դեղատան տնօրենը։ Խոսում է նաև արդեն սպառված դեղերից ու նշում՝ կարևոր է, որ փոխարինող դեղամիջոցները կան։
«Մանկական սննդի տեսակներ կան, որ վերջացել են, բայց տարբեր տեսակներ ունենք, նույնն էլ դեղերի դեպքում է։ Մատակարարների հետ սպասում ենք, թե երբ է ճանապարհը բացվելու։ Պրովոկացիաներ են տարածում, թե դեղատները դեղերը թանկացնում են, նման բան չի եղել»,- ասում է դեղատան տնօրեն Քրիստինե Իսկանդարյանը։
Նրա խոսքով՝ մարդիկ առաջին օրվանից արագ սպառել են որոշ դեղեր, սակայն նրանց բացատրվել է՝ դեղերի ժամկետները ավելի շուտ կավարտվեն, քան դրանք կհասցնեն օգտագործել․ «Գալիս էին ու շատ դեղեր գնում, ես իրենց հանգստացնում էի։ Պետք է լավատես լինենք, ամեն ինչին պատրաստ, ոչ թե խուճապի մատնվենք»։
Արցախի առողջապահության նախարարությունը այսօր նաև բուժհիմնարկներին է դեղորայքների հերթական խմբաքանակը հատկացրել։ Տարածած հաղորդագրության մեջ նախարարությունը հատկապես առանձնացրել է այն դեղամիջոցները, որոնք խիստ անհրաժեշտ են մարդկանց։
«ԱՀ առողջապահության նախարարության կողմից հատկացվել են ԱՀ առողջապահության նախարարության ենթակա բժշկական հիմնարկներին և շրջանային բուժմիավորումներին 2022թ․ դեկտեմբեր ամսվա և 2023թ․ հունվար-փետրվար ամիսների համար կյանքին վտանգ սպառնացող դեղամիջոցները: Դրանք են՝
Բրոնխիալ ասթմայի դեղամիջոցներ,
Շաքարային և ոչ շաքարային դիաբետի դեղամիջոցներ,
Սրտի իշեմիկ հիվանդության դեղամիջոցներ,
Հոգեկան հիվանդության դեղամիջոցներ,
Էպիլեպսիայի դեղամիջոցներ,
Խրոնիկ երիկամային անբավարարության դեղամիջոց,
Պարբերական հիվանդության դեղամիջոց,
Չարորակ նորագոյացության դեղամիջոցներ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT