Երևան
12 °C
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դեկտեմբերի 16-ին այցելել է Կոտայքի մարզ: Ջրվեժ համայնքում գտնվող «Կանաչ արահետ» գյուղատնտեսական աջակցության ՀԿ-ի դիմաց վարչապետի տիկնոջը դիմավորել են Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Ջրվեժ համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը և «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը:
2004-ին ստեղծված հասարակական կազմակերպության նպատակը գյուղերի ու գյուղատնտեսության զարգացումն էր: Հիմնադրման օրից ի վեր կազմակերպությունը օգնում է ֆերմերներին արտադրել բարձորակ, բարձրարժեք ու մրցունակ գյուղմթերք, և դա անում են ֆերմերային խմբերի ու կոոպերատիվների ստեղծման ու զարգացման միջոցով:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շրջել է տարածքում, ծանոթացել տեղում աճող բուսատեսակներին, որոնց թիվն անցնում է 200-ը:
«Կանաչ արահետի» սկզբունքներից է կայուն գյուղատնտեսության ներդրման միջոցով նպաստել գյուղացիների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, և դա անում են կրթական, ներդրումային ծրագրերով, նոր տեխնոլոգիաների ներդրմամբ: Իրականացնում են նաև բնապահպանական ծրագրեր՝ ապացուցելով, որ բնությունը պահպանելով՝ ևս կարելի է եկամուտ ստանալ:
Տարածքում աճեցնում են էնդեմիկ և վերացման եզրին հայտնված բուսատեսակներ՝ զանգեզուրյան ալոճ, տանձերի վերացող տեսակներ և այլն:

«Կանաչ արահետի» հաջողած ծրագրերից է ամեն տարի անցկացվող «Բերքի փառատոնը», որը համախմբում է հարյուրավոր գյուղատնտեսների, գործարարների, ապահովում հարթակ՝ ուղիղ կապ հաստատելու և բարձրորակ գյուղմթերք վաճառելու համար:
Բերքի տոնը հենց այս տարածքում է անցկացվում, Նունե Սարուխանյանը վարչապետի տիկնոջն է ներկայացրել տաղավարները, ուսուցման կենտրոնը:
«Կանաչ արահետում» ուշադրություն են դարձնում ամեն դետալի՝ հողատեսակից մինչև տարածքի խոնավության աստիճան ու լուսավորություն:

Կազմակերպության ջանքերով Արցախի տարբեր բնակավայրերում 51 ջերմոց է կառուցվել, որպեսզի բարձրարժեք գյուղատնտեսությունը այդտեղ ևս զարգանա:
Աննա Հակոբյանին հետաքրքրել է, թե արդյոք կայուն ու բարձրարժեք գյուղատնտեսությունը տարածվա՞ծ է գյուղական համայնքներում: Նունե Սարուխանյանի խոսքով՝ տարեցտարի խելացի գյուղատնտեսությունը՝ ժամանակակից տեխնոլոգիաներով ու բարձրարժեք բույսերով, տարածում է գտնում ֆերմերների շրջանում, իրենք էլ կիսվում են փորձով ու գիտելիքով:

«Կանաչ արահետը» Կոտայքում, Տավուշում և Շիրակում հիմնել է «Ուսուցման կանաչ կենտրոններ», որոնք զբաղվում են տվյալ համայնքների հետ աշխատանքով, ուսուցումով: Նպատակ ունեն նման ուսուցման կենտրոններ հիմնել բոլոր մարզերում:
Ջրվեժից Աննա Հակոբյանն ուղևորվել է Առինջ գյուղ՝ «Լևոնի աստվածային գետնափոր» թանգարան: Այստեղ նրան դիմավորել են Աբովյան համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Զարոյանն ու թանգարանի տնօրեն Ալիտա Առաքելյանը:

Վարպետ Լևոնը հեռավոր 1985-ին է սկսել փորել գետնափորը՝ կնոջ խնդրանքով, կարտոֆիլի հոր փորելու նախնական մտադրությամբ: Այդ օրերին վարպետ Լևոնի աչքերին տեսիլք է եկել, ու մի ձայն հորդորել է նրան շարունակել փորել և փորագրել այն, ինչ տեսնում է տեսիլքներում: Այդպես էլ արել է Լևոն Առաքելյանը. 23 տարում փորելով 21 մետր:
«Լևոնի աստվածային գետնափորը» 6 սենյակ ունի՝ մոտ 300 քմ մակերեսով: Գետնափորը ձեռքով է փորել՝ մուրճով ու հատիչով: Լևոն Առաքելյանը կյանքից հեռացել է 2009 թվականին՝ մեկ քառորդ դար ստեղծած ստորգետնյա թանգարանը թողնելով ընտանիքին:
Աննա Հակոբյանը վարպետի դստեր ուղեկցությամբ շրջել է գետնափորում և տպավորված դուրս եկել՝ արձանագրելով, որ վարպետի ձեռքի գործը կամքի մեծ ուժ պահանջող աներևակայելի աշխատանք է:
Վարչապետի տիկինը շրջել է նաև փոքրիկ տուն-թանգարանում, որտեղ վարպետի գործիքներն ու աշխատանքային հագուստն է ցուցադրված, գրություն է թողել թանգարանի մատյանում:

Նույն համայնքի Կամարիս գյուղում Աննա Հակոբյանն այցելել է «Ռոք բերի» հատապտուղների արտադրամաս, տնօրեն Ալեքսան Առաքելյանի ուղեկցությամբ շրջել արտադրամասում, ծանոթացել գործունեությանը:
Ծնվել ու մեծանալով գյուղում՝ Ալեքսանը ծանոթ է գյուղերի խնդիրներին, որոշել է իր ներդրումը հենց գյուղատնտեսության մեջ կատարել: Նպատակը նոր տեխնոլոգիաների միջոցով ջերմատնային տնտեսության զարգացումն էր, բարձրորակ արտադրանք ստանալն ու աշխատատեղեր հիմնելը: 2018-ին հիմնած 11 հա ջերմատների համար Ալեքսանդր Առաքելյանը 13.5 մլն եվրո ներդրում է կատարել, ստեղծել մի քանի հարյուր աշխատատեղ, աճեցրել բարձրորակ արտադրանք, որի 95 տոկոսը արտահանվում է Ռուսաստան, մնացած մասը Հայաստանում է սպառվում:
Առաքելյանը նպատակ ունի ընդլայնել արտահանման աշխարհագրությունը: Վստահ է, որ այս ջերմոցները տեխնիկական հագեցվածությամբ գերազանցում են եվրոպական ջերմատների 80 տոկոսին:
Առաջին փուլով 5 հա ելակի ջերմատուն են հիմնել, որը ընկերության գլխավոր արտադրանքն է: Բերքը բիոլոգիապես մաքուր է, քանի որ աճեցվում է հիդրոպոնիկ եղանակով, ընկերությունում քիմիկատները բացառել են 95 տոկոսով, իսկ վնասատու միջատների դեմ պայքարում են գիշատիչ միջատներով՝ բնության օգնությամբ:

Ընկերության հիմնադիրը վարչապետի տիկնոջը ներկայացրել է արտադրական ամբողջ ցիկլը, ավտոմատացված կառավարման համակարգը: Ալեքսան Առաքելյանը վստահեցրել է, որ վերջին ամիսներին սպառումն ավելացել է 5 անգամ:
Հիմա մտածում են նոր սորտեր ներմուծելու մասին, պետք է աճեցնել այնպիսի սորտեր, որոնք եկամտաբեր են և միաժամանակ հասանելի շատերին, Աննա Հակոբյանին առաջիկա պլաններն է ներկայացրել Ալեքսան Առաքելյանը:
Հիմա պետության հետ քննարկում են օդային ճանապարհով հատապտուղ արտահանելու հնարավորությունը, քանի որ ցամաքային ճանապարհով արտահանելը պարբերաբար խնդիրներ է առաջացնում:
Աննա Հակոբյանն առաջարկել է մի քանի գործարարներով սեփական բեռնատար ինքնաթիռ ձեռք բերելու հնարավորությունը ևս դիտարկել:
Բացի ելակի ջերմատներից՝ ընկերությունը ունի հապալասի 2 հա ինտենսիվ այգի,աճեցնում են նաև մոշ, ազնվամորի, հաղարջ, կոկռոշ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT