Երևան
12 °C
ՀՀ ՔԿ-ն պարզել է, որ Իջևանի նախկին քաղաքապետ Վ.Ղ.-ն (Վահե Ղալումյան), տեղյակ լինելով, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն իր կարիքների համար ցանկանում է ձեռք բերել Իջևանի նախկին քաղաքային գործկոմի տարածքը, հնարավորություն ունենալով այն անհատույց տրամադրել ՊՆ-ին, մինչ վերջինիս կողմիղ համայնքին դիմելը, նշված տարածքը բաժանել է 4 մասի և օտարել իր հետ փոխկապակցված անձանց։
Վերջիններս հետագայում դրանք անհամեմատ բարձր արժեքներով վաճառել են ՀՀ ՊՆ-ին:
Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ քննությամբ մասնավորապես պարզվել է՝ 2007թ. հոկտեմբերի 15-ին Իջևան համայնքի ավագանու նախկին անդամը նույն համայնքի կողմից հայտարարված մրցույթում աճուրդի արդյունքներով ճանաչվել է հաղթող, Իջևանի քաղաքապետարանի հետ կնքել է պայմանագիր և նրան տարեկան 55.700 ՀՀ դրամ գումարով վարձակալությամբ կառուցապատման իրավունքով տրամադրվել է համայնքի Արցախյան 144/10 հասցեի 0,2969 հա մակերեսով հողամասը: Պայմանագրով վերջինիս տրվել է հողամասը հետագայում նախապատվության իրավունքով ձեռք բերելու իրավունք: Պարզվել է, որ աճուրդի անցկացման ժամանակ թույլ տրված չարաշահումների արդյունքում համայնքի ավագանու նախկին անդամը ճանաչվել է հաղթող: 2013թ. հուլիսի 10-ին տարածքը վերջինիս վաճառվել է 3.687.000 (3 մլն 687 հազար) ՀՀ դրամով, որը 2013թ. օգոստոսի 29-ին վաճառվել է ՀՀ ՊՆ-ին՝ 45.000.000 (45 մլն ) ՀՀ դրամով:
2007թ. մայիսի 2-ին Իջևանի քաղաքապետի մտերիմը, Իջևան համայնքի կողմից հայտարարված աճուրդում ճանաչվելով հաղթող, Իջևանի քաղաքապետարանի հետ կնքել է պայմանագիր և նրան տարեկան 48.750 ՀՀ դրամ գումարով վարձակալությամբ կառուցապատման իրավունքով տրամադրվել է Իջևան համայնքի Արցախյան 144 հասցեի 0,2599 հա մակերեսով հողամասը: 2013թ. դեկտեմբերին նշված հողամասը 3.227.958 ՀՀ դրամով վաճառվել է Իջևանի քաղաքապետի այդ մտերիմին, որը 2014թ. հունիսին վաճառվել է ՀՀ ՊՆ-ին՝ 38.470.000 (38 մլն 470 հազար) ՀՀ դրամով:
Բացի այդ, 2006թ. դեկտեմբերի 28-ին Տավուշի մարզի նախկին մարզպետի վարորդի որդին, Իջևան համայնքի կողմից հայտարարված աճուրդում ճանաչվել է հաղթող։ Վերջինս Իջևանի քաղաքապետարանի հետ կնքել է պայմանագիր և նրան տարեկան 42.225 ՀՀ դրամ գումարով վարձակալությամբ կառուցապատման իրավունքով տրամադրվել է Իջևան համայնքի Արցախյան 144/4 հասցեի 0,2815 հա մակերեսով հողամասը: Պայմանագրով նրան տրվել է հողամասը հետագայում նախապատվության իրավունքով ձեռք բերելու իրավունք: Վերջինս հիշյալ տարածքում ունեցել է գաջի արտադրամաս: 2014թ. մայիսին նշված անձը գնել է հիշյալ հողատարածքը 3.496.230 (3 մլն 496 հազար 230) ՀՀ դրամով, սակայն հողատարածքը ՀՀ ՊՆ-ին չի վաճառել՝ գնի շուրջ համաձայնության չգալու պատճառով:
2013 թվականի դեկտեմբերի 27-ին Իջևանի քաղաքապետարանում անցկացվել է կառուցապատման իրավունքով հողամասերի տրամադրման մրցույթ, որի հաղթող է ճանաչվել Իջևանի նախկին քաղաքապետի կնոջ եղբայրը: 2014թ. ապրիլի 25-ին նրան տրվել է Արցախյան փողոցի 144/5 հասցեի 7977 քմ հողամասի կառուցապատման իրավունք: Վերջինս հիշյալ հողատարածքը վարձակալել է տարեկան 331.632 ՀՀ դրամ վճարով: Այնուհետև՝ 2015թ. սեպտեմբերին հիշյալ հողատարածքի և դրա վրա առկա շինության կառուցապատման իրավունքը վաճառել է ՀՀ ՊՆ-ին` 63.000.000 (63 մլն) ՀՀ դրամ գումարով:
Պարզվել է նաև, որ Իջևան քաղաքի Արցախյան փողոցի վերը նշված հողատարածքները ՀՀ կառավարության 21.03.2013թ. թիվ 246-Ն և 19.09.2013թ. թիվ 1022-Ն որոշումներով հանվել են ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ չմասնավորեցվող հողերի կազմից։ Սակայն հիշյալ որոշումների ընդունման համար Իջևանի համայնքապետարանից կառավարություն են ներկայացվել իրականությանը չհամապատասխանող հիմնավորումներ:
Նշված փաստերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է նոր քրեական վարույթ, որը քննչական ենթակայության կարգով ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT