Երևան
20 °C
Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում բնակչության բնականոն կենսագործունեության ապահովմանը վերաբերող հարցեր:
Ինչպես հայտնում են պետնախարարի աշխատակազմից, Ռուբեն Վարդանյանն ընդգծել է պետական բոլոր մարմինների կողմից ռազմական դրության աշխատանքային ռեժիմի կանոնների խստագույնս պահպանումն ու բարձր կարգապահության դրսևորումը:
«Օրենքի առաջ բոլորս հավասար ենք, զբաղեցրած պաշտոնը չի կարող առավելություն տալ որևէ հարց լուծելու։ Միայն այս մոտեցմամբ է հնարավոր հաղթահարել մարտահրավերները, ինչպես նաև անարդարության զգացողությունը»,- ընդգծել է Ռուբեն Վարդանյանը:
Խորհրդակցության ընթացքում ոլորտների պատասխանատուները պետնախարարին զեկուցել են սննդամթերքի, վառելիքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության մյուս ապրանքների առկա պաշարների և այդ ապրանքախմբերի շուկաներում տիրող ընթացիկ իրավիճակի մասին:
Անդրադառնալով գնաճային հնարավոր դրսևորումներին՝ պետնախարարն անթույլատրելի է համարել տնտեսվարողների՝ նման բարդ իրավիճակն օգտագործելով՝ ապրանքների գների անհարկի բարձրացումները: Նա նաև պատասխանատուներին հանձնարարել է առաջին անհրաժեշտության մթերքներից բացի կազմել կարևոր այլ, օրինակ՝ նորածինների համար նախատեսված սննդի և նման այլ ապրանքատեսակների ցանկը, որոնք առաջնային ապահովման կարիք ունեն:
Ներկայացվել է նաև էներգամատակարարման հետ կապված իրավիճակը, քննարկվել այնպիսի միջոցառումների իրականացումը, որոնք թույլ կտան նվազագույնի հասցնել էլեկտրաէներգիայի դեֆիցիտը: Միաժամանակ ընդգծվել է սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումների պարտաճանաչ իրականացման կարևորությունը:
Զեկուցվել է նաև, որ հանրապետությունում բավարար ալյուրի պաշարներ կան, և հացի արտադրությունը բնականոն եղանակով իրականացվում է: Քննարկվել է նաև հացի խոշոր արտադրամասերին այլընտրանքային վառելիքով և էներգիայի սնուցման այլ միջոցներով ապահովելու հնարավորությունը:
Պետնախարարը ևս մեկ անգամ ընդգծել է հանրությանը պատշաճ տեղեկատվության տրամադրման կարևորությունը:
Վրաստանում ժողովրդավարական հետընթացն անհանգստացնում է ԱՄՆ-ին. Սալիվան
«Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին
Չեմպիոնի գործն արժևորվում է իր կենդանության օրոք․ Արայիկ Հարությունյան
«Առինջ մոլ»-ի հարևանությամբ բախվել են 46 համարի ավտոբուսն ու «Տոյոտա»-ն
Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը (տեսանյութ)
Նախագահը Լոս Անջելեսում խոսել է սահմանազատման գործընթացի, առկա զարգացումների, նաև քարոզչական ապատեղեկատվության մասին
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Երեկվա հանրահավաքին էլի թեզեր հնչեցին, որոնք վաղը միջազգային ատյաններում օգտագործելու են Հայաստանի դեմ․ Պետրոս Ղազարյան
ՌԴ իրավապահները տեղեկացրել են Տիգրան Ուրիխանյանին ձերբակալելու մասին
Անհնազանդության ակցիաների մասնակից 48 անձ է բերման ենթարկվել
Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Միրզոյան-Բայրամով հանդիպման ընթացքում
Ֆրանսիայի Սեն-Ալբան ատոմակայանի վարչական շենքում հրդեհ է բռնկվել
Օդի ջերմաստիճանը կնվազի․ անձրևները կշարունակվեն, նաև կարկուտ կտեղա
Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում (տեսանյութ)
Թերությունները շտկված են․ վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին
ՄԻՊ աշխատակազմն արտակարգ ռեժիմով է աշխատում՝ բողոքի ակցիաներով և հավաքներով պայմանավորված
Ոստիկանությունը րոպեների ընթացքում բացել է Գալստանյանի համակիրների փակած փողոցները
Ծառայակիցն ինքնաձիգն ուղղել է դեպի Նարեկ Նազարյանը, վիճաբանել են, կրակել է․ սպանության դեպքի նախաքննությունն ավարտվել է
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց (տեսանյութ)
Անհնազանդության ակցիաների մասնակից 41 անձ է տարվել ոստիկանության բաժիններ․ փակ փողոցներ ու ճանապարհներ չկան
Աղոթում եմ, որ դուք սատկեք, ձեր բալեքը սատկեն. Գալստանյանի մարած շարժման մասնակիցը՝ ոստիկաններին (տեսանյութ)
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 11-ին
Աշտարակում աղմկահարույց կրակոցներ արձակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն և խոստովանել արարքը
Անհնազանդության ակցիաներ Երևանում․ ոստիկանությունը բերման է ենթարկում հասարակական կարգը խախտողներին
Ովքեր են Էջմիածնում բերման ենթարկված անձինք
ՌԴ-ում ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը. «Տելեգրամ» ալիքներ
Ալմաթիում այսօր կշարունակվեն Միրզոյան-Բայրամով բանակցությունները
Էջմիածնից 6 մարդ բերման է ենթարկվել զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով
Պատերազմը ձեր համար ընդամենը լավ հնարավորություն է իշխանության գալու համար․ Պապոյան
Ամբողջ կտավը հյուսվում է մարդկային հույզերից․ լեգենդար «Ժիզել»-ով Երևանում է Անգլիայի ազգային բալետը (տեսանյութ)
Զորակ գյուղում պահեստավորած անասնակեր է այրվել
ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը
Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան
Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան
Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)
Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան
Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան
Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ
Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել
Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում
© 2024 Հայկական ժամանակ