Երևան
12 °C
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ Ադրբեջանի իշխանությունն իրականացնում է լավ պլանավորված պրովոկացիոն գործողություններ՝ լարվածություն ստեղծելով Արցախում և ակնկալելով, որ այդ լարվածությունը կտեղափոխվի նաև Հայաստան:
«Պետք է լինել սառնասիրտ և հիշել, որ մեր նպատակները մնում են նույնը: Անվտանգ կյանքի ապահովում Արցախի մեր հայրենակիցների համար և անվտանգության միջավայրի կառուցում Հայաստանի և Արցախի միասնական անվտանգային տարածքում»,- այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց նա:
Իսկ, թե ինչպե՞ս են ադրբեջանցիները հասել այդ տարածք, հարցին Քոչարյանը պատասխանեց, որ եղել է փոխհամաձայնեցված գործողություն. «Չեմ կարող ասել՝ ում միջև, բայց այդ համաձայնությունը եղել է: Չէին կարող դրոշներով բնապահպաններն աննկատ հասնել այդտեղ: Արցախի իշխանությունները պետք է կարողանան նման ռիսկերը կառավարել»:
Վերջինս նկատեց, որ խնդիրը լուծվել է խաղաղապահ ուժերի մասնակցությամբ, որոնք ունեն հենց նման լարվածությունները չեզոքացնելու խաղաղապահ առաքելություն:
«Սա գործընթաց է, և պետք է այնպես անել, որպեսզի չբերի ավելի խոշոր լարվածությունների, բայց նաև մեզ հնարավորություն տա մեր անվտանգային խնդիրները արագ լուծելու: Այսօր ներխուժում են բնապահպանական քողի ներքո, վաղը մեկ այլ բան կմտածեն: Ադրբեջանը միշտ էլ ունի ավելի մեծ ծրագրեր, այլ հարց է՝ ինչքանով ենք մենք պատրաստ դիմակայել այդ ծրագրերին: Եղել են ժամանակաշրջաններ, որ ոչ միայն դիմակայել ենք, այլ նաև շատ հեռու ենք հետ շպրտել: Ադրբեջանը նման քայլերով ստիպում է, որ Արցախը և Հայաստանն իրենց անվտանգային միջավայրը դարձնեն շատ ավելի գերակա, մեր անհաջողություններից դասեր քաղելու գործընթացն էլ լինի շատ ավելի արագ քայլերով»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի պլանավորած պրովոկացիաները մեզ ուղեկցելու են դեռ 2,5 տարի, և մեր հրադադարը պահպանող ուժային բլոկը պետք է դրանից հետևություններ անի, գուցե նաև ադրբեջանական կողմին հեռու պահի նման մտադրություններից, որովհետև դա ոչ մի լավ բանի չի բերելու:
«Իրենց նպատակը միջանցքը փակելն է, սակայն մեր հայրենակիցներին անպաշտպան ոչ ոք չի կարող թողնել: Եթե Ադրբեջանը 90-ականների դասերը ուսումնասիրած լինի, վերլուծություն արած կլինի, թե հակամարտությունը ինչո՞ւ վերածվեց լայնամասշտաբ պատերազմի: Հենց այդպիսի գործողություններով: Սկսեցին շատ կրակել, մենք սկսեցինք շատ պաշտպանվել, երբ որ սկսեցին ավելի շատ կրակել, մենք սկսեցինք կանոնավոր բանակի արագ տեմպերով կառուցումը: Երբ որ վտանգն ավելի մեծացավ, մենք շատ ավելի արագ կազմակերպվեցինք և ստեղծեցինք այն կանոնավոր բանակը, որը պարտադրեց 94-ի հրադադարը: Ադրբեջանը չպետք է ուժի լեզվով հարաբերություններ կառուցի, քանի որ դա ոչ մի տեղ չի հասցնելու: Հաջողությունից հետո պետք է կայունություն ապահովել»,- նկատեց նա:
Վերջինս հավելեց. «Կուզեի մենք էլ դասեր քաղած լինեինք, թե 94-ի հրադադարից հետո ինչպես չպետք է մսխեինք մեր հաջողությունները: Իրենք դասեր քաղեցին՝ կառուցեցին այնպիսի բանակ, որ իրենց առջև դրված խնդիրը լուծեցին: Մենք հիմա պետք է մեր անվտանգային միջավայրը կառուցենք այնպես, որ նման պրովոկացիաներից հեռու պահենք թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը»:
Քոչարյանի դիտարկմամբ՝ մենք ամեն մի նման գործողությունից հետո պետք է գիտակցենք, որ մեզանից է կախված՝ նման գործողությունները կլինե՞ն շարունակական, թե՞ ոչ: «Մեր ազգաբնակչությունը պետք է լինի շատ ավելի զգոն և պատրաստված»,- շեշտեց նա:
Ավելլի վաղ հայտնել էինք, որ այսօր կրկին մի շարք անձինք, որոնց ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացնում են որպես հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, բլոգերների և էկոակտիվիստների, փակել են Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան ավարտվել է. ՀՀ վարչապետը ճանապարհել է նրան դեպի ինքնաթիռ
Հայաստանը միակ գործընկեր երկիրն է, որը ներկայումս վիզայի ազատականացման ակտիվ երկխոսության մեջ է ԵՄ-ի հետ
Գալու են «մենք դեպուտատ ենք» դեմքի արտահայտությամբ նստեն. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նոր ընդդիմության մասին
Եվրոպական շուկայի դռները բացվում են հայկական արտադրանքի համար. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ աջակցության մասին
Համատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ կոնկրետ գործեր․ Փաշինյանը՝ Ֆոն դեր Լայենին
Առանց Նիկոլ Փաշինյանի ինձ որևէ քաղաքական պրոցեսում չեմ տեսնում. Ալեն Սիմոնյան
GTB Development ընկերությունը դարձել է ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Հանրային պահանջ կար, պատգամավորները հանձնառու են եղել իրացնելու. ՆԳ նախարարը՝ ընտրական փոփոխությունների մասին
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
Որևէ այլ գործընկերոջ շահերը չենք արհամարհում, բայց չենք էլ կարող ավելի բարձր դասել, քան ՀՀ-ի շահերը. Փաշինյան
Անհեթեթություն է. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնի համար առաջարկ ստանալու մասին
Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Շուտով դուք կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրոյի աջակցություն, կաջակցենք նաև առևտրին. ԵՀ հանձնակատար
Ես եկել եմ ասելու, որ դուք կարող եք մեզ վրա հույս դնել. Ֆոն դեր Լայեն
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
«Մերգելյանի» անվան ինստիտուտից տրավմաներով քաղաքացի է հոսպիտալացվել
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի . տեսանյութ
Կիևը ենթարկվել է խոշորամասշտաբ հրթիռային հարձակման, կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ. հայտարարվել է սգո օր
ԱԺ-ում կքննարկվեն կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի փոփոխությունները
Կառավարությունում հյուրընկալեցի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին. վարչապետ
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. Փաշինյան
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանել է Երևան
Ավտովթար և ողբերգական վրաերթ Երևան-Գյումրի ճանապարհին. 22-ամյա աղջիկը տեղում մահացել է, կա տուժած
Փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Հրդեհ է բռնկվել Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Սովորել, սովորել, սովորել. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Կադրային նոր նշանակումներ ՊՆ-ում
Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի
Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ
«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ
Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ
Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ
Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան
Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև
Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT