Նա կարողացավ բոլորին համոզել, որ գեղեցիկը փարթամ մարմինն է. լույս է տեսել Քիմ Քարդաշյանի մասին գրքի հայերեն տարբերակը

Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ Քիմ Քարդաշյանի մասին պատմող՝ «Նյումեգ» հրատարակչության կողմից հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը: «Քիմ. Մերկ ճշմարտություն» գործի հեղինակը բրիտանացի աշխարհահռչակ կենսագիր Շոն Սմիթն է: Գրքում հեղինակը ներկայացրել է Քիմ Քարդաշյանի կենսագրության մութ պատմությունները, անհայտ փաստերը, մեգաաստղի հաղթահարած դժվարություններն ու հաջողության գրավականները: Մանրակրկիտ անդրադարձ կա նաև Քիմի հայաստանյան այցին:

Թարգմանությունն անգլերենից կատարել է Լիլիթ Գրիգորյանը, խմբագիրը Տաթևիկ Նալբանդյանն է:

«Նյումեգ» հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանի խոսքով՝ «Քիմ․ մերկ ճշմարտություն» գիրքն այն մասին է, որ մարդկանց չպետք է դատել՝ ըստ իրենց ինստագրամյան էջերի: «Նրանք շատ ավելի խորն են, ավելի խելացի ու աշխատասեր, քան կարող է թվալ»,- ասում է նա:

Գրքի խմբագիր Տաթևիկ Նալբանդյանի համոզմամբ էլ՝ ամենօրյա մակերեսային տեղեկությունների ու պատմությունների մեջ ուշադրություն չենք դարձնում Քիմի տեսակին: Գրքում նրա մարդ տեսակն է ի հայտ գալիս:

«Նա անհատ է, կարողացավ ստեղծել իր մարմինը՝ գեղեցիկի մասին իր պատկերացմամբ, և բոլորին համոզել, որ դա է իրական գեղեցկությունը: Ժամանակին մի անեկդոտ կար, ասում էին՝ ֆրանսուհիները ծուռ ոտքեր ունեն և կարողացան բոլորին համոզել, որ գեղեցիկը հենց ծուռ ոտքերն են: Հիմա Քիմը կարողացավ բոլորին համոզել, որ գեղեցիկը փարթամ մարմնաձևն է: Նա կատարելության է հասնել և դրանով շարժել շատերի նախանձը: Գիրքը կարդալուց հետո համակրանքով ես լցվում նրա հանդեպ: Ես գրքի վրա աշխատելու ընթացքում հասցրի Քիմին շատ սիրել, կարծում եմ՝ ընթերցողն էլ կսիրի»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Տաթևիկ Նալբանդյանը:

MyCollages - 2022-12-09T165043.215.jpg (61 KB)

Փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի դուստրը հայտնի է ռեալիթի շոուներին մասնակցելով, բազմաթիվ սկանդալների կիզակետում հայտնվելով, հազարավոր սելֆիներով, սիրավեպերով ու աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթի հետ ամուսնությամբ: Քիմ Քարդաշյանին սոցցանցերում հետևում է 400 միլիոնից ավելի մարդ։ Այժմ նա աշխարհի ամենաազդեցիկ միլիարդատիրուհիներից մեկն է։ Ու թեև Քիմն իր բոլոր գործողություններն արել է բացեիբաց, այնուամենայնիվ, գրքի խմբագրի խոսքով, գրքում նրա մասին շատ նոր բացահայտումներ կան:

«Քիմը շատ ասպարեզներում է իրեն փորձել և ձախողել է: Այն էլ՝ ինչ ձախողումներ, որ մեկ ուրիշին կարող էր գետնին տապալել, բայց նա երբեք չի հանձնվել: Ինչքան էլ զարմանալի է, այդքան պլաստիկ կազմվածքի տեր կինը, պարզվում է, դժվարացել է պարել: Չի կարողացել նույնիսկ տարական պարային շարժումներ կատարել: Բոլոր ձախողումներից հետո սկսել է ինչ-որ մեկի զգեստապահարանը կարգի բերել, և պարզվել է, որ շատ լավ ճաշակ ունի: Հետո ստեղծել է իր կերպարը, որն այսօր կանացիության օրինակ է ամբողջ աշխարհում»,- նկատում է Տաթևիկ Նալբանդյանը:

Գրքի խմբագրի համոզմամբ՝ Քիմ Քարդաշյանը բնությունից օժտված է լինել բոլորի ուշադրության կենտրոնում և ամեն ինչ անում է՝ այդ ուշադրությունը ստանալու համար. «Այն սկանդալները, որ նա ստեղծում էր, հազարապատիկ մեծացնում էր հետաքրքրությունն իր և իր ընտանիքի հանդեպ: Հոր սիրուհիներ, մոր սիրեկաններ, բարդ ընտանեկան բախումներ: Սպանություններ, հոր դատապաշտպանությունները. գրքում ամերիկյան հասարակության տխուր բարքերն են ներկայացված: Սկանդալները երբեմն նաև սարքվել են՝ իր շուրջ հետաքրքրությունը և ինստագրամյան բանակը մեծացնելու նպատակով»:

Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաև Քիմ Քարդաշյանի մասին պատմող ֆիլմի պրեմիերան, այնուհետև անցկացվեց «Քիմ. նոր ստանդարտներ» պանելային քննարկումը։

MyCollages - 2022-12-09T164417.511.jpg (150 KB)

Ոճաբան Արմեն Գալյանը նկատում է՝ աշխարհում շատ քիչ մարդիկ կան, որ կարող են ամբողջությամբ սև հագած և անգամ դեմքը փակ դուրս գալ և բոլորը ճանաչեն, թե ով է նա. «Քիմը հասել է այդ կետին: Նորաձևության Met Gala ամենամյա հանդիսության 2021 թվականի նրա հանդերձանքը լայն քննարկման առարկա դարձավ: Նրա ցանկացած «լուք» շատ արտահայտիչ է ու խոսուն, թեև եղել են նաև անհաջող հանդերձանք: Այդուհանդերձ, այսօր բոլոր կանայք՝ Հնդկաստանից մինչև Մեքսիկա, ուզում են նմանվել հայուհի Քիմին»:

Դիմահարդար Հրանուշ Եղոյանը երբեք Քիմի երկրպագուն չի եղել, մինչև որ 2015 թվականին Հայաստան կատարած նրա այցի ժամանակ անձամբ է հանդիպել մեգաաստղի հետ:

«Այդ 3 րոպեանոց հանդիպումը այնքան տպավորեց ինձ: Նախ ինչ-որ սպասում էի, տեսա նույնի ճիշտ հակառակը: Տեսա իդեալական, փոքրամարմին, համեստ և շատ նուրբ մի կնոջ, որն այնքան հղկված խոսքի արվեստ ուներ: Զրույցի ժամանակ աչքերով միայն քեզ հետ է ու նվիրում է հիանալի ժպիտներ, և իր այդ հիպնոտիկ նուրբ ու փափուկ հայացքով քեզ կարողանում է իրենով անել: Շատ ջերմ է ու շատ մարդկային»,- ասում է Հրանուշ Եղոյանը:

Դիմահարդարը նաև ժպիտով ու ուրախությամբ է հիշում այն, որ ծանոթացել է Քիմի անձնական դիմահարդարի հետ. «Երբ իմացավ, որ ես էլ եմ աստղային դիմահարդար, ասաց՝ օ՜, զարմանալի է, որ դիմահարդար ես, դու ես աստղի նման: Այդ փոքր կոմպլիմենտը այնքա՜ն տպավորիչ էր ու այնքա՜ն ջերմություն թողեց»:  

Ինֆլյուենսեր Մադոննա Հարությունյանն էլ մեջբերում է, որ Քիմին չսիրողները շատ են սիրում նրան անտաղանդ անվանել և զարմանում են, թե ո՞րն է նրա ֆենոմենը, որ, չունենալով արտահայտիչ տաղանդ, ունի հաջողություն, հարստություն ու հանրաճանաչություն. «Հաջողությունը հեշտ չի տրվում: Քիմը սոցցանցերն օգտագործել է որպես գործիք՝ իր անձնական բրենդը ստեղծելու համար: Կարծում եմ՝ Քիմի տաղանդը հենց նրանում է, որ իր աշխատասիրության շնորհիվ կարողանում է անընդհատ վերելքներ ապահովել, և այդ ճանապարհորդությունը երբեք կանգ չի առնում: Սա վառ օրինակ է, որ կարևոր չէ, թե որքան դանդաղ ես գնում, այլ կարևոր է կանգ չառնելը՝ միշտ առաջ շարժվելը»:

Հերմինե Կարապետյան

Տպել
1737 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է