Երևան
12 °C
Քաղաքը կենդանի օրգանիզմ է՝ արյունատար անոթներով, թոքերով ու մնացած օրգաններով, ու եթե այդ համակարգում ինչ-որ բան խաթարվում է, այն սկսում է հիվանդանալ և չբուժելու դեպքում՝ անգամ մեռնել: ՀՀ վաստակավոր ճարտարապետ, «ԱՇՆ ՓՐՈՋԵՔՏ» ընկերության հիմնադիր-գլխավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանի համոզմամբ՝ քաղաքամայր Երևանը հիմա «հիվանդ» է՝ «ինֆարկտի» մեջ և լուրջ «խիրուրգիական» միջամտությունների կարիք ունի:
Վերջինս «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է, որ քաղաքաշինությունը շատ բարդ գործընթաց է, որը միայն շենք նախագծել, կառուցելը չէ: Քաղաքը պետք է ունենա գլխավոր հատակագիծ, և յուրաքանչյուր շինարարական աշխատանք արվի հենց այդ հատակագծի համաձայն:
«Քաղաքի զարգացման միակ ճիշտ գործընթացն այն է, երբ դա զարգանում է՝ համաձայն հաստատված գլխավոր հատակագծի, որը հնարավոր է փոխել՝ խնդիր դնելով մեծացնել քաղաքի սահմանները, բնակչության թիվը և այլն: Քաղաքը պետք է ունենա նաև զարգացման պլան, եթե այդ պլանն էլ չկա, ստացվում է՝ քաղաքն արդեն զարգանում է որոշ մարդկանց կամ շինարարական ընկերությունների անձնական մոտեցմամբ և նախասիրությամբ»,- ընդգծում է Հովհաննես Մութաֆյանը:
Վերջին շրջանում Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանում և բնակելի թաղամասում կարելի է նկատել վերամբարձ կռունկների առկայությունն ու օր օրի վեր բարձրացող շենք շինությունները:
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հարցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձել է՝ նշելով, որ Երևանում շինարարական աշխատանքների ծավալները մեծ թափ են հավաքել, որին զուգահեռ ահազանգեր են ստացվում շինհրապարակներում շինարարական ստանդարտները խախտելու և փոշու աննախադեպ մակարդակի հետ կապված:
«Պետք է ստանդարտներ սահմանել, թե շին հրապարակը ի՞նչ վիճակում պետք է լինի, աշխատողները ի՞նչ հագուստ և անվտանգության միջոցներ պետք է կրեն, ինչպե՞ս պետք է տարանջատվի շինհրապարակը բնակելի թաղամասերից: Սրանք կարևոր հարցեր են, որ ունեն և՛ անվտանգային, և՛ բնապահպանական, և՛ էսթետիկ, և՛ սոցիալ-հոգեբանական նշանակություն: Օդի աղտոտվածության բարձր ցուցանիշներ են արձանագրվել Երևանում, և սրա պատճառներից մեկն այն է, որ շինհրապարակներում չեն պահպանվում ստանդարտները»,- նկատել է վարչապետը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ պետք է սահմանել համապատասխան ստանդարտներ և լինել հետևողական դրանց ներդրման և իրականացման հարցում:
Իսկ թե լիցենզավորման գործընթացի ի՞նչ սկզբունքներ ու նորմեր են գործում շինարարական աշխատանքներ իրականացնելու համար, և կա՞ արդյոք մրցակցային արդար դաշտ կառուցապատող կազմակերպությունների միջև, հարցերին գրավոր հարցմամբ Քաղաքաշինության կոմիտեից մեզ պատասխանել են, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինության բնագավառի գործունեության իրականացման համապատասխան լիցենզիա կոմիտեն տրամադրում է միայն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին՝ տվյալ բնագավառում որակավորված մասնագետների ներգրավմամբ:
«Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ ոլորտի լիցենզավորման գործընթացն առաջիկայում իրականացվելու է նոր սկզբունքով: Ազգային ժողովն ընդունել է օրենսդրական նախաձեռնության փաթեթը (ուժի մեջ կմտնի 12 ամիս անց), որի էությունը քաղաքաշինության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, ըստ դասերի, լիցենզավորումն է՝ կախված օբյեկտների ռիսկայնության աստիճանից: Դասակարգումը կապահովի մրցակցային արդար դաշտ և կառուցապատողների շահերի պաշտպանվածություն, քանի որ կազմակերպությունները, ըստ իրենց կատարած աշխատանքի որակի, ունեցած փորձի, մարդկային ու տեխնիկական ռեսուրսների, իրավունք կունենան կատարել համարժեք բարդության քաղաքաշինական գործունեություն: Միաժամանակ դաշտից դուրս չեն մղվի և զարգացման հնարավորություն կունենան նորաստեղծ կազմակերպությունները»,- ասվում է Քաղաքաշինության կոմիտեի պատասխանում:
Ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանի Հանրապետության բնակչության զգալի մասը կենտրոնացած է մայրաքաղաք Երևանում, և կապիտալ կառուցապատման ծրագրերն իրականացվում են մայրաքաղաքում, առօրեական է նաև ուրբանիզացիայի (հասարակության զարգացման մեջ քաղաքների դերի բարձրացման պատմական պրոցես) խնդիրը: Դիտարկմանը՝ ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը մատնանշում է, որ քաղաքի գլխավոր հատակագիծն արվում է՝ հաշվի առնելով մի շարք քաղաքաշինական, էվոկուացիոն, հակահրդեհային նորմեր, ինչպես նաև կառուցապատման խտությունը, որն ունի իր թույլատրելի սահմանը:
«Մի սենյականոց բնակարանում, բնականաբար, չեն կարող ապրել 15 մարդ: Նույն բանն էլ քաղաքն է, ունի կառուցապատման խտություն, որտեղ պետք է ապրեն հստակ քանակությամբ մարդիկ և լինեն հստակ քանակությամբ շենք-շինություններ: Երբ դրանց քանակը գերազանցում է սահմանված չափը, առաջանում են մի շարք խնդիրներ՝ տրանսպորտային, պոլիկլինիկայի, դպրոցների ու խանութների անհրաժեշտության»,- ասում է ճարտարապետը:
Վերջինս հավելում է, որ սրանք շատ բարդ խնդիրներ են, որոնք չպետք է լուծվեն միանձնյա որոշումների արդյունքում. «Քանի որ քաղաքապետը չունի գլխավոր ճարտարապետի ինստիտուտը, ոչ էլ ճարտարապետներից բաղկացած խորհուրդ, անձնական որոշումներ է կայացնում, որոնք երբեմն դեմ են բոլոր տեսակի չափորոշիչներին: Որքան էլ քաղաքապետը խելացի և շնորհքով մարդ լինի, չի կարող ճարտարապետության ոլորտին առնչվող որոշումներ կայացնել»:
Լուծումը, Մութաֆյանի կարծիքով, հետևյալն է. «Գլխավոր ճարտարապետ ինստիտուտի ներդրումը շատ կարևոր է: Կածում եմ՝ գլխավոր ճարտարապետն իր հերթին պետք է ունենա 7-10 հոգանոց վաստակաշատ ճարտարապետների խումբ, որոնք կունենան և՛ փորձ, և՛ նախագծային գործընթաց կատարած կլինեն, և՛ կիմանան բոլոր նորմերը: Որպեսզի քաղաքի ճարտարապետությանն ու կառուցապատմանը վերաբերող բարդ խնդիրները միանձնյա չլուծվեն»:
Օրեցօր փոխվող թամանյանական Երևանի դիմագիծը ևս ճարտարապետին դուր չի գալիս: Նրա խոսքով, այնուամենայնիվ, կյանքն առաջ է գնում, և հներին գալիս են փոխարինելու երիտասարդները: «Նրանք մեծ փորձ չունեն և ճարտարապետական արժեքները բավարար չափով չեն գնահատում: Չեմ ուզում դատել, սակայն շատ բաներ ինձ դուր չի գալիս, քանի որ քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտումներով են արվում»:
Ըստ Հովհաննես Մութաֆյանի՝ ճարտարապետի իմիջի խնդիր ունենք, և այդ մասնագիտությունը, ըստ արժանվույն, չի գնահատվում. «Ճարտարապետը այսօր վերածվել է «չերտյոժնիկի», ինչը նշանակում է, որ այս մասնագիտությունը և դրա կարևորությունը չի գիտակցվում: Դրա համար էլ ունենք այս պատկերը»:
Հերմինե Կարապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT