Երևան
12 °C
Լրացավ 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի 34-րդ տարելիցը։ Խնկաբույր աղոթք բարձրացավ առ Աստված. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ներկաներին կոչեց ապրողաց։
«Այն մանուկների, որոնք չհասցրին ապրել, այն ծնողների, որոնք ակամա որբ թողեցին իրենց զավակներին, այն երիտասարդների, որոնք չհասցրին ընտանիք կազմել, և այն տարեցների, որոնք անակնկալ կերպով հանդիպեցին մահվանը։
Մեր բյուրավոր զոհերի հիշատակը պետք է միշտ ապրի մեր մեջ, մեր քաղաքում և կոչի մեզ նորանոր գործերի, իրենց չարածը անելու, իրենց կիսատ թողածը լրացնելու, իրենց փոխարեն ապրելու, հզորանալու և բազմանալու»,- սուրբ Ամենափրկչի բակում տեղադրված հուշակոթողի մոտ հարգանքի տուրք մատուցողներին իր խոսքն ուղղեց թեմի առաջնորդը։





Հարգանքի և խոնարհումի տուրք մատուցողների թվում էր նաև ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։ Լրագրողների հետ զրույցում նա նշեց՝ ցավում է, որ աղետից 34 տարի անց դեռ երկրաշարժը հիշեցնող վերքեր կան Գյումրիում։
Սրանով հանդերձ՝ փոխվարչապետը, Շիրակի մարզպետն ու Գյումրու համայնքապետը փաստեցին, որ 88-ի աղետի հետևանքով անօթևան մնացած և 2008 թվականին հաստատված բնակարանային հերթացուցակով անօթևան ճանաչված բոլոր գյումրեցիները տարիների ընթացքում ապահովվել են բնակարաններով։




Բացառություն են միայն Ջրաձոր համայնքի բնակիչները, որոնց ցանկությամբ իրենց բնակապահովման հարցը կկարգավորվի գալիք տարում, երբ մեկնարկի Կապսի ջրամբարի կառուցումը, ու Ջրաձորը որպես գյուղ տեղափոխվի այլ վայր։ Խոսքը, ըստ Համբարձում Մաթևոսյանի, 28 ընտանիքի մասին է։ Այս ծրագրի ավարտին արդեն, այսինքն՝ 2023-ի տարեվերջին, 88-ի հետևանքով բնակարան կորցրած քաղաքացիներ չեն լինի Շիրակի մարզում։
Բայց սա չի նշանակում անօթևանության խնդրի լուծում։ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը փաստեց՝ անկախ Կառավարության կողմից իրականացվող ծրագրերից, մինչ օրս Գյումրիում կան տնակային ավաններ, տնակներում ապրում են փաստացի անօթևան, սակայն նման կարգավիճակ չունեցող ընտանիքներ, որոնց ճակատագիրն անհայտ էր 3 տասնամյակ շարունակ։
Մեղքը նախորդ իշխանությունների վրա չգցելով՝ Բաղդասարյանն ընդգծեց․ խնդիրը ստեղծվել է առկա այն օրենսդրական բացերից ծնված գործողությունների հետևանքով, որոնք թույլ են տրվել։
«Փաստացի կան մարդիկ, որոնք բնակարան ստացել են, հետո տարբեր հանգամանքներից ելնելով՝ վաճառել։ Պետք է փաստել, որ լավ օրից չեն գնացել այդ քայլին. դեպքերի մեծ մասը սոցիալական հիմք ունի։ Կան ընտանիքներ էլ, որոնք, ճիշտ է, բնակարան ստացել են, սակայն համալրվել են, բազմանդամ են եղել, դրա համար մի մասը վերադարձել է տնակ։ Խնդիրը խորքային է, և օրենսդրական փոփոխություն է պետք լուծման համար։ Գյումրիում կան տնակային թաղամասեր, չնայած այն ծրագրերի, որոնք ՀՀ կառավարությունն իրականացնում է»,- ասաց մարզպետը։

Դե յուրե աղետի գոտի ձևակերպումը վաղուց չի գործում, դե ֆակտո այն ոչ միայն Գյումրուց չի վերացել, այլ գնալով ամուր հիմքեր է գցում։
Մարդիկ նոր տնակներ են գնում ու վաճառում, տնակաբնակներն էլ չեն շտապում իրենց միջոցներով բնակարանի հարց լուծել. ի վիճակի չեն հիմնականում։ Գյումրին դեռ շարունակում է գործազրկության և աղքատության ցուցանիշով մնալ առաջատարը հանրապետությունում։
Շիրակի մարզպետարանի քաղշինվարչությունը երկար տարիներ ղեկավարած, այժմ Գյումրու համայնքապետի խորհրդական Ալբերտ Մարգարյանը մեզ հետ զրույցում շեշտեց՝ դեռ աղետի գոտի է Գյումրին՝ օբյեկտիվ պատճառներով։ «88-ին քաղաքը կործանվեց ամբողջությամբ, վերացան բոլոր ենթակառուցվածքները, բնակարանային ֆոնդն ու ընդհանրապես ամեն ինչ։ Սրան ավելացավ ԽՍՀՄ փլուզումը, նորանկախ հանրապետության ձևավորումն ու ռուս շինարարների՝ Գյումրիից հեռանալը։ 89-ին որդեգրված «Մեր տունը մեր ձեռքով ենք կառուցելու» հայտնի կարգախոսը փաստորեն մինչ օրս հնարավոր չէ լիարժեք կատարված համարել»,- ասաց նա:

Շիրակի մարզի տարածքում այս պահին 3500 տնակ է հաշվվում, 2741-ը՝ Գյումրիում։ Բոլոր տնակների բնակիչները չեն, որ ունեն անօթևանի կարգավիճակ։ Շիրակի մարզպետը տեղեկացրեց, որ դեռ նախորդ տարի ձեռնամուխ են եղել քաղաքացիների փաստաթղթերը ճշտելուն։ Չի բացառվում, որ լինեն տնակաբնակներ, որոնք կկարողանան դատական կարգով անօթևանի իրենց կարգավիճակը վերականգնել։
Տնակներից Գյումրին ազատելու պետական ծրագիրը ներկայացվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտե։ Շրջանառության մեջ դրված փաստաթուղթը Ալբերտ Մարգարյանը համարեց իդեալական՝ ասելով՝ որևէ ընտանիք չի անտեսվել, ոչ մեկի խնդիրը այդ փաստաթղթից դուրս չի մնացել, բոլորի համար կան լուծումներ։
Շուրջ 10 տարի տնակում ապրած Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանն էլ փաստեց՝ կյանքը տնակներում դժվար է անչափ։ Համայնքապետարանն այս հարցում սեղմում է իրեն ուղղված բոլոր բարերարների ձեռքերը։ Աշխատում են նրանց հետ, որոնք կարողանում են լուծել անօթևանության խնդիրը։
Ըստ Սամսոնյանի՝ եղած հնարավորություններով կարողանում են փոքր-փոքր քայլերով քայլել խնդրի կարգավորման ճամփով։

Տարիների ընթացքում արդեն բազմաթիվ սոցիալական բնակարաններ են տրվել տնակներում ապրող և անօթևանի կարգավիճակ չունեցող քաղաքացիներին։ Առաջիկա օրերին ևս 36 սոցիալական բնակարանի բանալի կհանձնվի շահառուներին։ 2023-ին սոցբնակարանի տեր կդառնա 66 տնակաբնակ։
Սամսոն Մատինյան
Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատռում են իրենց գրած ծրագիրը, հետն էլ պատռում են Հայաստանի քարտեզը․ բա սա գժանոց չէ՞․ Սաֆարյան
Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով․ Տիտով
«Ուժեղ Հայաստանի» հավաքին մասնակցող անձի մոտ հայտնաբերվել է դանակ. նա ձերբակալվել է
Քոչարյանը թալանել է ընտանիքիս. ծախվելը պոռնկություն է, Պուտինն ուզում է մեզ կապել իր դռանը. տեսանյութ
Մեկ բանավեճում 104 անգամ Ալիև, Ադրբեջան ասողները մեզ մեղադրում են Ադրբեջանի շահերը սպասարկելու մեջ․ Թորոսյան
Միջազգային բազմաթիվ գործընկերներ, ԵՄ, ԱՄԷ, Թուրքիա, հետաքրքրված են մեր արտադրողների հետ համագործակցությամբ
Իշխանությունը բոքսի տանձիկի պես դմփացնում է ընդդիմությանը. աղբակույտի դեմը առնել է պետք. Մեհրաբյան. տեսանյութ
Այս ընտրություններն առաջինն են մեր պատմության մեջ, որոնք տեղի են ունենում խաղաղության պայմաններում․ Միրզոյան
«Ուժեղ Հայաստանի» հավաքին պատռել են ՀՀ քարտեզը, վանկարկել «Սամ-վել, Սամ-վել»․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին գնացած քաղաքացիները կարճ ժամանակ անց լքում են Հանրապետության հրապարակը
Սամվել Կարապետյանի հավաքի ընթացքում Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն հոլովակ է միացվել․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին վեճ է եղել․ մեկ անձ հեռացվել է տարածքից
Նորատուսի միջազգային ռադիոցանցերը այլևս Սերժ Սարգսյանի փեսա Միշիկի սեփականությունը չեն. Փաշինյան․ տեսանյութ
Ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը․ լուսանկար
Կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի արտահանումը, կվերադարձվի ԵՄ արտահանվող պտուղ-բանջարեղենի, ծաղկի մաքսատուրքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է 12 նոր արժեքով
Ազատությունից զրկված անձանց և նրանց իրավունքների առնչությամբ առկա կարծրատիպերը պետք է հաղթահարվեն․ ՄԻՊ
Քաղաքական ենթատեքստով սպառնալից հեռախոսազանգեր, նամակներ են ստանում քաղաքացիները․ ՆԳՆ ոստիկանություն
Տելեգրամյան հավելվածով ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ ամուսնական զույգեր են ձերբակալվել
Ընտրակաշառքը հանցագործություն է, պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Կոլեգիայի նիստ է տեղի ունեցել
Բացատրեք ձեր ընտանիքների երիտասարդներին խաղաղության արժեքը, հիշեցրեք՝ ինչ էր կատարվում ՀՀ-ում 2018-ից առաջ
Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել ենք, ընտրություններից հետո կհանդիպենք, բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք
Բլոգեր Միկա Բադալյանը ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք է բաժանել․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Միջանցքի թեման հորինել է լրտեսական ընդդիմությունը. ՔՊ-ն Գեղարքունիքում շարունակում է քարոզարշավը․ տեսանյութ
Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀԾԿՀ-ն գազամատակարարման ոլորտում նոր կարգավորում անելու որոշում է ընդունել
Դատական ակտերը բեկանվել են․ ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները
Ամիօ բանկը նվազեցրել է ՓՄՁ հաճախորդների գործող վարկերի և լիզինգների տոկոսադրույքները
Մինչ մեր երեխաները զոհվել են, եռագլուխ կուսակցության անդամները միլիարդներ են կուտակել. Փաշինյան
3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են, բայց հմի կռիվ կեթա, ինչի՞ հմար՝ լիդերի կռիվ. նոր ձայնագրություն
Ռազմական արդյունաբերությունը դառնում է Հայաստանի տնտեսության շարժիչ ուժ. ԲՏԱ նախարար
Միջանցքի թեմա չի էլ եղել, լրտեսներն են այդ թեման մտցրել. վարչապետը՝ ընդդիմության մեղադրանքների մասին
ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի
Սա աթոռի կռիվ չէ, սա պայքար է հանուն պետության, անկախության, ապագայի և խաղաղության. Փաշինյան
3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են իրար, հիմի իրանց մեջ լիդերի կռիվ կերթա. նոր ձայնագրություն
Ես ունեմ բավարար լծակներ, կգնամ ԵԱՏՄ և տեղում հարցերը կլուծեմ, բարեկամական հարաբերությունները կմնան. Փաշինյան
Միջադեպ Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև
Ռուս պաշտոնյաները իրար հերթ չտալով «գուժում» են վատատեսական սցենարներ. «մատ թափ տալու» երթը շարունակվում է
Գրիգորյանն ու Իրանի դեսպանը կարևորել են էներգետիկ, լոգիստիկ և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցությունը
Քոչարյանին թույլ չեն տալիս լքել քաղաքականությունը, ինքը մինչև քոք մաշվելու է ու հայտնվի բանտում. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT