ՀՀ ՄԻՊ-ը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Պետդեպի Թրաֆիքինգի դեմ պայքարի և մշտադիտարկման գրասենյակում և այլ կառույցներում

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը ԱՄՆ Պետդեպարտամենտի Թրաֆիքինգի դեմ պայքարի և մշտադիտարկման գրասենյակի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի՝ թրաֆիքինգի դեմ պայքարի վերջին տարիների ձեռքբերումներն ու մարտահրավերները։ Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։ 

Գրիգորյանը զրուցակիցներին է ներկայացրել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մանդատն ու կիսվել թրաֆիքինգի կանխարգելման, զոհերի պաշտպանության, արդյունավետ հետապնդման ոլորտներում եղած իրավիճակի վերաբերյալ հաստատության հետևություններով։ 

Մասնավորապես Պաշտպանը շեշտել է թրաֆիքինգի դեպքերի պրոակտիվ հայտնաբերման ու արդյունավետ քննության ուղղություններով կոնկրետ անելիքներ, որոնք կարող են իրավիճակ փոխել։ 

Զրուցակիցները կարևորել են որպես անկախ մարմին ոլորտում իրականացվող քաղաքականության նկատմամբ Պաշտպանի հաստատության մշտադիտարկումն ու տարեկան զեկույցով Ազգային ժողովին ու քաղաքականության այլ մշակողներին կոնկրետ առաջարկությունների ներկայացման փաստը։ Միևնույն ժամանակ Թրաֆիքինգի դեմ պայքարի և մշտադիտարկման գրասենյակի ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նախանշված առաջնահերթ ուղղություններով առավել ակտիվ համագործակցություն իրականացնելու վերաբերյալ։

Պետդեպարտամենտի Կրոնական ազատությունների միջազգային գրասենյակում Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Պետդեպարտամենտի հատուկ հանձնարարություններով դեսպան Ռաշադ Հուսեյնի հետ։ Հանդիպմանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության մանդատն ու գործունեության երաշխիքները, ինչպես նաև կրոնական ազատությունների իրացման հետ կապված իրավիճակն ու հաստատության աշխատանքի ուղղությունները։

Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մտահոգություն է հայտնել հատկապես միջազգային զինված հակամարտություններում կրոնական ազատությունների նկատմամբ անհանգստացնող գործելակերպերը՝ օրինակներ բերելով 2020թ-ի 44-օրյա պատերազմի և 2022թ-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման ընթացքում ու դրանից հետո հաստատության կողմից հավաքագրված փաստերից։

Քրիստիննե Գրիգորյանը նաև խոսել է ներպետական մակարդակում առկա իրավիճակից՝ ներկայացնելով Պաշտպանի հաստատության կողմից այս ազատությունների ապահովմանն ուղղված աշխատանքների բնույթը։

Դեսպան Հուսեյնն ընդգծել է՝ շատ կարևոր է, որ, որպես անկախ հաստատություն, Մարդու իրավունքների պաշտպանն անդրադառնում է կրոնական ազատությունների ապահովման հարցերին թե՛ անհատական դիմումների շրջանակներում, թե՛ խնդրահարույց դատավարություններին հետևելով և թե՛ Սահմանադրական դատարան դիմումներ ներկայացնելու միջոցով։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են առավել սերտ կապի մեջ գտնվել մարդու իրավունքների զգայուն հարցերի վերաբերյալ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1228 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ