Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 34-րդ տարելիցն է

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Սպիտակի ավերիչ երկրաշարժի 34-րդ տարելիցն է:

1988թ. դեկտեմբերի 7-ին՝ Գրինվիչի ժամանակով ժամը 7 անց 41 րոպե 22,7 վայրկյանին, (տեղական ժամանակով՝ 11:41-ին), ցնցվեց Հայաստանի հյուսիսը:

Սպիտակի երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում գնահատվեց 10 բալ, իսկ, ըստ Մեդվեդև-Սպենհոյեր-Կարնիկ սանդղակի, մակրոսեյսմիկ ինտենսիվությունը՝ արտասովոր կործանարար: 

Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել էր 8 բալ և ավելին, ընդգրկեց երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժեցին 21 քաղաք և շրջան, 342 գյուղ:

Անօթևան մնաց 514 հազար մարդ:

Տարբեր աստիճանի վնասվածքներ ստացավ մոտ 20 հազար մարդ, որոնցից հոսպիտալացվեցին 12 հազար 500-ը: Զոհվեց 25 հազար քաղաքացի:

Զոհեր շատ եղան հատկապես Գյումրիում՝ մոտ 15-17 հազար մարդ: Սպիտակում մահացավ 4 հազար մարդ: Ավերվեց ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17%-ը, դադարեց գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս կրեցին նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձանները: Ամբողջությամբ կամ մասամբ ավերվեցին մեքենաշինական, քիմիական, թեթև և սննդի արդյունաբերության ձեռնարկությունները, որոնք տարեկան շուրջ 2 մլրդ ռուբլի համախառն արտադրանք ունեին։

Հանրապետության տարածքի 1/3-ի արտադրական և սոցիալական ենթակառուցվածքը դադարեց գործել։ Անմիջական նյութական վնասը 1988թ-ին գնահատվեց 10 մլրդ ռուբլի:

Կազմակերպված փրկարարական աշխատանքները հունի մեջ մտան դեկտեմբերի 7-ին հաջորդած 2-3 օր հետո միայն: Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից զոհված կամ կենդանի հանվեց ավելի քան 45 հազար մարդ:

Ստորգետնյա հզոր ցնցումների հետևանքով կես րոպեում ավերվեց հանրապետության գրեթե ողջ հյուսիսային հատվածը, որտեղ ապրում էր շուրջ 1 մլն մարդ։ Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակում, ցնցումների ուժգնությունը հասել էր մինչև 9-10 բալի: Ստորգետնյա ցնցումներն զգացվել էին Երևանում և Թբիլիսիում։

Լիովին ավերվեցին Սպիտակ քաղաքն ու հարակից 58 գյուղ, չափազանց տուժեց ներկայիս Գյումրի քաղաքը, Ստեփանավանը, ներկայիս Վանաձորն ու ավելի քան 300 բնակավայր: 

Ավերված շրջանների վերականգնմանը մասնակցեցին ԽՍՀՄ-ի բոլոր հանրապետությունները, 111 երկիր: Օգնության ձեռք մեկնեցին նաև Բելգիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Լիբանանը, Նորվեգիան, Ֆրանսիան, Գերմանիան, Շվեյցարիան:

Աղետի գոտի եկան մասնագետներ, տրամադրվեցին փրկարարական սարքավորումներ, սննդամթերք և դեղորայք։ Աղետի գոտում տեղադրվեց 50 հազար վրան և 200 դաշտային խոհանոց։ Փրկարարական աշխատանքներին բացի տեղաբնակներից եւ կամավորներից, մասնակցում էին մոտ 20 հազար զինվոր ու սպա, փլատակների մաքրման աշխատանքներում ներգրավված էր 3 հազար միավոր ռազմական տեխնիկա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2914 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին