Գլխավոր դատախազը պետական միջոցներով և օրենքի խախտմամբ աշխատանքների վարույթներով պահանջել է առանց ձգձգման քննություն

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով Շիրակի մարզում է եղել:

Գյումրի համայնքում գտնվող Շիրակի մարզի դատախազությունում Աննա Վարդապետյանը խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, մարզի նորանշանակ դատախազ Արմեն Չիչոյանը, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Ոստիկանության մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազներն ու Շիրակի կայազորի զինվորական դատախազը: 

Գլխավոր դատախազը, նախքան բովանդակային քննարկմանն անցնելը, շնորհավորել է Արմեն Չիչոյանին՝ մարզի դատախազի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նորանշանակ դատախազի մասնագիտական և մարդկային որակները թույլ կտան մարզում անցնցում ու արդյունավետ կազմակերպել գործընկեր իրավապահ կառույցների ներկայացուցիչների հետ հարաբերությունները, բծախնդիր լինել ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթներն ավարտին հասցնելու հարցի նկատմամբ, սեղմ ժամկետներում առաջարկել դրանց լուծումները՝ շեշտելով, որ վարույթների հետևում մարդկային ճակատագրեր են, իսկ իրավապահ կառույցների կողմից ձգձգումներն ու անգործությունը կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների: 

0100.jpg (5.01 MB)

Մարզպետ Նազելի Բաղդասարյանը ողջունել է գլխավոր դատախազի այցը Շիրակի մարզ, կարևորել մարզի նոր դատախազի նշանակումը և վստահություն հայտնել, որ Արմեն Չիչոյանը կնպաստի Շիրակում օրինականության ամրապնդմանը: 

Մարզի դատախազ Չիչոյանը շնորհակալություն է հայտնել գլխավոր դատախազ Վարդապետյանին վստահության համար և նշել, որ անելու են առավելագույնը՝ հատկապես խնդրահարույց և ձգձգվող վարույթները սեղմ ժամկետներում լուծելու համար: 

Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է օտարման ոչ ենթակա տարածքներն ու զբոսայգիները, որոնք օրենքի խախտմամբ գտնվում են կոնկրետ անձանց տնօրինման ներքո, քաղաքացիներին վերադարձնելուն, քրեական վարույթի հետ մեկտեղ պետական շահերի պաշտպանության գործիքակազմի արդյունավետ կիրառմանը, իրավապահ կառույցների միջև գործընկերային աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև՝ պահանջել պետական բյուջեի միջոցներով և սուբվենցիոն ծրագրերով օրենքի խախտմամբ իրականացված աշխատանքների կապակցությամբ ընթացող վարույթներով բծախնդիր, անզիջում, արդյունավետ և առանց ձգձգումների քննություն՝ այդ համատեքստում ընդգծելով, որ հարկատուների միջոցներից իրականացվող ծախսերը, այդ թվում՝ սուբվենցիոն ծրագրերը, պետք է լինեն նպատակային և արդյունավետ: 

Քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ գլխավոր դատախազը տվել է հանձնարարականներ, սահմանել դրանց կատարման ժամկետներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1063 դիտում

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները