Հասարակության բոլոր շերտերի համար պետք է մեր մարզը, քաղաքը հարմարավետ լինի, դրան են միտված մեր ջանքերը․ Շիրակի մարզպետ

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ Շիրակի մարզպետարանը Շիրակի պետական համալսարանի հետ համագործակցությամբ այսօր անցկացրել է միջոցառում-լսումներ, որի մեկնարկը տրվել է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող 9 կազմակերպությունների աշխատանքների ցուցահանդեսով։

Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։

ն.jpg (262 KB)

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը նշել է, որ նմանօրինակ միջոցառման անցկացման կարևոր նպատակը ոչ միայն հանրության ուշադրությունը հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերին սևեռելն ու այն ներուժը ներկայացնելն է, որը կարող է դրսևորվել հավասար հնարավորություններ ստեղծելու դեպքում, այլ նաև՝ համագործակցության ամրապնդումն ու արդեն արձանագրված ձեռքբերումների մասին խոսելը։

«Հասարակության բոլոր շերտերի համար պետք է մեր մարզը, մեր քաղաքը հարմարավետ լինի, դրան են միտված մեր ջանքերը։ Արդեն մի քանի ամիս է` գործում է մարզպետին կից հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովը, որի աշխատանքը ֆորմալ չէ, այլև` բովանդակային։ Իրականացվել են մի շարք նախաձեռնություններ, որոնց արդյունքում լուծվել են խնդիրներ ու հիմնահարցեր։

ՀՀ կառավարության ծրագրում հստակ շեշտադրումներ կան, որոնք միտված են մեր հանրությունը, մեր միջավայրը դարձնել առավել մատչելի։ Մնում է, որ բոլոր շահագրգիռ կառույցները համագործակցեն։ Լիահույս եմ, որ այս միջոցառումը կդառնա ավանդական և այն հիմք կհանդիսանա մարտահրավերները նոր թափով լուծելու, մեր երկիրը, մեր մարզը, մեր քաղաքը առավել լավը դարձնելու»,- նշել է Շիրակի մարզպետը։

ննն.jpg (128 KB)

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի, հասարակությունն առավել արդար ու հավասար դարձնելու, պետական աջակցության ծրագրերի, ներառական կրթության բուհական մոտեցումների մասին են խոսել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների վարչության պետ Քրիստինե Հովհաննիսյանը, Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը, մարտահրավերներին և հնարավորություններին են անդրադարձել մյուս բանախոսները։

ննննննննննննննննն.jpg (274 KB)նննննննննն.jpg (269 KB)

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, նվիրվածության, նպատակասլացության և երկարամյա արգասաբեր, հասարակական, մարդասիրական և հանրօգուտ աշխատանքի, իրավունքի պաշտպանության բնագավառում ունեցած ավանդի համար Շիրակի մարզպետի որոշմամբ շնորհակալագրերով են պարգևատրվել ոլորտում գործունեություն ծավալած կազմակերպություններ և անհատներ, նրանց մի մասին տրվել է նաև դրամական պարգև։

Միջոցառումն ավարտվել է Գյումրու Հայորդյաց տան երգչախմբի և Երեխաների տան երեխաների երաժշտական կատարումներով։

ննննննննննննննննննննննննննննն.jpg (84 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1488 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ