Երևան
12 °C
Գյումրու Ստեփան Ալիխանյանի տիկնիկային թատրոնը հստակ ձեռագիր ունի, այն է՝ լինել այն հանդիսականի կողքին, որն իր կարիքն ունի։ Տիկնիկները ճամփորդում են, ներկայանում իրենց սպասողներին։
Այս տարի 87-րդ թատերաշրջանը ալիխանյանցիները մեկնարկել են հենց արտագնա ներկայացմամբ։ 2022-ի հյուրախաղային ցանկն ընդգրկուն է՝ պայմանավորված տիկնիկայինում ընթացող շինաշխատանքներով։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տիկնիկային թատրոնի տնօրենի պաշտոնակատար Արմենուհի Մանուկյանն ասում է՝ մշտապես են հրավերներ ունեցել. որքան կարողացել են, ոչ մեկին չեն մերժել։ «Թատրոնը այն հանդիսականի կողքին է, որը կարիք ունի որակյալ արվեստի»,- շեշտում է Մանուկյանը։
Ընդամենը մի քանի օրում սպառված տոմսեր և լեփ-լեցուն դահլիճ։ Արտագնա հյուրախաղերից մեկը հյուրընկալել է Վանաձորի տիկնիկային թատրոնը։ Տնօրենի և Վանաձորի համայնքապետարանի մշակույթի, կրթության և զբոսաշրջության հարցերի բաժնի պետ Քրիստինե Մադոյանի հետ եկել են համաձայնության ու վանաձորցի հանդիսականին ներկայացրել, ըստ Հովհաննես Թումանյանի, «Վայ Հուռի, վայ» պիեսը։ Պիեսը, բեմադրությունն ու երաժշտական ձևավորումը տիկնիկայինի տնօրեն, ռեժիսոր Արմենուհի Մանուկյանինն են։ Այս ներկայացման մեջ զբաղված է գրեթե ողջ թատերախումբը։
Բեմադրությունը, Մանուկյանի խոսքով, ոճային առումով տիկնիկային արվեստում առաջինն է, որտեղ միաձուլված են դերասանը, ստվերը, ձողիկավորը, հարթակայինն ու մարդ-տիկնիկները։

«Վանաձորի հանդիսականը ընդունեց ներկայացումը այն նույն ջերմությամբ, ինչպես Գյումրիում, որտեղ հանդիսատեսը արտերկրից և Հայաստանի տարբեր մարզերից, Երևանից և տեղի բնակիչներ են լինում։ Սա էլ հպարտությամբ շարունակելու ոգևորիչ շարժառիթի հիմք է։ Մինչև Ամանոր ներկայացումը կլինի սիրելի Երևանի սիրելի բեմերից մեկում»,- ընդգծում է տիկնիկային թատրոնի տնօրենը։

Սակայն բոլոր ներկայացումները չէ, որ հնարավոր է դուրս բերել թատրոնից, քանի որ կան ներկայացումներ, որոնք հարմարեցված են իրենց բեմին, նկատում է նա. «Շատ հաճախ դեկորացիաները պատրաստվում են մեր տիկնիկայինի համար՝ չափերով մեծ, իսկ արտագնա ներկայացման համար՝ ավելի փոքր»:
Արտագնա հյուրախաղերը հաճելիից զատ, նաև այս պահին դժվարություններ էլ են առաջացնում տիկնիկայինի համար։ Շենքում օգոստոսից վերանորոգման աշխատանքներ են մեկնարկել, որոնք դեռ ընթացքի մեջ են, ինչը նշանակում է, որ տիկնիկայինը չի կարողացել հանդիսական ընդունել ո՛չ աբոնեմենտային տարբերակով, ո՛չ սովորական տոմսերով։
«Մեզ մոտ ֆինանսական դժվարություններ են առաջանում հասնելու որևէ բնակավայր՝ արվեստ, մշակույթ մատուցելու համար։ Բայց այն գիտակցմամբ ենք, որ փոքրիկ նեղություն է, որից շուտով կազատվենք։ Մեզ հետ նաև համբերատար սպասում է մեր հանդիսականը»,-նշում է զրուցակիցը:
Այս պահին հյուրախաղերի մեծ թիվը զուտ հանգամանքների բերումով է պայմանավորված։ Մանուկյանն ասում է՝ մշտապես հորդորում է ներկայացումները դիտել հենց թատրոնում. դա ուրիշ մի աշխարհ է, այլ զգացողություններով լցված. «Հրավերներն անհաշվելի են, թեև մշտապես ասում եմ, խնդրում՝ եկեք, թատրոնի բեմում վայելեք ներկայացումները։ Առաջինը՝ կարևոր քաղաքակրթություն է, երկրորդ, ներկայացումները տեղում խաղալիս առավել գրավիչ ու ազդեցիկ են։ Արտագնայի դեպքում այդ գրավչությունը ընդամենը 40-50 տոկոս է»։
Տիկնիկայինի շենքը փակ է հանդիսականի համար, բայց սա չի նշանակում, թե դերասաններն արձակուրդում են։ Ուղիղ հակառակը՝ աշխատում, ստեղծագործում են առավել մեծ պատասխանատվությամբ, քանի որ հանդիսականի պահանջներն ամեն օր փոխվում են, դրանց հետևից հասնել, սպասումներն էլ գերազանցել է պետք։
Անձնակազմը արտագնա հյուրախաղերին զուգահեռ նոր ներկայացումների է պատրաստվում։ Մեկ փոքրիկ սենյակում հարմարված դերասանները ստեղծագործում են՝ անկախ անհարմարություններից։ Մանուկյանը շեշտում է՝ թատրոնը շնչող օրգանիզմ է։
Այս ընթացքում բեմադրվել է, ըստ Սերգեյ Միխալկովի, «Երեք խոզուկները» հեքիաթի հիման վրա բեմադրված ներկայացումը։ Այն կրկին թատրոնի տնօրենինն է։ Ընթացքի մեջ է Անի Մարգարյանի «Գնդիկ Բոքոնիկը» ներկայացումը, հանդիսականի դատին կհանձնվի վերանորոգման աշխատանքների ավարտից հետո։ Ընթացքի մեջ են նաև մեծահասակների համար նախատեսված ներկայացման փորձերը։ Ներկայացման մասին Մանուկյանը շատ բան չի ասում։
«Բեմադրվում է ռուս հեղինակ Լեոնիդ Անդրևից մի շատ հետաքրքիր գործ։ Այս պահին միայն սա, ավելի ուշ կմանրամասնենք համամարդկային թեմային մեր անդրադարձի ու ներկայացման մասին»,- խոստանում է նա։

Քանի Ամանորը մոտենում է, տիկնիկայինի հեռախոսի զանգերն ու ստացվող նամակները բազմապատկվում են։ Իսկ Ամանորը Գյումրու տիկնիկայինն առանց տոնական ներկայացման, բնականաբար, չի դիմավորի։
Տոներին ընդառաջ ՀՀ տարբեր բեմերում կլինի Սուտեևի հեքիաթի մոտիվներով բեմադրված «Նամակ Շլդիկից» ներկայացումը։

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT