Շքեղ համերգ, լեփ-լեցուն դահլիճ, պայթող ծափեր, անվերջանալի «բրավոներ». աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը Գյումրիում

Գյումրիում այսօր օրը դասական էր, տոն երաժշտության. Աճեմյանի բեմում կայացած շքեղ համերգով Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկը՝ ղեկավարությամբ Վլադիմիր Սպիվակովի, ավարտեց հյուրախաղերը Հայաստանում։

Առաջին անգամ այս բեմում՝ 1989-ին, վերջին անգամ 2013-ին էր կանգնել մաեստրոն։

316625990_433658765600829_8805205892351516988_n.jpg (276 KB)

«Ինչ լավ է, որ կրկին այստեղ ենք. ձեր աչքերում լույս եմ տեսնում, և դա հրաշալի է։ Մենք միասին մեծ պատմության մի մասնիկն ենք, որը չի կարող անհետանալ, բայց մեզ անընդհատ մղում է առաջ. Գյումրին ավելի գեղեցիկ է դարձել»,- լեփ-լեցուն դահլիճին դիմեց աշխարհահռչակ դիրիժորը։

Գյումրեցիները հիշում էին, թե ինչպես 34 տարի առաջ՝ 88-ի երկրաշարժից ամիսներ անց, Սպիվակովը եկել էր Գյումրի և իր նվագախմբով ելույթ ունեցել կանգուն մնացած դրամատիկականի այս նույն բեմում։

«Դա ամենադժվար համերգներից մեկն էր, որին մասնակցել եմ, երկրաշարժից հետո՝ առաջին համերգը մեր քաղաքում: Ավելի շատ հարգանքի տուրք ու խնկարկում էր, որին ներկա սևազգեստ դահլիճը լուռ երկար ժամանակ հոտնկայս ծափահարում էր մեծ երաժիշտին ու արտասվում: Համերգի ավարտին երկու երեխաներ բեմ բարձրացան և Վլադիմիր Սպիվակովին նվիրեցին իրենց զոհված ընկերուհու գոբելեն աշխատանքը։ Երեխաներից մեկը բոլորիս համար անակնկալ մինչ նվիրելը համբուրեց իր ընկերուհու աշխատանքը և նոր այն նվիրեց Սպիվակովին։ Հուզված ու ցնցված էինք բոլորս»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմում է Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Սուսաննա Մկրտչյանը:

316695963_1323977541710299_3788938404077103172_n.jpg (260 KB)317132195_480470653956200_124958807863363245_n.jpg (273 KB)

Այս դրվագն ամուր է դաջվել Սպիվակովի հոգում ու սրտում և մեկ անգամ չէ, որ իր հարցազրույցներում Գյումրու մասին խոսելիս նա մեծ հուզմունքով պատմել է այս մասին։

Այսօր էլ Գյումրին Վլադիմիր Սպիվակովին ընդունեց կարոտած սրտով ու մեծ ոգևորությամբ։ Այն պահերին անգամ, երբ աշխարհահռչակ երաժիշտը հեռանում էր բեմից, ծափերը չէին դադարում և առավել էին ուժգնանում նրա վերադարձի ժամանակ։

Համերգի ավարտին պայթող ծափերն ու «բրավոները» Վլադիմիր Սպիվակովն ընդհատեց հայերեն մաղթանքով. «Ցանկանում եմ ձեզ երկար, երջանկությամբ ու սիրով լի կյանք»:

317132195_480470653956200_124958807863363245_n.jpg (273 KB)316617083_464565472471329_6354886560909056376_n.jpg (289 KB)317454449_662275518896166_2287013256171255076_n.jpg (247 KB)316873246_873596733820508_4897473479687692653_n (1).jpg (292 KB)

Սպիվակովի և նրա նվագախմբի շրջագայությունները մշտապես բարեգործական են եղել։ Այս անգամն էլ բացառություն չէր։ Գյումրիում լրագրողների հետ զրույցում մաեստրոն նշեց․ «Այս անգամ Հայաստան ենք եկել՝ «Զինվորի տանը» աջակցելու համար: «Զինվորի տունը» լույս է մթության մեջ։ Հրաշալի բան է, որ, կարծում եմ, ուրիշ ոչ մի տեղ չկա: Ասես աստղ լինի, որը չի թողնում ճանապարհը կորցնեն: Հիացած եմ «Զինվորի տան» մթնոլորտով, միմյանց ու զինվորների նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքից։ Բոլորս հուսով ենք, որ կլինի խաղաղություն»։

317165953_534261385222240_8349168952120288077_n.jpg (114 KB)317017866_915023682732892_3567402726390877646_n.jpg (239 KB)316441453_666388041594022_6530489905056247157_n.jpg (334 KB)

Կուլիսներում և հետնաբեմում նրա հետ լուսանկարվելու և Սպիվակովին անձամբ տեսնելու, ձեռքը սեղմելու ցանկություն ունեին շատերը։ Գյումրու թիվ 5 երաժշտական դպրոցի սան, ջութակահար Ռուբեն Մատինյանը Սպիվակովին «Նարեկ» նվիրեց՝ հավատով, որ կրկին հանդիպելու են։

316797934_1065454760792963_6534788657071792455_n.jpg (243 KB)316881035_3304018483181415_620721304625155621_n.jpg (437 KB)

Գյումրիից Վլադիմիր Սպիվակովը հեռացավ հուզված ու տպավորված՝ կրկին վերադառնալու խոստումով։ Մեծ երաժիշտը մինչ համերգի մեկնարկն այցելել էր Գյումրու Սև բերդ-ամրոց, որտեղ գալիք տարում մեծ համերգ է ունենալու։

Հիշեցնենք՝ երեկ՝ նոյեմբերի 28-ին, Գյումրու ավագանին արտահերթ նիստում որոշում էր ընդունել և 2 մլն դրամի հատկացմամբ 200 տոմս ձեռք բերել, որպեսզի դրանք տրամադրվեին երաժշտական դպրոցների սաներին և դասավանդողներին, երաժշտական տարբեր փառատոների ու մրցույթների մրցանակակիրներին ու նրանց ուսուցիչներին։

Նշենք նաև, որ Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում ևս Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բարեգործական համերգ էր ունեցել, որը ղեկավարել էր աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը: Համերգին ներկա էին գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տիկնոջ հետ, Երևանի քաղաքապետը, Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը և այլք: Համերգի տոմսերից ստացված ողջ հասույթը կփոխանցվի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին:

Սամսոն Մատինյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2339 դիտում

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները