Գյումրու ավագանին 2 մլն դրամով Սպիվակովի համերգի 200 տոմս ձեռք կբերի երաժշտական դպրոցների սաների ու դասավանդողների համար

«Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է»․ այս խորագրով վաղը՝ նոյեմբերի 29-ին, Գյումրու Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում մեծ համերգ կկայանա։ Գյումրու համերգով կամփոփվեն Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկի հյուրախաղերը Հայաստանում։

Այս առիթով «Արվեստ 23» ՀԿ տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը դիմել է Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանին՝ համայնքի կողմից տոմսեր ձեռք բերելու խնդրանքով։

Այս մասին այսօր ավագանու արտահերթ նիստի ժամանակ տեղեկացրեց Գյումրու համայնքապետի խորհրդական Լենա Ջիլավյանը՝ նշելով՝ ավագանու հաստատմանն է ներկայացնում 2 մլն դրամի հատկացմամբ 200 տոմս ձեռք բերելու որոշումը։

Նշենք, որ մեկ տոմսի արժեքը 10 հազար դրամ է սահմանված, ինչը Գյումրիում շատերի, հատկապես երաժշտական դպրոցների սաների և դասավանդողների համար հասանելի չէ։

«Մենք կգնենք այդ տոմսերը և կտրամադրենք արվեստի, երաժշտական դպրոցների՝ բարձր առաջադիմություն ունեցող սովորողներին և կազմակերպված ուսուցիչներին, որ կարողանան ներկա լինեն այդ յուրահատուկ ու կարևոր համերգին»,- ասաց Ջիլավյանը։

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Բաղդասարյանն էլ նկատեց, որ այս անգամ գոնե պետք է արատավոր սովորության կրկնությունը բացառել, և տոմսերն իրապես հասցնել հասցեատերերին։

«Խնամի, ծանոթ բարեկամ սկզբունքը բացառենք, և, իրոք, այս տոմսերը հասնեն նրանց, որոնց իսկապես պետք են, նաև խիստ անհրաժեշտ է այս համերգի մասնակցությունը»,- ասաց Բաղդասարյանն ու նշեց, որ, ելնելով անհրաժեշտությունից, գրավոր կդիմի՝ ստանալու համար այն ՀՈԱԿ-ների ու անձանց ցանկը, որոնց կտրվեն համայնքապետարանի գնած տոմսերը։

Նշենք, որ երեկ էլ Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում էր Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բարեգործական համերգ ունեցել, որը ղեկավարել էր աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը: Համերգին ներկա էին գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տիկնոջ հետ, Երևանի քաղաքապետը, Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը և այլք: Համերգի տոմսերից ստացված ողջ հասույթը կփոխանցվի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին:

Հիշեցնենք՝ աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է» խորագրով համերգ է սպասվում նաև այսօր՝ նոյեմբերի 28-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում:

Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Արվեստ 23» ՀԿ տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը մանրամասնել էր, թե երբ և ինչպես է ծնվել նախագիծը։ Վերջինս նկատել էր՝ այս ամառ Սպիվակովի հայաստանյանն այցն է եղել շարժառիթը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1722 դիտում

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները