Երևան
12 °C
Չնայած աշնանային մեղմ ու արևոտ եղանակային պայմաններին՝ մեկ օրից ձմեռն է, իսկ մեկ ամսից՝ Ամանոր: Տոներին ընդառաջ քաղաքը լուսավորվում և ձևավորվում է ամենագեղեցիկ լույսերով ու փայլերով:
Տոնական եռուզեռն ու առևտուրը, իհարկե, կարևոր են, սակայն պակաս կարևոր չեն մշակութային ամենատարբեր միջոցառումները:
Թե՛ մեծերին և թե՛ փոքրերին տոնական հրաշքին ու հեքիաթներին կմոտեցնեն բազմաժանր ու բազմաբովանդակ թատերական ներկայացումները, ինչի պակաս այդ օրերին չի լինում, քանի որ հատկապես տոներին ընդառաջ թատրոնները հանդես են գալիս պրեմիերաներով, մեծահասակների ու փոքրիկների համար նախատեսված ամանորյա ներկայացումներով:
«Հայկական ժամանակ»-ը պարզել է, թե ի՞նչ ամանորյա ներկայացումներ ու պրեմիերաներ են սպասվում մայրաքաղաքի մի քանի թատրոններում:
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 24-ին կկայանա «Մոխրոտը» ներկայացման պրեմիերան, որը կմատուցվի ամանորյա շնչով:
Թատրոնի հանրային կապերի և մարքեթինգի բաժնի վարիչ Մանե Մկրտչյանի խոսքով՝ հասարակության մի հատված այդ օրերին պարտադիր նախընտրում է այցելել մշակութային տարբեր օջախներ և հատկապես թատրոններ: «Ես 90-ականների սերունդ եմ, հիշում եմ՝ այն ժամանակ էլ կար ամանորյա տոնական ներկայացումներին սպասելու մեծ խանդավառություն: Հատկապես այդ օրերին բարձր գեղարվեստական ճաշակ ունեցող ներկայացումները երեխաների համար խիստ անհրաժեշտ են»,- կարծում է Մանեն:
Արդեն մի քանի տարի է, ինչ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային հաստատությունները և թանգարանները գործում են նաև տոնական օրերին: Սա տոները նշելու և առատ տոնական սեղաններից կտրվելու այլընտրանքային հնարավորություն է, նշում է Մանեն ու հավելում, որ անգամ հունվարի 1-ին են ներկայացում ունեցել, և հանդիսատեսի պակաս չի զգացվել:
«Այս տարի կունենաք «Մոխրոտը» ներկայացումը, որը փոքրերի համար է, սակայն կհետաքրքրի նաև նրանց ծնողներին: Փորձում ենք զարգացնել մեկ այլ մշակույթ՝ ընտանեկան ժամանցի տարբերակ, որն ընդունված է հատկապես Արևմուտքում: Այս դեպքում առաջարկում ենք ներկայացում, որը և՛ իր մոտեցմամբ, և՛ գեղարվեստական լուծումներով ու շքեղությամբ կհրապուրի նաև մեծահասակներին»,- շեշտում է Մանե Մկրտչյանը:
Վերջինս նաև տեղեկացնում է, որ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկը հագեցած է, և որ տարվա ընթացքում ունեցել են մի քանի պրեմիերաներ: «Այս պահին թատրոնն ունի մի շարք նոր մոտեցումներ, գաղափարներ, որոնց մի մասն արդեն կյանքի է կոչվել, մյուս մասն էլ այդ ճանապարհին է: Ունենք հարուստ ու հագեցած խաղացանկ և առաջարկներ տարբեր տարիքային խմբերի, տարբեր նախասիրություններ ու գեղարվեստական մոտեցումներ ունեցող հանդիսատեսի համար»,- նշում է թատրոնի մամուլի խոսնակը:
Իսկ ահա Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում այս տարի ամանորյա պրեմիերաներ չեն սպասվում, կլինեն միայն խաղացանկային ներկայացումներ: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացնում է թատրոնի փոխտնօրեն, հանրային կապերի պատասխանատու Վիկտորիա Բագոյանը:
«Դեկտեմբերի 30-ին կունենանք «... Եվ նորից գարուն» ներկայացումը, որը մեր խաղացանկային ներկայացումներից է: Հունվար ամսվա խաղացանկ դեռևս չունենք ու դեռ հստակ չէ՝ այդ օրերին կունենա՞նք ներկայացումներ, թե՞ ոչ, քանի որ դա կախված է կինոյի և թատրոնի ինստիտուտից և դահլիճը տրամադրելուց»,- նշում է Բեգոյանը և հավելում, որ հունվարի 1-ին և 2-ին հավանաբար ներկայացում չեն ունենա՝ հաշվի առնելով անցյալ տարիների փորձը. «Անցյալ տարի՝ հունվարի 2-ին, գրեթե հանդիսատես չունեինք: Ամսի 3-ին համեմատաբար ավելի մեծ քանակով հանդիսատես ունեցանք: Պատկերը տարեցտարի դրականորեն փոխվում է: Այդուհանդերձ, կարծում եմ՝ այդ օրերին ներկայացումներ չենք ունենա»:
Միանգամից երկու պրեմիերա է սպասվում Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում: Ներկայացումներ կլինեն և՛ մեծ դահլիճում, և՛ փոքր: Մեծ դահլիճում կներկայացվեն «Սանտայի հյուրերը», իսկ փոքրում՝ «Ամանորի հրաշքը» ներկայացումները: Ամանորյա ներկայացումները սկսվելու են դեկտեմբերի 17-ից և շարունակվելու մինչև հունվարի 10-ը: Խաղացանկում օրական 5-6 ներկայացում է լինելու:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի կարծիքով՝ ամանորյա տոները կրճատելու Կառավարության որոշումը նպաստեց, որ այդ տոներն անցկացնենք ավելի քաղաքակիրթ ձևով, այլ ոչ թե «սովածի» հոգեբանությամբ. «Ամանորի հիմնական խնդիրն ու նպատակը, ինչպես նաև երջանկությունը կուշտ ուտելու մեջ չէ: Մարդիկ միշտ տոներին որոշակի սպասելիքներով ու հրաշքի սպասումով են լցվում»:
Բաբայանի խոսքով՝ կարևոր չէ՝ ներկայացումը մանկակա՞ն է, թե՞ ոչ, եթե այն հետաքրքիր չեղավ մեծահասակի համար, հաջորդ անգամ նա երեխային էլ չի բերելու: «Շատ կարևոր է, որ ներկայացումից հետո ծնողները երեխաների հետ քննարկեն և կիսվեն իրենց տպավորություններով: Մեր մանկական ներկայացումների հանդիսատեսի գրեթե 40 տոկոսը մեծահասակներ են, և իրենք էլ են հաճախ մոտենում ներկայացումից հետո ու շնորհակալություն հայտնում: Ի վերջո, յուրաքանչյուր մարդ երեխա է, մենք պարզապես իրեն կրկին այդ վիճակում զգալու հնարավորություն ենք տալիս»,- նշում է Բաբայանը:
Իսկ թե ինչո՞ւ այցելել հենց տիկնիկային թատրոն, հարցին Բաբայանը պատասխանում է. «Որովհետև այն ի սկզբանե թատերական է ու պայմանական: Այն պահանջում է երևակայության լարում, իսկ երևակայելը մեր կյանքի ամենակարևոր հատկանիշն է, քանի որ կյանքում յուրաքանչյուր հաջողություն ու ձեռքբերում տրվում է մարդկային վառ ու անծայրածիր երևակայության արդյունքում»:
Հերմինե Կարապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT