Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների հաղթող Մարիամ Մկրտչյանին և նրա մարզիչ Զավեն Անդրիասյանին: Հանդիպմանը մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Սիրելի Մարիամ,
Սիրելի Զավեն,
Շնորհավորում եմ Ձեզ և մեզ բոլորիս, նաև Ձեր ծնողներին և ընկերներին այս կարևոր հաղթանակի առումով: Շատ կարևորում ենք և շատ ոգևորված ենք Ձեր հաջողությամբ: Եվ հիմնական հարցը, որ ես տալիս եմ, և մենք մեզ տալիս ենք, հետևյալն է. մենք ինչ պիտի անենք, որ աջակցենք, որպեսզի Ձեր տաղանդը զարգանա և Հայաստանին բերի նորանոր և ավելի մեծ հաղթանակներ:
Պիտի միանգամից ասեմ, որ սա մեզ համար պետական քաղաքականություն է, որովհետև ուզում եմ նաև ուշադրություն հրավիրել, որ Հայաստանի՝ մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարությամբ մենք խնդիր ենք դրել, նպատակ ենք դրել, որ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը պետք է նվաճի շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը:
Եվ մենք հիմա փնտրում ենք թեկնածուներ, թե ովքեր են այդ մարդիկ, որովհետև, բարեբախտաբար, թե դժբախտաբար կառավարությունը, նախարարները, փոխնախարարները դա դժվար կարողանան անել, և մեզ պետք են թեկնածուներ, որպեսզի աջակցենք այդ թեկնածուներին, որպեսզի այդ նպատակն իրագործելի լինի: Ես չեմ ուզում, որ այդ նպատակներն անիրատեսական դիտվեն, որովհետև Հայաստանի շախմատի պատմությունն արդեն օբյեկտիվ իր նպաստը բերել է, և մնում է, որ մենք նաև ճիշտ քաղաքականություն վարենք և այդ քաղաքականությունն իրականացնենք:

Իհարկե, թեմայի հետ ուղիղ առնչություն չունի, բայց ուզում եմ նաև իմանաք, որ մենք հիմա մտածում ենք Հայաստանում տաղանդների աջակցման հիմնադրամ ստեղծելու մասին: Ավելի ճիշտ, չենք մտածում, որոշումը կայացրել ենք, մտածում ենք՝ ինչպես այն առավել արդյունավետ դարձնել: Ինչի՞ մասին է լինելու այդ հիմնադրամը:
Նախ, կառավարության քաղաքականությունը լինելու է ընդհանրապես և՛ հանրակրթության, և՛ կրթության այլ ոլորտների, ներառյալ ֆիզկուլտուրայի և սպորտի առումով ստեղծել մաքսիմալ հնարավորություն, որպեսզի մեր երեխաների տաղանդը հնարավորինս ինքնադրսևորվի: Ինքնադրսևորումը, այսպես ասած, բազային խնդիրն է, բայց ինքնադրսևորման մեջ, բնականաբար, կերևան առանձնահատուկ աշխատասեր մարդիկ, որովհետև ես հավատում եմ, որ տաղանդը իրականում միշտ չէ, որ ճիշտ բառն է:
Ճիշտ բառն աշխատասիրությունն է, որովհետև առաջին հերթին մարդն է իր աշխատասիրությամբ իր ներսում եղած տաղանդը բացահայտում, որովհետև ես հավատում եմ, որ բոլոր մարդիկ նույն չափ, նույն ձևով տաղանդավոր են, այլ բան՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմաններն որքանով են դրան նպաստում: Հիմա օբյեկտիվ պայմանը՝ կրթական համակարգը բերել պատշաճ վիճակի, սուբյեկտիվ հանգամանքն արդեն կապված է միջավայրի հետ՝ մարզիչ, միջավայր և այդպես շարունակ:

Սուբյեկտիվ հանգամանքների դժվարություններ ունեցող տաղանդներին մենք պետք է գտնենք, և նրանց, նրանց ընտանիքների հետ խորհրդակցելով տեսնենք, թե ինչ անհատական ծրագրով կարող ենք օգնել, որ այդ աշխատասիրությունն առավել դրսևորվի:
Իմիջիայլոց, ասեմ՝ սա միայն սպորտի բնագավառին չի վերաբերելու, այլև բացարձակապես բոլոր բնագավառներին, որովհետև մեկի տաղանդը կարող է արտահայտվել սպորտի, մյուսինը՝ արվեստի, երրորդինը՝ գիտության բնագավառում: Ես կարծում եմ, որ սա նույնպես շատ կարևոր ստրատեգիական ծրագիր է, և մենք այս ծրագիրը պիտի իրագործենք:
Իրականում, բավական երկար խոսեցի, բայց երկար խոսեցի նաև, որպեսզի ի ցույց դնեմ, թե ինչքանով ենք մենք և անձամբ ես ոգևորված Ձեր բերած հաղթանակով: Ուզում եմ Ձեզ և նաև Ձեր ընտանիքին, Ձեր ծնողներին շնորհակալություն հայտնել այս մեծ հաղթանակի համար, որ Դուք բերեցիք Հայաստանի Հանրապետությանը»:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում շախմատի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել մեր երկրում շախմատի միջազգային մրցաշարերի անցկացման հնարավորությունների, պետության կողմից ոլորտի խթանման ծրագրերի շուրջ: Վարչապետը նշել է, որ կառավարությունը շարունակելու է ամեն կերպ աջակցել շախմատի և ընդհանրապես սպորտի զարգացմանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT