Երևան
12 °C
Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանի խոսքով՝ քաղաքապետարանը չի գնում ամեն ինչ համայնքային տիրապետության տակ վերցնելու ուղղությամբ: Հասարակական երթուղիները, բնականաբար, կշարունակեն սպասարկել նաեւ մասնավոր տնտեսվարողները, որոնք ցանկություն կհայտնեն մասնակցել մրցույթներին եւ ուղեւորափոխադրում իրականացնել Երեւան քաղաքում:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Սարգսյանը խոսել է, թե մինչ օրս որքան համալրում է եղել մայրաքաղաքի տրանսպորտային համակարգում, առաջիկայում որքան կլինի, նաեւ անդրադարձել տրանսպորտի ուշացումներին, դրանց սանիտարական վիճակին եւ այլ հարցերի:
- Պարոն Սարգսյան, վերջին տարիներին մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ոլորտում տեսանելի փոփոխություններ են արձանագրվում. թարմացվում է շարժակազմը, համալրվում նոր ավտոբուսներով, տրոլեյբուսներով եւ միկրոավտոբուսներով: Խնդրում ենք մանրամասնել՝ այս տարի ընդհանուր առմամբ որքա՞ն համալրում է եղել հասարակական տրանսպորտի շարժակազմում:
- 2018 թվականից մինչ օրս Հայաստան ենք ներկրել 211 միջին դասի եւ 100 փոքր դասի ավտոբուս: Այս տարի շահագործման են հանձնվել այն տրանսպորտային միջոցները, որոնք մինչեւ 2021-ի վերջ էին ներկրվել: Ըստ նախատեսվածի՝ մենք մինչեւ այս տարեվերջ կունենանք եւս 150 միջին դասի ավտոբուս, 15 տրոլեյբուս: Պայմանագրով մինչեւ 2023 թվականի առաջին եռամսյակի ավարտն էլ ունենալու ենք 87 հատ 12 մետրանոց «MAN» գերմանական բարձր դասի ավտոբուս, սակայն պայմանագրից մի փոքր էլ առաջ ենք ընկել:
- Նկատել ենք, որ հաճախ ավտոբուսների վարորդների եւ ուղեւորների միջեւ խոսակցություն, երբեմն վիճաբանություն է առաջանում այն բանի համար, որ գերծանրաբեռնված ավտոբուսում դժվար է հետեւի կամ մեջտեղի դռնից դուրս գալը: Ծանո՞թ եք արդյոք այս խնդրին, եթե այո, ապա որեւէ քայլ ձեռնարկվո՞ւմ է դրա լուծման համար:
- Ծանոթ եմ խնդրին, բայց շատ անհասկանալի է, թե ինչու է այն բարձրաձայնելիս հանրությունը կապում նոր ավտոբուսների կամ հասարակական տրանսպորտի մեր կատարած բարեփոխումների հետ: Երկար ավտոբուսները Հայաստանում՝ Երեւանում, նորույթ չեն. երկար տարիներ է՝ մենք ունենք այդ մեծ ավտոբուսները, նույն կերպ պիկ ու մի բան էլ ավելի աշխատել են: Հայաստանից դուրս՝ այլ երկրներում, ուղեւորները բարձրանում են ավտոբուս դիմացի դռնից, վճարում եւ ետնադռնից իջնում: Սակայն նշեմ, որ երբ անցնենք միասնական տոմսային համակարգի, դրանց միջին դռների մոտ էլ կահավորված կլինեն վճարման համակարգերը: Ամեն դեպքում մեր ազգաբնակչությունը պետք է սովորի, որ սկզբում պետք է վճարել, հետո նոր օգտվել ծառայությունից:
- Դժգոհություններ կան նաեւ ավտոբուսների հաճախականության հետ կապված: Քաղաքացիները նշում են՝ երբ բաց են թողնում «իքս» համարի տրանսպորտը, հաջորդը գալիս է 30-40 րոպե ուշացումով:
- Հասարակական տրանսպորտի ուշացման կամ միջակայքի ավելացման պատճառները մի քանիսն են Երեւանի դեպքում: Առաջնահերթ գործոնն այն է, որ համայնքը չունի բավարար շարժակազմ, որով կհամալրի ու կփակի այդ բացը: Երկրորդը ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն է: Կարծում եմ՝ տեղյակ եք, որ յուրաքանչյուր երկուշաբթի գործակարգավարականի ժամանակ զեկուցվում է ՃՏՊ-երի թիվը. օրվա ընթացքում կարող է գրանցվել մեկ եւ ավելի, մի քանի ՃՏՊ հասարակական տրանսպորտի մասնակցությամբ, ինչը թույլ չի տալիս այլեւս այդ փոխադրամիջոցը շահագործել: Իսկ մենք չունենք բավարար շարժակազմ, որ միանգամից նորը դուրս գա դրան փոխլրացնելու:
Հանրային տրանսպորտին զիջելու հետ կապված խնդիրը եւս շատ տարածված է: Այսօր վարորդների 80 տոկոսից ավելին չի զիջում հասարակական տրանսպորտին, թեկուզ օրենքով նախատեսված է, որ կանգառի կետից դուրս եկող տրանսպորտային միջոցին պարտավոր են զիջել: Այսինքն՝ միանշանակ ասել, որ բավարար շարժակազմ չունենալու պատճառով է միայն առաջանում խնդիրը, սուտ կլինի:
Բացի դա, մայրաքաղաքում այլընտրանքային ճանապարհի խնդիր կա. մի հանգույց, որը եւս պետք է կառուցվի, Արշակունյաց պողոտան Իսակովի պողոտայի հետ կապող հատվածն է լինելու: Ուշացումները մեղմելու նպատակով առաջիկայում նախատեսել ենք ավտոբուսների համար առանձնացված երթեւեկելի գոտի ունենալ, բայց դա էլ բնակիչների մեկ այլ հատվածի մոտ կառաջացնի դժգոհություն: Այն մարդիկ, որոնք օգտվում են կայանատեղիներից, երթեւեկելի գոտու աջ կողմի կայանատեղիները պետք է վերացվեն: Այժմ մենք քննարկում ենք, թե որ հատվածում կարելի է ունենալ ավտոբուսների համար առանձնացված գոտիներ: Քննարկվում է նաեւ խելացի խաչմերուկներ ու լուսացույցներ ունենալու հարցը: Շուտով կունենանք մի քանի խելացի լուսացույց, եւ դրանց արդյունավետության վերլուծությունից ելնելով՝ կշարունակենք հետագա աշխատանքները:
- Կրկին դժգոհությունների մասով. քաղաքացիները դժգոհում են նաեւ հին ավտոբուսների եւ գազելների հակահիգիենիկ վիճակի հետ կապված: Մենք եւս կարող ենք փաստել, որ երբեմն նստատեղերն այնքան են կեղտոտ, որ փայլում են կեղտից: Ինչ եք կարծում. հնարավոր չէ՞ տարբերակ գտնել եւ թեթեւ միջամտություններով փոքրիշատե պատշաճ տեսքի ու սանիտարական վիճակի բերել դրանք:
- Հաճախ ինձ էլ են ուղարկում վնասված, պատռված նստարանների նկարներ: Տեսեք, ավտոբուսները առավոտյան դուրս են գալիս շահագործման հիմնականում մաքուր վիճակում, ընթացքում մեր քաղաքացիները սկսում են կեղտոտել, ու, ցավոք սրտի, շատ հաճախ այդ անձինք են հենց դժգոհողները: Վարորդը իր երկրորդ շրջապտույտից հետո պետք է գնա, ժամանակ ծախսի ու ավտոբուսի մեջը կարգի բերի, սա եւս խոսում է պակաս շարժակազմի մասին: Ափսոսանքով եմ նշում, բայց մեր նոր բերած ավտոբուսները, որ 6 ամսի է, ինչ շահագործվում են, արդեն ածելիով կամ այլ գործիքով դիտավորությամբ վնասել են: Պարզապես բոլորս պետք է մտածենք այնպես անել, որ չվնասենք ու չկեղտոտենք հասարակական տրանսպորտը: Իհարկե, չի բացառվում, որ տարիներ շարունակ շահագործման հետեւանքով էլ են վնասվում ու թարմացման կարիք ունեն:
Նշեմ նաեւ, որ կան մասնավոր երթուղիներ, որոնց մենք զգուշացնում ենք հաճախ, որ մաքրեն, տեսքի բերեն: Մասնավորին էլ թե՛ բանավոր, թե՛ գրավոր զգուշացումներ են ուղարկվում: Ոչ հեռու ապագայում տրանսպորտի հարցը կկարգավորվի:
- Ընդհանուր քանի՞ շարժակազմով պետք է համալրվի տրանսպորտային համակարգը, որպեսզի մայրաքաղաքում գոնե մասամբ լուծվեն առկա խնդիրները:
- Նախ եւ առաջ անպայման ուզում եմ շեշտել, որ Երեւանի քաղաքապետարանը չի գնում ամեն ինչ համայնքային տիրապետության տակ վերցնելու ուղղությամբ: Հասարակական երթուղիները, բնականաբար, կշարունակեն սպասարկել նաեւ մասնավոր տնտեսվարողները: Համայնքային պարկը կհամալրվի 165 միջին եւ 87 բարձր դասի ավտոբուսով, կլինի նաեւ 30 նոր տրոլեյբուս: Բայց սա չի նշանակում, որ սրանից հետո դադարեցնելու ենք ներկրումը կամ շարժակազմի թարմացումը: Դրան զուգահեռ կունենանք մասնավոր կազմակերպություններ, որոնք ցանկություն կհայտնեն մասնակցել մրցույթներին եւ ուղեւորափոխադրում իրականացնել Երեւան քաղաքում: Համայնքային միջոցներով նախատեսվող տրանսպորտային միջոցների քանակը 840 է, դրա մեջ մտնում են բարձր դասի եւ 18 մետրանոց ավտոբուսները: Սակայն հնարավոր է՝ մասնավորը չմասնակցի, եւ մենք նորից շարժակազմ ավելացնենք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT