Երևան
12 °C
Սիրահարներ, ընկերներ, ամուսիններ, հին պատմություններ, իսկական սեր ու անցողիկ հարաբերություններ։ Գյումրու դրամատիկականի բեմում կրկին պրեմիերա էր։

Հայ-ֆրանսիական մշակութային համագործակցության շրջանակներում հանդիսատեսի դատին հանձնվեց «Սպասում» ներկայացումը՝ բեմադրված ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Ժոել Պոմրայի «Երկու Կորեաների վերամիավորումը» պիեսի:
Ռեժիսորը ֆրանսաբնակ Սաթէ Խաչատրյանն է։ Այս համագործակցությունը դրամատիկականի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանի հետ դեռ 2017-ից են քննարկել, և միայն այս տարի է հաջողվել գտնել Գյումրու թատրոնի համար հարմար պիես։

Լուսանկարում՝ ռեժիսոր Սաթէ Խաչատրյանը
«Սպասում»-ի խճանկար հիշեցնող 12 պատմությունների հիմքում սերն է, սպասումն ու մարդկային հարաբերությունները։ «Հեղինակը դիմել է հետաքրքիր մետաֆորի․ ինչո՞ւ «Երկու Կորեաների վերամիավորումը»։ Մենք շատ լավ գիտենք, որ հյուսիսային և հարավային Կորեաները չեն կարող վերամիավորվել, և դա ուտոպիա է։ Նույն կերպ հեղինակը վերաբերվել է մարդկային հարաբերություններին։ Բոլոր այս պատմությունները, իրար հյուսվելով, դառնում են ռեալիստական մի կտավ՝ հիմնված նրա վրա, ինչը մեզ միացնում և միևնույն ժամանակ բաժանում է իրարից։
Երբեմն սերը բավական չէ, երբեմն էլ այն նույնքան անհնարին է, որքան երկու Կորեաների վերամիավորումը: Պիեսում 27 տարբեր նովելներ կան, ես ընտրել եմ 9-ը, որոնցից մեկը կրկնվում է 3 անգամ։ Յուրաքանչյուրն ունի մի վերնագիր, ու թերևս «Սպասում» վերնագիրն է ամբողջացնում հեղինակի ողջ ասելիքը։ Հեղինակի թույլտվությամբ փոխել ենք վերնագիրը, և «Երկու Կորեաների վերամիավորումը» դարձել է «Սպասում»»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Սաթէն։



Պիեսների հիմքում հարաբերությունների, երկխոսությունների անհնարինությունն է։ Որոշ հատվածներում երկխոսության քողի տակ իրականում թաքնված մենախոսություններ են, կերպարներն իրար չեն լսում, հարցուպատասխանի փոխարեն ամեն մեկն իր ներքին մենախոսությունն ունի։
«Սա ձեռագրի տեսակետից շատ հետաքրքիր մոտեցում է, և այս տեսակի պիեսն ունի իր բարդությունները բեմադրության և խաղի առումով։ Նման գործին չենք կարող վերաբերվել իբրև դասական պիեսի, հետևաբար մեր մոտեցումն ու մատուցումը պետք է տարբեր լինի, և այս տեսակի թատրոնը պահանջում է ուրույն դերասանական խաղ։
Նախ մեկ ներկայացման մեջ յուրաքանչյուրը գրեթե 4-5 կերպար է խաղում, և այդ կերպարանափոխությունները պետք է լինեն մաքսիմում արագ՝ հագուստից սկսած՝ հոգեվիճակով և տեսքով վերջացրած։ Իմ բախտը բերել է իրապես. այն դերասանները, որոնք զբաղված են այս ներկայացման մեջ, հրաշալի արտիստներ են։ Այստեղ աշխատում են նույն պրոֆեսիոնալիզմով, ինչպես Ֆրանսիայում: Եվ Գյումրիում արդյունքը գերազանցեց իմ սպասելիքները՝ կա կարգուկանոն, անսահման սեր ու նվիրվածություն: Հնարավորության դեպքում պետք է մտածել հետագա համագործակցության մասին»,- ընդգծում է Սաթէն։

Լուսանկարում՝ ռեժիսոր Սաթէ Խաչատրյան
«Սպասում» ներկայացման մեջ ներգրավված են դրամատիկականի դերասաններ ՀՀ ժողովրդական արտիստ Անահիտ Քոչարյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Գրիգորյանը Նառա Սանթոյանը, Արկադի Ղարագուլյանը, Տաթև Հովակիմյանը, Արսեն Միքայելյանը, Ջեմմա Ադամյանը։
«Հետաքրքիր ստեղծագործական խումբ է աշխատել։ Ամեն դրամատուրգ իր հետ բերում է նոր մոտեցում ու նոր ոճ։ Այս դեպքում առաջին պլանում բեմական խոսքն է, բեմավիճակների մինիմալիզմը: Քանի որ կամերային ներկայացում է, փորձել ենք դահլիճը մի փոքր «խտացնել». հանդիսատեսը նստեց միայն պարտերում»,- ասում է թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը:
Պատկերների փոփոխությամբ սցենոգրաֆիկ հետաքրքիր լուծումներով է կառուցված ներկայացումը։ Այս հարցում մեծապես օգնել է մինչ ներկայացումը Գյումրի ժամանած սցենոգրաֆ Բենժաման Լըբրըտոնը, որը սեպտեմբերին է Հայաստանում ներկայացրել դեկորի գծագրերը: Կան դեկորներ, որոնք պատվիրվել են Ֆրանսիայից և Գերմանիայից:


«Թվում է՝ բեմի վրա դեկոր չկա, բայց մեկ փոքրիկ սենյակում բազում պատմություններ են ներկայացվում: Անչափ ուրախ եմ Գյումրու թատրոնի հետ համագործակցելու համար: Անշուշտ, հնարավորության դեպքում պետք է մտածել հետագա համագործակցության մասին»,- ասում է Սաթէն։
Հայ-ֆրանսիական մշակութային բոլոր նախագծերը Սաթե Խաչատրյանն իրականացնում է ամուսնու հետ 2013 թվականին հիմնած «Սաթե-աթղը» թատերական միության միջոցով ու ջանքերով։ Նախորդ տարիներին համագործակցել են Գորիսի, Գավառի, Համազգային թատրոնների, նաև տիկնիկային թատրոնի հետ։ Նպատակը մեկն է․ հայ-ֆրանսիական մշակութային համագործակցության շրջանակներում Հայաստանում ֆրանսիական ժամանակակից դրամատուրգիայի հանրահռչակումն ու հակառակը։


Ֆրանսիայում էլ ֆրանսիացի դերասանների մասնակցությամբ «Սասնա ծռեր» է բեմադրել, Թումանյանի հեքիաթները, Կոմիտասին նվիրված ներկայացում են ունեցել, նաև 2022 թվականի 44-օրյա պատերազմի մասին նոր ներկայացում են հանձնել ֆրանսիացի հանդիսատեսի դատին։
Գյումրիում բեմադրված «Սպասում»-ն իրենց այս տարվա գլխավոր միջոցառումն է համարվում, որը հիմնականում ֆինանսավորել է Ֆրանսիայի հանրապետությունը, դեսպանությունն ու ֆրանսիական այլ պետական կառույցներ։ Սիմվոլիկ մասնակցություն ունի Գյումրու համայնքապետարանը։

Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT