ՀԱՅՈՑ ԱՐՔԱՆԵՐ

20/02/2010 schedule13:56

Այսուհետեւ, մեր ընթերցողին կներկայացնենք նոր խորագիր` «Հայոց արքաներ», որով կփորձենք` «Հայոց արքաների կերպարը շոշափելի դարձնել ընթերցողի գիտակցության մեջ, այսպիսով նաեւ Հայոց պետականության շարունակականության զգացողությունը ավելի ու ավելի շոշափելի դարձնել»: Ինքս պատմաբան չեմ, ավարտել եմ Երեւանի ամենասովորական դպրոցներից մեկը (թիվ 166), ապա` ստացել ինժեներական կրթություն (Երեւանի ճարտարապետաշինարարական ինստիտուտ), հանգամանքների բերումով` զբաղվել լրագրողի աշխատանքով: Բարեբախտաբար, ընթերցանության համար ժամանակ (նաեւ` ցանկություն) գտնում եմ եւ ինձ համար պատիվ է ընթերցածս գրքերից «ծաղկաքաղ» անելն ու չնչին մեկնաբանություններով Հայոց արքաների պատմությունը մեր ընթերցողին ներկայացնելը: Հուսով եմ կստացվի: հայոց բարեպաշտ արքաները

Մովսես Խորենացուց սկսած հայոց պատմագրության մեջ ընդունված է առաջին հայ արքա համարել Ուրարտուի գահակալ Արամին, ով կառավարել է մ.թ.ա. 860-840 թվականներին: Կարծես թե մեր առաջին թողարկումն էլ պետք է նրան նվիրված լիներ, սակայն մենք, հիմք ունենալով մեր ժամանակների լավագույն պատմաբաններից Արտակ Մովսիսյանի «Բարեպաշտ արքաների աշխարհակալությունը» արժեքավոր աշխատությունը, որոշեցինք մի 1500 տարի էլ հետ գնալ ու հասնել Կուտիների երկիրը: Սա, ըստ պատմաբանի հիմնավորումների, պատմական Մեծ Հայքի Կորճայք նահանգի Կորդուք գավառն է, որը համաձայն ասորական սկզբնաղբյուրների, իր շուրջն էր համախմբել եւս 17 թագավորություններ եւ ներառում էր Հայկական լեռնաշխարհի մի զգալի մասը (քարտեզ 1): Կուտիների երկիրը կամ Կուտիումը Հայաստանի հնագույն անվանումներից է եւ նույնպիսի տեղ պիտի ունենա մեր պատմության մեջ, ինչպես օրինակ` Արատտան, Ուրարտուն, Բիայնան, Նաիրին:

Աստիճանաբար հզորանալով` Քրիստոսից առաջ 23-22-րդ դարերում Կուտիների երկիրը (Հայաստանը) հասնում է աշխարհակալության տարածքային հսկայական ընդգրկման` Հայկական լեռնաշխարհի հյուսիսից մինչեւ Պարսից ծոց: Ցավոք, հայկական պատմական սկզբնաղբյուրներում սրա մասին ոչինչ չկա, փոխարենը` ընդհանուր պատկերացում կազմելու եւ Կուտիումի հակիրճ պատմությունը տալու համար բավարար են Ասորեստանի արքաների թողած հաղորդագրությունները: 

Մեզանից մոտ 4500 տարի առաջ Միջագետքում գերիշխանության է գալիս Սարգոն Աքադցին, ով գրավելով Առաջավոր Ասիայի մեծ մասը, ստեղծում է պատմությանը հայտնի առաջին բռնապետությունը: Նրան հաջորդում են Ռիմուշը, Մանիշտուշուն, Նարամ-Սուենը: Վերջինս, ինքն իրեն «աստված» հռչակելով, ճնշելով Շումերում ծագած ապստամբությունները (պիտի ենթադրել` անկախության համար մղվող) հասնում է մինչեւ Կուտիում (Հայաստան), սակայն ուղարկած երեք բանակներն էլ (120 հազար, 90 հազար եւ 60 հազար) գլխովին ջախջախվում են: Շումերական քրմերը, որ անկախության համար պայքարող ապստամբների առաջնորդներն էին, կուտի-հայերի օգնությանն են դիմում : Եվ օգնությունը չի ուշանում: Կուտիների առաջնորդ Էնդրիդավիզիրի գլխավորությամբ Միջագետքի կենտրոն են արշավում լեռնականները եւ սպանում ինքնակոչ «աստծուն»: Հայտնի է, որ դրանից հետո «Աշխարհի չորս կողմի թագավոր» տիտղոսը կրում է ոչ թե Աքադի հաջորդ գահակալ Շարկալիշարին, այլ մեր արքա Էնդրիդավիզիրը: Սա մոտավորապես Ք.ա 2200 թվականն էր: Այս դեպքերից հետո մոտ յոթանասուն տարի հայ-կուտիները Առաջավոր Ասիայի մեծ մասի վրա պահում էին իրենց գերիշխանությունը (քարտեզ 2): Կարեւոր է փաստել, որ կուտիները Աքադ մտան ոչ թե որպես նվաճող ու նոր բռնապետ, այլ ազատարարներ` բառի ամենաիսկական իմաստով: Այս փաստի օգտին են խոսում վկայությունները, որ մերոնք վերականգնում են շումերական ավանդական հոգեւոր կարգերը, բացում են ավագների խորհուրդը, ժողովրդական ժողովները, որոնք ընտրում էին իշխանավորին: Ուշադրություն դարձրիք չէ՞, ընտրում էին: Այդ ժամանակներին է վերագրվում «շումերական վերածնունդ» հասկացությունը: Հենց այդ դարում միջագետքի ժողովուրդները ապրեցին խաղաղ, գցվեցին նոր ջրանցքներ, կառուցվեցին տաճարներ: Ի դեպ, ուսումնասիրելով կուտի արքաների գահակալության տարեթվերը, պատմաբան Ա. Մովսիսյանը համոզված է, որ Կուտիների երկրում գործում էր արքաների ընտրովի համակարգ, փաստորեն ավելի վաղ` քան Հին Հունաստանում: Արքաները տարբեր ժամանակներում ընտրվել են 2, 3, 6 կամ 7 տարով: Բոլորից շատ` 15 տարի, գահակալել է Յարլագաբ անունով թագավորը: Շարունակենք: Կուտի-հայերը Աքադի, Շումերի, Էլամի, մի խոսքով` Միջագետքի կողմերում մնում են մոտ յոթանասուն տարի, այնուհետեւ` հեռանում իրենց երկիրը: Հավանաբար ժողովրդավարություն, հավասարություն, արդարություն հաստատելու առաքելությունն այլեւս ավարտված էր: Այսպիսի նախնիք ենք ունեցել, իսկ թե ինչո՞ւ փոխվեց հայը, ինչո՞ւ ենք այսօր տարակուսած ու զարմացած խոսում արդարադատության կամ արդար ընտրությունների մասին, հավանաբար կիմանանք մեր հաջորդ արքաների կյանքն ու այն ժամանակների Հայաստանի պատմությունն ուսումնասիրելով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7432 դիտում

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ

Գագիկ Ծառուկյանին կրկին բերեցին ՔԿ՝ հարցաքննության

ԿԸՀ նախագահը հայտնել է, թե երբ է կայանալու նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը

Կիևյան կամրջի աշխատանքներն իրականացվում են ամբողջ ծավալով. դրանք կավարտվեն նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ

Միխայիլ Դրապատին կդառնա Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատարը․ Զելենսկի

«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում