Երևան
12 °C
ԱԺ նախկին պատգամավոր, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Արթուր Մանուկյանի համոզմամբ՝ Հայաստանում նախկինում հեռուստաընկերություններին «վերևից» էին ասում, թե ինչ ցույց տան եթերում, այժմ այդ «վերևը» օրենքն է:
Վերջինս այս մասին ասում է՝ անդրադառնալով որոշ հեռուստաընկերությունների կողմից ՀՌՀ տեսալսողական մեդիայի օրենսդրությունը խախտելուն, ատելություն, խտրականություն, հայհոյանք, վիրավորանք պարունակող բովանդակությամբ արտադրանք եթեր հեռարձակելուն:
Ըստ նրա՝ մեր օրերում, սակայն, հայկական եթերը չափազանց քաղաքականացված է, և որոշ մարդիկ (-խմբ. հավանաբար՝ նկատի ունի հեռուստաընկերությունների ղեկավարներին) քաղաքական շահ են դարձրել եթերում թույլ տված խախտումների համար պարբերաբար տուգանվելը։
Մանուկյանի խոսքով՝ հեռուստատեսությունների թույլ տված խախտումները տարբեր են, որոնք պարզվում են մոնիթորինգի միջոցով, ինչն իրականացվում է շաբաթը մեկ անգամ: Թույլ տված խախտումներից վերջինս առանձնացնում է թարմ օրինակ՝ նոյեմբերի 5-ին «Դիմադրության» շարժման կազմակերպած հանրահավաքի ողջ ընթացքը որոշ հեռուստաընկերություններով հեռարձակելը:
«Օրենքով հստակ կարգավորումներ կան, թե ինչ թեմաների հետ կապված որքան է հեռարձակման ժամանակը։ Մոնիթորինգի խումբը, եթե տեսնում է խախտում, փոխանցում է մեզ՝ հանձնաժողովին: Մենք էլ որոշումը կայացնում ենք և խախտում արձանագրելու դեպքում՝ տուգանում»,- նշում է նա:
Մոնիթորինգի դիտարկումները հանձնաժողովը քննարկում է նաև իրավաբանական խմբի հետ, հաստատում՝ կա՞ խախտում, թե՞ ոչ։ Օրենքի ցանկացած խախտմանը հետևում է նկատողություն կամ տուգանք․ «Հեռուստաալիքն առաջին անգամ իքս գումար է վճարում, եթե կրկնվում է պատկերը, ապա գումարի չափը մեծանում է։ Այդ ալիքները հստակ գիտեն՝ օրենքով ինչ է սահմանված և մի թեմային ամբողջ օրվա ընթացքում որքան կարող են անդրադառնալ։ Հիմա օրենքն է ասում՝ ով ինչ կարող է անել կամ ինչ չի կարող անել»։
Մանուկյանը նկատում է՝ եթե նախկինում հայկական եթերի բովանդակության վրա կարող էր ազդեցություն ունենալ ինչ-որ անձ, այժմ ոչ ոք այդ ազդեցությունը չի կարող ունենալ։ Նրա պնդմամբ՝ օրենքը վերաբերում է բոլորին, ինչը մեր երկրում թվում է՝ անսովոր գործընթաց է, սակայն օրինապահ երկիր ունենալու համար այն կարևոր է։
Խոսելով եթերից հնչող ատելություն, թշնամանք, հայհոյանք, խտրականություն, վիրավորանք պարունակող արտահայտությունների մասին՝ վերջինս ընդգծում է՝ սա ևս կարգավորվում է օրենքով և պետք է այդ կանոններով շարժվել: «Մի անձը չի կարող իր քմահաճույքով որոշել՝ ով ինչպես խոսի։ Համաձայնել ենք օրենքին, ընդունել ենք, ուրեմն պետք է այդ կանոններով շարժվենք։ Մենք ապրում ենք շատ բարդ ժամանակներ, շատ են մեր խնդիրները և դրսի ճնշումները, այսինքն՝ աշխարհի վիճակն է այս պահին ճնշող։ Ամեն սխալ որոշում կարող է լինել ճակատագրական»,- ասում է նա:
Հարցադրմանը՝ եթե օրենքն ունի հստակ կանոններ, ապա, օրինակ, ինչո՞ւ մինչև այսօր չի կարգավորվել, ինչպես ՀՌՀ նախագահն է ընդգծում, «տևական ժամանակ ատելություն, թշնամանք, ապատեղեկատվություն, կեղծիք, սադրանք, բռնության կոչեր, խուճապ, ադրբեջանական պրոպագանդիստական նարատիվներ տարածող «տեղեկատվական» հարթակի՝ «Հայելի ակումբ»-ի գործունեությունը, Մանուկյանը շեշտում է. «Բազմաթիվ անգամ այդ հարթակին զգուշացումներ են եղել։ Թե՛ չեզոք մարդիկ են այս առումով իրենց վերաբերմունքը ցույց տվել, թե՛ մասնագիտական հանրությունը, բայց այդ մարդիկ այն տարիքում են, որ չեն փոխվում ու միտում չունեն փոխվելու։ Չարախոսություն, հայհոյանք տարածելը համապատասխանում է նրանց մենթալիտետին ու դաստիրակությանը։ Այն հեռուստաընկերությունը, որը վերահեռարձակում է այս հաղորդումը եթերով, տուգանվել է բազմաթիվ անգամներ: Մեր գործառույթը միայն օրենք կիրառելն է»։
Խոսելով վերջին շրջանում Հայ առաքելական եկեղեցու վարած քաղաքականության, ընդդիմադիրների կազմակերպած հանրահավաքներին հոգևորականների մասնակցության մասին, ինչպես նաև Գերագույն հոգևոր խորհրդի տարածած հայտարարության, որտեղ կոչ է արվում ՀՀ իշխանություններին ամենայն ջանք ի գործ դնել՝ ազգային մեր կյանքում բաժանարար գծերը վերացնելու, քաղաքական համոզմունքներով պայմանավորված՝ խտրական մոտեցումները դադարեցնելու մասին՝ Մանուկյանն ասում է՝ եկեղեցին չպետք է խառնվի աշխարհիկ կյանքի գործերին։
«Հատկապես, որ դա սահմանված է օրենքով ու Սահմանադրությամբ։ Եթե իրենք և՛ օրենքը, և՛ Սահմանադրությունը կարդացել են ու չեն հասկացել, դա այլ հարց է: Եթե կարդացել, հասկացել են ու չարամտություն են անում, պետք է տեսնեն, որ այնտեղ «չար» բառը կա: Խորհուրդ է, որ չար բան չանեն։ Բոլորին պարզ է, որ եկեղեցին իր գործառույթն ունի և դրանով պետք է զբաղվի»,- ընդգծում է ՀՌՀ անդամը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բռնցքամարտի ԱԱ. Բարեղամ Հարությունյանը 1/4 եզրափակչում է
Մի խումբ վեղարով աշխարհիկներ շոու են կազմակերպել Գյումրու Յոթ Վերք եկեղեցում. լռեք ու հեռացեք. Պալյան
Առանց ձմեռային անվադողերի վարելու համար տուգանվել է 4 հազար 44 վարորդ. տեսանյութ
Ժողովրդի մասին «մտածող» Տաշիր Սամոյի փաստաբանը կոչ է անում ԵՄ-ին փող չտալ Հայաստանին. Չախոյան
Արդյո՞ք պոլիկլինիկաները պատրաստ են բարեփոխմանը. Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է. տեսանյութ
Հզոր երկրաշարժ Ճապոնիայում. հայտարարվել է ցունամիի վտանգ
Սա կարող է վճռորոշ պահ լինել. Եվրոպացի առաջնորդներն ու Զելենսկին հրատապ հանդիպում են ունեցել Լոնդոնում
Քոչարյանն ու Կտրիճը նույն օրը բռնազավթել են ՀՀ-ն. ինչ եղանակով է նա ընտրվել կաթողիկոս. Վիգեն Ավետիս. տեսանյութ
Վստահ հաղթանակ է տոնել գերծանր քաշային Դավիթ Չալոյանը. բռնցքամարտի ԱԱ
ՇՄՆ էկոպարեկային ծառայությունն ընտրում է 24/7 ռեժիմի ծառայողներին
Որպես անհետ կորած որոնվում է 34-ամյա Սերգեյ Մանկոն
Դիտարկել Հայաստան-Վրաստան համատեղ առաջին համաժողովի կազմակերպման հնարավորությունը. Սարջվելաձեն՝ Թորոսյանին
Վերջին ամիսներին Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է
Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է
Արամը Ա-ն կարող է բացառիկ քայլ անել, չլինել զուգահեռ կաթողիկոս և ամենամեծ պառակտումը դադարեցնել. Ղազարյան
Խաղաղության գործընթացն անցնում ենք աշխարհի թիվ մեկ տնտեսության, թիվ մեկ պետության՝ ԱՄՆ-ի հետ. Գևորգ Պապոյան
Վարչապետը նոր խորհրդական ունի
Նարեկ Մանասյանը ժամանակից շուտ պարտության է մատնել մրցակցին. բռնցքամարտի ԱԱ
Ո՞վ է Արամ Ա-ն. նրա հայտարարությունները կարող են հետաքրքրել Լիբանանի բնակչությանը. Ադամյան. տեսանյութ
Երևան մտնող միջմարզային ճանապարհները նորոգվում են. Ավինյան
Հովհաննես Բաչկովը 1/4 եզրափակչում է. բռնցքամարտի ԱԱ
Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. հնչել են կրակոցներ․ կա վիրավոր
Ինչո՞ւ ենք ասում պետությունը մեր ինքնությունն է. վարչապետը մանրամասնել է. տեսանյութ
Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր-բարեկամ պետություն է. Նարեկ Բաբայան
Որպես անհետ կորած որոնվում է 40-ամյա Վարդուհի Մանիկյանը
Ժեստ է վրացական կողմից. դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար տուրք չի գանձվի
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանին. ինչ հարցեր են քննարկվել
Սպորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից մեկն է. վարչապետն ընդունել է Նազիկ Ավդալյանին
Գարեգին Բ-ն սպառնո՞ւմ է սրբազաններին. պատարագ բառն առել են կասկածի տակ. հայտարարություն է տարածվել
Մի քանի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի տարանցման շուրջ հայկական ու վրացական կողմերը քննարկում են անցկացրել
Արամ Ա-ն հասկանում է՝ հնարավոր է՝ եկեղեցու բարեփոխումների ժամանակ զրկվի կաթողիկոսական գահից. կոչը դրա համար է
Միհրան Հակոբյանը մոլերից մեկի ավտոկայանատեղիից տեղափոխվել է բուժօգնության. դեպքի հանգամանքները պարզվում են
Ամիօ բանկում աշխատում են ոլորտի լավագույնները
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 8-ին
Ամոյանն ընդգրկվել է 2025 թ. լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշի հավակնորդների ցանկում
Քոչարյանը գիտակցում է, որ իշխանության գալու հնարավորություն չունի, նույնիսկ եթե ՌԴ նախագահը գրավի ողջ Եվրոպան
Վարդենիսում ՊՆ զինծառայողի մահը գրանցվել է ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում և վայրում. ՊՆ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT