Վովա Գասպարյանի դուստրն ու փեսան հրավիրվել են դատախազություն

ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը՝ Աննա Գասպարյանն ու նրա ամուսինը՝ Արթուր Գեւորգյանը, նոյեմբերի 18-ին հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ azdarar.am կայքից։

Աննա Գասպարյանին ուղղված ծանուցագրում մասնավորապես նշված է․ «ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Արթուր Սամվելի Գեւորգյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա Ձեր անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»: 

Նշենք, որ Արթուր Գեւորգյանը եղել է ԱԺ պատգամավոր, իսկ մինչ այդ՝ 2005-2008 թթ., Երեւանի Դավթաշեն համայնքի ղեկավարի տեղակալը, 2008-ին էլ ընտրվել էր հիշյալ համայնքի ղեկավար: 2009-ին, երբ մայրաքաղաքը բաժանվեց վարչական շրջանների, Գեւորգյանը նույն տարում նշանակվեց Դավթաշենի ղեկավար՝ պաշտոնավարելով մինչեւ 2012 թվականը: ՀՀԿ-ական Գեւորգյանը 2012-ին մեծամասնական ընտրակարգով Դավթաշենից ընտրվեց ԱԺ պատգամավոր, 2017-ի ԱԺ ընտրությունների ժամանակ էլ վերընտրվեց ռեյտինգային ընտրակարգով Երեւանի թիվ 2 ընտրատարածքից։ 2018-ի մայիսին Ա․ Գեւորգյանը հայտարարեց ՀՀԿ-ից, ինչպես նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին։ Գեւորգյանը նաեւ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն էր։

Նախկին պատգամավորն իր՝ պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի, եկամուտների հայտարարագրում (2019 թ․) պատկառելի ունեցվածք է հայտարարագրել։ Մասնավորապես որպես դրամական միջոց նախկին պատգամավորը հայտարարագրել է 1 մլն 600 հազար ԱՄՆ դոլար, 50 մլն ՀՀ դրամ, 150 հազար եվրո, ինչպես նաեւ՝ հողին ամրակայված երկու անշարժ գույք, մեկ հողամաս եւ մեկ անհատական բնակելի տուն։ Որպես տրանսպորտային միջոց՝ Գեորգյանը հայտարարագրել է երեք միավոր մարդատար ավտոմեքենա՝ JEEP WRANGLER 3.6, TOYOTA CAMRY 2.5, TOYOTA LAND CRUISER 200 4.6։

Նշենք, որ «Հետք»-ը 2020 թվականի փետրվարին գրեց, որ Գեւորգյանը վաճառել է ամերիկյան իր բնակարաններն ու 1,5 մլն դոլարով առանձնատուն գնել Գլենդելում։

Վլադիմիր Գասպարյանի փեսան, ըստ «Հետք»-ի, ԱՄՆ-ում 2015 եւ 2016 թթ. ձեռք է բերել 2 բնակարան (մեկը՝ Գլենդելում՝ 520 հազար դոլարով, մյուսը՝ Լոս Անջելեսում՝ 475 հազար դոլարով), որոնք, սակայն, չի հայտարարագրել, ինչը պարտավոր էր անել: 2017-ին պատգամավոր Գեւորգյանն օտարել է բնակարանները իր իսկ հիմնած «Arvivi» ընկերությանը, մինչդեռ իբրեւ պատգամավոր իրավունք չուներ զբաղվել ձեռնարկատիրությամբ, քանի որ դա Սահմանադրության խախտում է:

Գույքի ձեռքբերումը չհայտարարագրած պաշտոնյան չի հայտարարագրել նաեւ դրա օտարումը, այնինչ 2017 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել Քրեական օրենսգրքի 314.3 հոդվածը, որով հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալ թաքցնելը համարվում է քրեորեն պատժելի արարք։

Հիշյալ հրապարակումից հետո՝ 2020թ․ մարտի 11-ին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հարուցեց քրեական գործ ՔՕ 310.1 (Ապօրինի հարստանալը) հոդվածի առաջին մասով եւ 314.3 (Հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքացնելը) հոդվածի երկրորդ մասով:

2020 թ․ ապրիլի 9-ին էլ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ մասնավորապես պարզաբանելով․ «Իրականացվող նախաքննության ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ 5-րդ եւ 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Ա. Գ.-ը, 2012-2019թթ. ընթացքում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր 2017 եւ 2018 թվականների գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագրերում թաքցրել է ԱՄՆ-ում իրեն պատկանող առանձնապես խոշոր չափերով երեք անշարժ գույքի, մասնավորապես՝ 2011թ. ապրիլի 6-ին 490 հազար ԱՄՆ դոլարով ձեռք բերած Լոս Անջելեսի Վուդլենդ Հիլսում, 2015թ. օգոստոսի 10-ին 520 հազար ԱՄՆ դոլարով ձեռք բերած՝ Գլենդեյլի Քեմփբլ փողոցում, 2016թ. հունիսի 2-ին ձեռք բերած Վելլի Վիլիջ թաղամասի Ուիթսեթ ավենյուում գտնվող շենքերի բնակարանների, ինչպես նաեւ մի ընկերությունում 100 տոկոս բաժնեմաս ունենալու վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալները:  

Ա. Գ.-ը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր՝ 2018թ. գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց, ինչպես նաեւ 2019թ. հունվարի 14-ին պաշտոնից ազատվելուց հետո պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց վերաբերյալ հայտարարագրում անփոփոխ հայտարարագրել է 50 մլն ՀՀ դրամ, 1.6 մլն ԱՄՆ դոլար եւ 150 հազար եվրո:

Մինչդեռ 2019թ. հունվարի 10-ին նա 1 մլն 525 հազար ԱՄՆ դոլարով, որի մի մասը՝ վարկային միջոցներով, ԱՄՆ-ում, մասնավորապես՝ Գլենդեյլում, ձեռք է բերել առանձնատուն, ինչի մասին հայտարարագրման ենթակա տվյալը թաքցրել է 2019թ. հունվարի 14-ին պաշտոնից ազատվելուց հետո պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց վերաբերյալ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր հայտարարագրում»:

Նկատի ունենալով, որ մեղադրյալը 2019թ. փետրվարի 26-ից ՀՀ-ում չէ, հայտնի չէ նրա գտնվելու վայրը եւ հնարավոր չի ապահովել նրան նախաքննական մարմնին ներկայացնելը՝ ՀՀ ՀՔԾ քննիչը, ըստ դատախազության, Գեւորգյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, եւ միջնորդություն է ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է:   

Արձագանքելով իր դեմ հարուցված քրեական գործին՝ Գեւորգյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել էր․ «Թեեւ տեւական ժամանակ բացակայում եմ Հայաստանից, սակայն պնդում եմ, որ իմ գտնվելու վայրը հայտնի է, ոչ թե «անհայտ», ինչպես տարածվել է իրավապահների մամուլի հաղորդագրության մեջ, ավելին՝ անընդունելի է, որ միայն ՀՀ-ից դուրս գտնվելը իրավապահները եւ դատարանը հիմք են ընդունել՝ ինձ հետախուզելու եւ կալանավորման որոշում կայացնելու համար:․․․ Գտնում եմ, որ ձեռնարկված քրեական հետապնդումը եւ ընտրված բիրտ գործիքակազմը իրավական չեն, դրա տակ այլ միտում եմ տեսնում, ինչը կապված է իմ անվան եւ շրջապատի հետ»:   

Նշենք, որ թե՛ Ա․ Գասպարյանը, թե՛ Ա․ Գեւորգյանը հաշվառված են Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում, թեեւ բնակվում են ԱՄՆ-ում։ Արթուր Գեւորգյանը, ի դեպ, բավական ակտիվ է «Ֆեյսբուք»-ում եւ իր էջում պարբերաբար կիսվում է սպորտային նորություններով։ Մասնագիտությամբ բռնցքամարտի մարզիչ-մանկավարժ Գեւորգյանը, որը 2001-2003 թթ. ԱՄՆ-ում զբաղվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտով, TGB Promotion-ը ներկայացնող հայ բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանի մենեջերն է։

Հեղինե Մանուկյան  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6074 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ