Երևան
12 °C
Կապուտաչյա գեղեցկության մեջ պարուրված, անտառախիտ վայրերով ու պտղաբեր բույսերի գրկում է թաքնված իր զորությամբ ու բժշկությամբ հայտնի մի փոքրիկ մատուռ, որից բացվում է տեսարան դեպի Սևանա լիճը, իսկ դիմացից երևում է Մաշտոցների լանջերին փռված խիտ անտառը։
Գեղամա գեղեցկուհին իր գրկում շատ սրբազան մատուռներ և վանքեր է պահում, որոնցից մեկն էլ հենց այս մատուռն է։ Սևան քաղաքի Ցամաքաբերդ կոչվող թաղամասի մոտ՝ 2,5-3 կմ դեպի արևելք է գտնվում տեղացիների անվանած «Մաշտոցներ» մատուռը, այդպես են անվանում նաև մատուռից արևելք ընկած լեռները, որոնց հարավային լանջերից մեկի վրա էլ այն տեղակայված է։
Դժվար, երբեմն էլ անանցանելի ճանապարհով են մարդիկ ստիպված լինում բարձրանալ դեպի մատուռը։ Սարի վրա խոյացած սրբավայրը շատերի համար դեռ չբացահայտված գանձ է, ոմանց համար էլ՝ մշտապես ուխտ կատարելու վայր։ Մատուռի քահանան, մոմավաճառը Աստծո օրհնությամբ ու սիրով են ընդունում յուրաքանչյուր այցելուի, որը, հավատքը սրտում, գալիս է այստեղ։
Տեր Մեսրոպ քահանան (աշխարհիկ անունը՝ Արման Երիցյան) իր կյանքի 15 տարիների ընթացքում ոչ մի րոպե չի հոգնում տեղացի և օտարերկրացի հյուրերին պատմել սրբավայրի կառուցման պատմությունն ու դրա ավանդությունները։ Նրան 2007 թվականի դեկտեմբերին է Մայր Աթոռում Գեղարքունյաց թեմի առաջնորդը ձեռնադրել, և նա ստացել է Տեր Մեսրոպ քահանա անվանումը։ Այդ օրվանից մինչ այսօր մի յուրօրինակ հոգատարությամբ է Տեր Մեսրոպը հետևում մատուռին։
«Մատուռի անվանումն ու պատմությունը կապված են Մաշտոց Ա. Եղիվարդեցու հետ, որը հայ եկեղեցու կարկառուն ու երևելի գործիչներից մեկն է եղել։ Նա ծնվել է 833 թվականին, Կոտայքի Եղվարդ գյուղում, ուսանել՝ պատմական Սոթք գավառի Սոթք գյուղում, հետո՝ Մաքենացվոց վանքում և դարձել տեղի միաբան, այնուհետև անցել է «Արտավազդա ապարանք» կոչված՝ ավելի խստակրոն անապատը և այնտեղ շարունակել իր ճգնությունը։ Ապա առանձնանալով՝ Հովհաննես Ե Դրասխանակերտցու խորհրդով ճգնությունը շարունակել է Գեղամա ծովակի հյուսիսային հարևանությամբ գտնվող «Մաշտոցներ» անվանումով լեռներում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմում է Տեր Մեսրոպը։
Մաշտոց Ա. Եղիվարդեցին այստեղ գետնափոր հյուղակ է կառուցել, սակայն պայմաններին չհարմարվելով՝ որպես կացարան՝ տեղափոխվել է մի փոքր հեռավորությամբ գտնվող նոր ճգնարան, որտեղ էլ բարձր ժայռափոր կացարան է կառուցել՝ իր հետ ունենալով աշակերտներից Սարգիս Սևանեցուն և Ստեփանոս Սևանեցի վարդապետերին:
«867 թվականին Եղիվարդեցին տեղափոխվում է Սևանի մենաստան, կղզին ամբողջությամբ ջրով պատված, դաժան բնակլիմայական պայմաններում հիմնում է փոքր միաբանություն, ձևավորում՝ հզոր միաբանական կյանք, վարդապետական դպրոց։ Հասնում է նրան, որ Սևանի վարդապետարանը վերածվում է գիտական աստիճան շնորհող դարբնոցի։ Հետո Մաշտոց Եղիվարդեցին այդ ժամանակ Սյունիքի բդեշխի և նրա կնոջ՝ Աշոտ երկաթի աղջիկ Մարիամ իշխանուհու հետ Սևանում 871 թվականներին կառուցում է Սրբ․ Հարություն, Սրբ. Առաքելոց և Սրբ․ Կարապետ եկեղեցիները։ Դրանցից ներքև Սուրբ․ Աստվածածին մատուռն է կառուցում, որը մինչև 1920-ականների սկիզբը պահպանվել է, ապա բոլշևիկները պայթեցրել են»,- պատմում է Տեր ՄԵսրոպը։
Սուրբ ՄԵսրոպ մատուռի մասին հիշատակումներ կան նաև Հովհաննես Եպիսկոպոս Խաթունյաց Նախիջևանցու աշխատության մեջ, որտեղ նշվում է. «Ծովից վերև գտնվում է Մաշտոց Սուրբ հայրապետի ճգնարանը՝ հասարակ քարից և փայտից կառուցված, որտեղ ժամանակին ապրել է Սուրբ անձնավորությունը և քիչ էր մարդկանց երևում»։ Նաև Մեսրոպ արքեպիսկոպոս Սմատյանցի աշխատության մեջ է հիշատակվում մատուռի մասին. «Պահպանվել են Մաշտոց հայրապետի անունը կրող ճգնարանները, ճանապարհը դժվար է, բայց և հաղթահարելի, այդ ճանապարհով անցնողներին ծաղիկներ էին նվիրում տեղացիները»։
Մաշտոց Եղիվարդեցին նաև մի աղբյուր է խնդրում Աստծուց, որը կլինի մարդկանց հոգևոր ու մարմնավոր արտերի դարման, որպեսզի կատարի բոլոր մարդկանց բաղձանքը՝ բուժելու կամ մաքրագործելու մեղքերից։ Ս. Մաշտոցի աղոթքների զորությունն անցել է նաև մատուռի կողքով հոսող այդ աղբյուրին՝ իր սառնորակ ու անմահական ջրով։ Տեր Մեսրոպ քահանան այս տարիների ընթացքում ականատես է եղել, թե ինչպես է աղբյուրը մարդկանց վերադարձնում իրենց երիտասարդությունը ու երջանիկ լինելու զգացումը։
Վերջինս ասում է՝ տեղի բնակչության համար մատուռն ունի այն նշանակությունն ու զորությունը, ինչ Մայր Տաճարը։
«Սրբավայրը շատ հզոր է։ Մարդիկ երեխա չունենալու, տարբեր հիվանդությունների համար են գալիս այստեղ ու բուժիչ ջրից խմում։ Տարիներ առաջ Հրազդանից մի զույգ եկավ, երեխա չէին կարողանում ունենալ․ ջրով լվացրի, աղոթք արեցի։ Անցավ 2 տարի, այս տարի օգոստոսին եկան, ասացին՝ տեր հայր, հիշո՞ւմ եք մեզ, պատասխանեցի՝ այո, ի՞նչ է, դեռ երեխա չունե՞ք, ամուսինը ժպտաց, կնոջը ներս կանչեց, ասաց՝ երկու որդի ունի։ Ուրախացանք, հրաշալի գոհունակություն հայտնեցինք Աստծուն»,- պատմությունով կիսվում է Տեր Մեսրոպը։
Այս պատմություններն ու մատուռի հանդեպ հավատքն է, որ մարդկանց ամեն օր, անկախ ժամից, կանչում է։ Տեր ՄԵսրոպն ասում է՝ անգամ ուշ գիշերին են գալիս մատուռ՝ նվիրաբերություն անելու համար։ Շատ են հատկապես երիտասարդ զույգերը։ Մատուռի զորությունը գրավում է նաև տարբեր երկրներից եկած զբոսաշրջիկներին: «Թուրքիայից, Իրանից, Արաբական երկրներից, Պերուից, Չիլիից, Պապուա Նոր Գվինեայից, Ավստրիալիայից։ Բոլորը աղոթում են՝ անկախ կրոնից ու ազգությունից, ծնկում են ու համբուրում գետինը»,- ասում է նա:
Ժամանակին մատուռում նաև պսակադրության արարողություններ են կատարվել, պատմում է Տեր Մեսրոպը։ Հիմա միայն օրհնություններ և բժշկության աղոթքներ են արվում, նաև՝ մատաղ։ Քանի որ մատուռը հայ եկեղեցու տիրույթում չի գտնվում, այն օծված չէ, այդ պատճառով պսակադրությունը չի օրհնվում։ Մատուռը ԿԳՄՍՆ հուշարձանների պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի հսկողության ներքո է։
Թեև թվում է՝ սրբավայրերը պետք է պահպանեն բոլորը, սակայն սրբ. Մեսրոպ մատուռը զերծ չի մնում նաև գողության դեպքերից, իսկ սրբավայրի շրջակայքը չի արժանանում որոշ մադկանց բարեհամբույր վերաբերմունքին։ Տեր Մեսրոպի խոսքով՝ մարդիկ ծխում, խմում, երբեմն յուրացնում են մատուռի համար արված հանգանակությունները, որոնք տեղադրված են մատուռի ներսում՝ փոքր արկղում։ Գյուղի երիտասարդները երբեմն կամավորության դրսևորմամբ մաքրում են մատուռի շրջակայքը, բայց մաքրելու անհրաժեշտություն ամեն օր կա։
Մատուռի միակ հոգևոր ծառայողը ընդամենը մի խնդրանք ունի թե՛ բարի կամեցող մարդկանց, թե՛ պետական կառույցներին՝ ֆինանսապես օգնել և աջակցել վերանորոգման աշխատանքներին, որպեսզի այն պահպանվի մինչև հաջորդ սերունդները։
Նկատենք՝ 1900-ականների սկզբին մատուռը ոչնչացման եզրին է գտնվել։ 1983 թվականներին Մասիսի շրջանի Այնթապ գյուղից Անատոլի անունով մի աստվածապաշտ մարդ ընկերոջ հետ վերափոխել է այն՝ նորովի ձևով ներկայացնելով։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սրան-նրան 5000 դրամ բաժանելով՝ ձեզ թվում է՝ քաղաքացուն կարող եք առնե՞լ․ դուք ո՞վ եք, արդեն փոսում եք․ Փաշինյան
Ուզում են Հայաստանում վերականգնել քֆուրապետությունն ու կաշառապետությունը․ բոլորդ հայտնվելու եք ճաղերի հետևում
Գնահատեք այս պահի լրջությունը․ եթե խաղաղությանը տիրություն չանենք, չի ապրի․ Նիկոլ Փաշինյան․ տեսանյութ
2 մլն 482 հազար 872 քաղաքացի․ հրապարակվել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը
ԵՆԲ խումբը և Ամերիաբանկն ընդլայնում են աջակցությունը հայկական բիզնեսին ԵՄ-ի կողմից ապահովված երաշխիքի միջոցով
Թե բա՝ «ՔՊ-ի վրով պռագոն են արել գողերը, ով պիտի ընտրե ՔՊ, բ*-ի տղա է», սրանց բոլորի տեղը բանտն է. Իոաննիսյան
Քֆուրի հույսին մնացած ընդդիմության մասին․ խղճում ենք ձեզ. Ռուբինյանը տեսանյութ է հրապարակել
Յունիբանկը՝ «Yerevan Dialogue 2026» միջազգային համաժողովի գործընկեր
ՔՊ-ի վրով պռագոն են էրել գողերը, ով բդի ընտրե ․․․ տղա է․ ձայնագրություն «Ուժեղ Հայաստանի» ընտրակաշառքի գործով
Արարատի մարզային քննչական վարչությունը նոր պետ ունի
Ադրբեջանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ռուսական Առաջին ալիքի հաղորդումներից մեկում ցուցադրված քարտեզի համար
Երջանկություն է խաղաղության պայմաններում գնալ հերթական ընտրությունների. Ավանեսյան
ԱՄՆ-ն ռազմական արկածախնդրություն է ընտրում ամեն անգամ, երբ դիվանագիտական լուծումը մոտ է. Արաղչի
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք
ՀՀ-ում իրավիճակը վերահսկելի է, վտանգ չկա. ինչ է հայտնի հանտավիրուսի մասին
Վիրահատությունն իմ կնոջ համար եղավ առանց ոչ մի կոպեկի, Ձեր արածն անգնահատելի է. սյունեցի տղամարդը՝ Ավանեսյանին
Ոստիկանության ծառայողները կօգտվեն արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկերից. ԱԺ-ն ընդունել է նախաձեռնությունը
24 ժամը լրացավ, կհանդիպենք դատարանում. Ալեն Սիմոնյանը՝ Նարեկ Կարապետյանին
Հայաստան-ԵՄ մշակութային համագործակցության նոր փուլ․ քննարկվում են ստեղծարար ոլորտի առաջնային ուղղությունները
Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ-ի և մի շարք այլ երկրների ժողովուրդներին
Պայմանավորվում ենք՝ Գորայքում որևէ անձ առևտուր անելուց խանութից առանց ՀԴՄ-ի դուրս չգա․ վարչապետ
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող 2,7 մլն դրամ արժեքով ևս 1 հողամաս վերադարձվել է համայնքին
Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆ
Կաթի գնի սուբսիդավորման ծրագիրը այս շաբաթ ընդունելու ենք․ վարչապետ
Հայաստանը շարունակում է միգրացիայի կառավարման համակարգի արդիականացման աշխատանքները. ՆԳՆ
Նոր Գեղիում բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող ավտոբուսը և 2 մեքենա. կա 4 տուժած
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
Հայաստանում գնաճը պահպանվել է նպատակային միջակայքում՝ միջինը մոտ 3%. ԿԲ
Հայաստանը դուրս է եկել գոյատևելու ժամանակաշրջանից, եկել է ապրելու ժամանակը. Փաշինյան
Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները
Անգեղակոթի ճանապարհը մեկ Բրեժնևն է ասֆալտ արել, մեկ՝ ես. վարչապետը կատակել է. տեսանյութ
«Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզի գրասենյակներում խուզարկություններ են
Մայիսի 28-ին ով կարող է, թող գա Հանրապետության հրապարակ, ուզում ենք ցույց տալ՝ ինչ է եղել վերջին տարիներին
Արարատի մարզի դատախազն իր դիմումի հիման վրա ազատվել է աշխատանքից
ՀՀ վարչապետն ու ՔՊ թիմը քարոզարշավ են իրականացրել Գորայքում ու Անգեղակոթում
«Զովետի» ՍՊԸ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք. արտադրությունը կասեցվել է
Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից
Երևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվել
Մաղթում եմ քաղաքական ուժերի միջև բովանդակային քննարկումներ ու պոզիտիվ քարոզարշավ. Միրզոյան
Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շուրջ 450 մ երկարությամբ թունելում իրականացվում են ջրամեկուսացման աշխատանքներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT