Երևան
12 °C
ՀՀ վարչական դատարանն այսօր մերժել է Սեւանի նախկին քաղաքապետ, հոկտեմբերի 2-ին կայացած ընտրություններում քաղաքապետի թեկնածու Ռուդիկ Ղուկասյանի հայցը, որ վերաբերում էր ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելուն:
Հիշեցնենք, որ Ռուդիկ Ղուկասյանը դատարան էր դիմել՝ պնդելով, որ հոկտեմբերի 2-ի ընտրություններն անցել են բազմաթիվ խախտումներով, ընտրակաշառք է բաժանվել։
Նախկին քաղաքապետը դատարանին նույնիսկ տեսաձայնագրություններ էր տրամադրել, որոնք, ըստ նրա, վկայում էին, որ կաշառք է բաժանվել քաղաքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի թիմի կողմից:
Մեզ հետ զրույցում Ռուդիկ Ղուկասյանն ասաց, որ այսօր իրեն վատ էր զգում, ինչի պատճառով էլ դատարան չէր ներկայացել:
«Ես գիտեի, որ մերժելու էր»,- անկեղծացավ նախկին քաղաքապետը՝ ընդգծելով, որ իրենք չունեին բոլոր տեղամասերի խախտումների վերաբերյալ փաստեր: Հարցին, թե արդյո՞ք շարունակելու է ընտրությունների բողոքարկման գործընթացը՝ Ղուկասյանը պատասխանեց.
«Ո՛չ, ո՛չ: Արդեն վերջին ատյանն էր, էլ ո՞ւմ բողոքես, ինչի՞ համար բողոքես»:
Հնարավոր չէ՞ ապացուցել՝ հետաքրքրվեցինք. «Ես ապացուցել եմ, բայց դա ի՞նչ կապ ունի, ապացուցելը շատ քիչ է, պիտի հետեւություններ անեն, բայց օրենքը թույլ չի տալիս»,- պատասխանեց նա:
Անդրադառնալով Սեւանի ջրահեռացման խողովակների յուրացման առիթով Մարտունու քննչական բաժնում հարուցված քրեական գործին՝ Ղուկասյանը նշեց, որ այդ գործով իրեն այլեւս չեն կանչել հարցաքննության: «Էդ վերջացավ, վկայություն տվել-պրծել ենք, էլ ի՞նչ»,- հավելեց նախկին քաղաքապետը: Հիշեցնենք, որ հարուցված քրգործով նա որպես վկա կանչվել էր բացատրություն տալու, սակայն չէր ներկայացել եւ քննչական վարչությունը որոշել էր բերման ենթարկել նրան: Այնուհետեւ, հաշվի առնելով, որ նախընտրական շրջան է, որոշվել էր Ղուկասյանի հարցաքննությունը հետաձգել մինչեեւ ընտրությունների ավարտը:
Սեւանի արդեն նախկին քաղաքապետից հետաքրքրվեցինք նաեւ, թե ի՞նչ է պատրաստվում անել. «Կհանգստանամ, կերեւա, ինչ իմանամ»,- պատասխանեց նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին կայացած ընտրություններում, ըստ ԿԸՀ-ի, հաղթել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, անկուսակցական Սարգիս Մուրադյանը՝ ստանալով 6671 ձայն: Վերջինիս սատարում էր ՀՀԿ-ն: Սեւանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանը հավաքել էր 3669 ձայն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսական ուժերը լայնածավալ հարձակում են նախաձեռնել Կիևի ուղղությամբ. հրդեհվել է Կիև-Պեչորյան հնագույն վանքը
Ավտովթար Վանաձոր-Ալավերդի ճանապարհին. կա տուժած
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. այն տևել է շուրջ մեկ ժամ
Ինչու չի եղել որոշ ընտրատեղամասերում վերաքվեարկություն նշանակելու որոշում. ԿԸՀ նախագահը պարզաբանել է
Էլինա Ավանեսյանը՝ Զագրեբի մրցաշարի հաղթող
Բարի լույս, լավ օր եւ սիրում եմ բոլորիդ. վարչապետ
ԱՄՆ-Իրան պատերազմն ավարտված է, հրապարակվել է կնքված 14 կետանոց նախագիծը, կողմերը գոհ են. ինչ է ներառվում
Հրդեհ Ձորափի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում. այրվել է պահեստը
Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ
Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում
Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել
Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան
Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան
Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան
Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան
Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան
Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ
ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ
Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան
ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել
Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան
Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը
Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ
Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան
Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ
Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում
Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ
Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ
Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան
Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ
Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT