Որևիցե լրջություն արտահայտությունների մեջ չտեսա. Սիմոնյանը՝ Լուկաշենկոյի հայտարարությունների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ մտքերը, որոնք Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արտահայտել էր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, իրենը չեն. դրանք կարող են լինել թելադրած Մոսկվան, Բաքուն, Ալմաթին։

«Որևիցե լրջություն ես իր արտահայտությունների մեջ չտեսա և մտավախություն ունեմ, որ արտահայտած մտքերն այնքան էլ իրենը չէին: Կարծում եմ, որ նա շատ լուրջ ներքին խնդիրներ ունի։ Նաև ենթադրում եմ, որ Բելառուսի ժողովրդին նույնպես դուր չի եկել այն, ինչ Լուկաշենկոն ասել է: Ցավում եմ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը:

Հարցին՝ իսկ ինչո՞ւ համարժեք արձագանք չի եղել Հայաստանի կողմից, ԱԺ նախագահը պատասխանեց. «Պատասխանը տրվել է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Լուկաշենկոյին, սակայն տեսագրությունը հանրությանը չի ներկայացվել: Ճիշտ չենք համարում այն ներկայացնելը»։

Լուկաշենկոն օրերս ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ընդգծել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը պետք է լուծվի հիմա, քանի դեռ իշխանության է Իլհամ Ալիևը, որի հետ, ըստ Լուկաշենկոյի, հնարավոր է բանակցել:

«Հարցը շատ զգայուն ու նուրբ է, այնպես չէ, որ մի կողմից ՀԱՊԿ-ն ու մենք՝ ՀԱՊԿ անդամներս ենք, մյուս կողմից՝ Ադրբեջանը: Երկու երկիրն էլ մեզ բարեկամ են, մենք ԱՊՀ անդամ ենք Ադրբեջանի և Հայաստանի հետ, մենք շատ սերտ կապեր ունենք և՛ քրիստոնյա Հայաստանի, և՛ մուսուլմանական Ադրբեջանի հետ: Ադրբեջանը թշնամի կամ հակառակորդ չէ ՀԱՊԿ պետությունների ղեկավարների համար։ Ես հաստատում եմ նախագահ Պուտինի ասածը, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը մեզ համար հարազատ պետություններն են, և սա իրադրության յուրահատկություն է, որը մենք չենք կարող անտեսել»,- ասել էր նա:

Իր ելույթում նա նաև զարմանք էր հայտնել, որ Հայաստանը պայքարում է «լեռների համար, որտեղ նույնիսկ այծերը չեն գնում արածելու» ու նշել, որ իր համար անհասկանալի է հայ-ադրբեջանական հակամարտությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1573 դիտում

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները