Մենք մեծ գին ենք վճարել ազատ և ինքնորոշված ​​Արցախում ապրելու համար, հարցի լուծման 1 տարբերակ կա. Արցախի թեմի առաջնորդ

Այսօր Արցախի հարցի լուծման մեկ տարբերակ կա՝ անկախ ու ինքնորոշված Արցախ։ Այս մասին այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

«Դուք հավաքվել եք Ստեփանակերտի հրապարակում՝ Արցախի անկախության համար պայքարած ձեր նախնիների կոչով։ Խոնարհվում եմ ձեր առջեւ. մենք մեծ գին ենք վճարել ազատ եւ ինքնորոշված Արցախում ապրելու հնարավորության համար։ Այսօրվա մեր խորհրդանշական հանդիպումը վառ ապացույցն է այն բանի, որ Արցախյան շարժումը ավարտված չէ եւ շարունակվում է, քանի որ մենք կենդանի ազգ ենք, եւ, չնայած տեսանելի ու անտեսանելի թշնամիներին, Արցախը պետք է ապրի ու բարգավաճի։ 1988-ի շարժման ժամանակ ասված «այո»-ն մնում է եւ չի կորցնում իր արդիականությունն այսօր։ Որպեսզի այս «այո»-ն այսօր համախմբող դառնա, այն պետք է դառնա սրտից բխող ճիչ եւ շատերին դուրս բերի անտարբերությունից ու վերադարձնի մարդկանց դեպի արդար ճանապարհ:

Վստահեցնում ենք, որ հայությունը՝ Հայաստանում եւ ամբողջ աշխարհում, սպասում է արցախցիների որոշմանը։ Մենք պետք է համախմբվենք եւ շարունակենք մեր արդար պայքարը հանուն Արցախի: Մենք կանգնած ենք լինել-չլինելու հարցի առաջ, մեր արժանապատվության հարցի, մենք կյանքի ու մահվան արանքում ենք, եւ նրանք փորձում են որոշել մեր կյանքի իրավունքը՝ առանց մեզ, մութ ուժերը փորձում են Արցախը թողնել առանց հայերի եւ մեր օգտին հակառակ որոշումներ կայացնել։

Բայց մենք գիտենք, որ Արցախի հարցը պարզ հարց չէ, դա լույսի ու խավարի, չարի ու բարու պատերազմ է, քոչվորների ու բնիկ բնակչության խնդիրն է, եւ նրանք ուզում են այս հարցը լուծել գաղտնի՝ առանց մեր մասնակցության։

Այսօր Արցախի հարցի լուծման մեկ տարբերակ կա՝ անկախ ու ինքնորոշված Արցախ։ Սա է Արցախի հարցի լուծման բանալին՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որին մենք հավատարիմ ենք եղել վերջին 30 տարիներին։

Հայ առաքելական եկեղեցին կանգնած է արցախցիների կողքին»,- նշել է Արցախի թեմի առաջնորդը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1370 դիտում

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է