Երևան
12 °C
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հոդված է հրապարակել «արևմտյան և ռուսական տարբերակների» ու դրանց միջև ընտրության մասին՝ այն վերտառելով «Հայկական տարբերակը՝ այսօրվա ու վաղվա»:
Հոդվածը ներկայացնում ենք ստորև.
«Բոլորը խոսում են ռուսական տարբերակի մասին, ոչ ոք ստույգ չգիտի՝ ինչ տարբերակ է: Բոլորը խոսում են արևմտյան տարբերակի մասին, ոչ ոք ստույգ չգիտի՝ ինչ տարբերակ է: Իսկ իմ, կարծիքով, պետք է խոսել հայկական տարբերակի մասին, որ աշխարհաքաղաքական տուրբուլենտության իրավիճակում անվտանգ, քաղաքակիրթ, զարգացող երկիր և այդ երկրների ընտանիքում լինելն է։
Երեկվա ու վաղվա ընտրության մեջ պետք է ընտրել վաղը: Ոչ միայն այն պատճառով, որ երեկը վերադարձ չունի, այլև այն պատճառով, որ, ըստ երեկի գաղափարախոսի, փոքր երկրները կցորդի կամ գաղութի կարգավիճակով պետք է բավարարվեն։
Իրականում ՌԴ նախագահի խոսքը ՀՀ մասով Ադրբեջանի հետ ռազմավարական դաշնակցության մասին է, որը փորձում է ներկայացնել իբրև Հայաստանի հետ բարեկամություն:
Հայաստանին է մեղադրում, որ մերժել է ռուսական առաջարկը, որը Կազանում մերժել էր Ադրբեջանը: Հայաստանի իշխանությունն էլ ուզում է ի ցույց դնել, որ ոչ թե ՀՀ-ն ռուսական առաջարկները չի ընդունում, այլ ռուսներն են իրենց պարտավորություններից և տարածաշրջանային մոտեցումներից հրաժարվում։ Բնականաբար, Ադրբեջանը չի համաձայնի ռուս խաղաղապահների ժամկետի երկարացման, ու դա հաստատ չի սրի ռուս-ադրբեջանական հարաբերությունները, ավելին՝ Ադրբեջանին հնարավորություն կտա արևմտյան դաշտում յուրային երևալ։ Վարչապետի նշած ՀԱՊԿ-ի երեկվա անկեղծ զրույցն էլ արդյունք չի տա, ու դրա ի ցույց դնելն էլ ժամանակի կորուստ է։
Այո, Արցախի անկախությունը որևէ երկիր չի ճանաչել, բայց որևէ երկիր էլ չի գտնում, որ արցախահայությանը պետք է բռնի ուժով տեղահանել կամ ցեղասպանել։ Ավելին՝ ԱՄՆ-ը գտնում է, որ Արցախի ապագայի խնդրում արցախահայությունը կարծիք ասելու իրավունք պետք է ունենա։ ԱՄՆ-ը և Ֆրանսիան պատրաստ են աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբում: Պետք չէ սպասել, որ ՌԴ տարածաշրջանային քաղաքականությունը փոխվելու է, ու ՌԴ-ն կատարելու է իր պարտավորությունները ՀԱՊԿ-ի և նոյեմբերի 9-ի հայտարարության մասով: Չի կատարել ու չի կատարելու. դա հակասում է ռուս-թուրք-ադրբեջանական միասնական շահերին: Այդ տանդեմը չի ճանաչում ՀՀ ինքնիշխանությունն ու սահմանները, ուրեմն ի՞նչ ՀԱՊԿ-ի ու ՀԱՊԿ դիտորդների մասին կարող է խոսք լինել:
Իմ կարծիքով՝ ՀՀ իշխանությունը ևս մի անգամ արտաքին հարթակում հարաբերությունների վերջնական ճշտման փուլ է սկսում, որից հետո այլ տարբերակ չի մնա, քան գնալ ռադիկալ ու ամբողջական փոփոխության: Իսկ դա նշանակում է Հայաստանի ինքնիշխանության ամրապնդում, որն էլ պահանջում է արտաքին քաղաքական վեկտորի հստակ փոփոխություն: Եթե մենք շարունակաբար Ռուսաստանին ցույց ենք տալիս, որ չի կատարում պարտավորությունները, ինքներս էլ պիտի տեսնենք, որ Ռուսաստանը այլևս ոչ միայն չի ցանկանում, այլև չի կարողանում կատարել համաձայնագրային պարտավորությունները ու ապարդյուն հույսեր չկապենք ոչ ՌԴ-ի, ոչ ՀԱՊԿ-ի, ոչ ԵԱՏՄ-ի հետ:
Ռազմաքաղաքական ու տնտեսաքաղաքական դաշինքներին հնարավորինս անցնցում հրաժեշտի համար պիտի նախապատրաստենք մեր բանակը և տնտեսությունը, այսինքն՝ մեր իրական դաշնակիցների աջակցությամբ ապահովենք մեզ ժամանակակից սպառազինությամբ ու պատերազմ վարելու ստրատեգիաների ուսուցմամբ, և գտնենք էներգակիրների այլընտրանքային տարբերակներ, դուրս գանք հայկական ապրանքների նոր սպառման շուկաներ:
Իրական տնտեսական հեղափոխությունը դա է լինելու՝ մեր ռեսուրսների օգտագործումով մեր տնտեսության զարգացումը, արդյունաբերության վերագործարկումը՝ աշխատատեղերի ստեղծումով ու ներգաղթի նպաստավոր պայմանների ստեղծումը: Եվ այս ճանապարհին մեզ կարող են ու ցանկանում են օգնել թե ԱՄՆ-ը, թե ԵՄ-ն, թե Ֆրանսիան, թե Արևելքի այն երկրները, որ շահերի համընկնում ունեն մեզ հետ:
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT