Երևան
12 °C
«Հայկական ժամանակ»-ի խմբագրություն են դիմել Փարաքար խոշորացված համայնքի բնակիչներ եւ հայտնել, որ համայնքի ղեկավարը որոշել է խոշորացումից հետո Փարաքարին միացված Մերձավանի մշակույթի տունը վարձակալությամբ հանձնել, այն էլ՝ 99 տարի ժամկետով։
Արմավիրի մարզի Փարաքար Խոշորացված համայնքի ավագանու հոկտեմբերի 18-ի որոշումներից մեկում առկա է նման մի փաստաթուղթ, սակայն այնտեղ մշակույթի տան մասին ոչինչ չի ասվում: Որոշման մեջ նշված է՝ տալ համաձայնություն Փարաքար համայնքի Մերձավան գյուղի Երիտասարդության փողոց 39/1 հասցեում գտնվող հասարակական կառուցապատման գործառական նշանակության, բնակավայրերի նպատակային նշանակության 1000 քառ մետր հողամասը մրցութային եղանակով տրամադրելու մասին:
Փարաքարի ավագանին կառուցապատման իրավունքի վճարի մեկնարկային գին է սահմանել տարեկան 200 հազար դրամը: Նախագծի որոշման մեջ շահագործման իրավունքը նշված է 99 տարին: Նաեւ նշվում է, որ հողամասը տրվում է մեկ հարկանի շինություն՝ առեւտրի եւ սպասարկման օբյեկտ (սրճարան) կառուցելու նպատակով:

Արմավիրի մարզի Փարաքար Խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով հարցին, պարզաբանեց՝ անհատույց օգտագործման մշակույթի տունը չի տրամադրվելու, այլ դրա հարակից հողակտորը, առանձին ծածկագրով:
«Գուցե իրենց մոտ շփոթություն է առաջացրել, քանի որ այդ հողակտորը մշակույթի տան դիմաց է: Բայց դա դատարկ հող է, որը մենք կառուցապատման իրավունքով ենք տալիս՝ որպես մանկական սրճարան»,- ասաց նա: Մինասյանի խոսքով՝ շինությունը, որը ապագայում կարող է կառուցվել, մշակույթի տնից մոտավորապես 50 մետր հեռավորության վրա է լինելու:
Հարցին՝ իսկ ինչո՞ւ է որոշվել այդքան երկարաժամկետ անհատույց օգտագործման տալ տարածքը, Փարաքար համայնքի ղեկավարը նկատեց՝ ավագանին է այդպես որոշել, նպատակը վարձակալությամբ վերցնող անհատին կամ կազմակերպությունը շահագրգռելն է: Ըստ Մինասյանի՝ 30-40 միլիոն դրամի ներդրում է պահանջելու, ուստի 99 տարի ժամկետը ճիշտ որոշում է: Նրա խոսքով՝ առայժմ ոչ ոք չի դիմել վարձակալության պայմաններին ծանոթանալու հարցով:
Վերջինս նաեւ նշեց, որ իրեն ոչ ոք չի ասել, թե որոշման հետ կախված բողոքներ կան, համայնքապետարանում եւս տեղյակ չեն: «Ես ինչպես կարող էի ինձ նման բան թույլ տալ, դա բոլորինն է, համայնքի մշակութային կյանքը մեզ համար առաջնային է, ամեն ինչ անում ենք, որ զարգանա: Համայնքն իր ուժերով նաեւ մանկական խաղահրապարակ է սարքում, որը եւս լինելու է մշակույթի տան բակում: Այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են»,- հավելեց նա:
Համայնքապետի դիտարկմամբ՝ Կառավարության համապատասխան որոշումից հետո, երբ արգելվեց ինքնակամ շինությունների օրինականացումը, զգալի ավելացել են շինթույլտվության համար դիմողների թվերը: «Բազմաթիվ դիմողներ են լինում բնակելի տների կառուցապատման թույլտվության համար: Ակտիվությունը շատ բարձր է: Բացի անօրինական շինությունները քանդելու որոշումից՝ տուգանքը եւս բավականին մեծ է, ուստի ամեն ինչ գնում է օրինական ճանապարհով անելու ուղղությամբ»,- վստահեցրեց նա:
Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարը նաեւ շեշտեց՝ առայժմ ակտիվ աշխատանքներ են ընթանում գազաֆիկացման եւ ասֆալտապատման աշխատանքների ուղղությամբ: Իրականացվում է նաեւ մանկապարտեզների, բազմաբնակարան շենքերի տանիքնեի, մուտքների ու հարկերի նորոգում, վերակառուցում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT