Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Էջմիածին քաղաքում ներկա է գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի պարգևատրման արարողությանը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մրցաշարն անցկացվել է Արմավիրի մարզի Փարաքար-Էջմիածին մայրուղին ընդգրկող ճանապարհահատվածում՝ 3 տարիքային խմբով, ինչպես նաև առանձին գործող աթլետ մարզիկների խմբով. 1-ին տարիքային խումբ՝ 15-17 տարեկան դպրոցականներ, 2-րդ՝ 18-35 տարեկան կանայք և 18-40 տարեկան տղամարդիկ, 3-րդ՝ 36-ից բարձր տարիքի կանայք և 41-ից բարձր տարիքի տղամարդիկ, առանձին գործող աթլետների խումբ՝ աթլետիկայով զբաղվող ՀՀ քաղաքացիներ առանց տարիքային սահմանափակման: Դպրոցականները մրցել են 2 կմ, մնացած տարիքային խմբերը՝ 10 կմ խճուղավազք մրցաձևում: Ընդհանուր մասնակիցների թիվը կազմել է 1400:
Նշված խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները պարգևատրվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով: 1-ին տարիքային խմբում 1-3-րդ տեղերը գրաված դպրոցականները պարգևատրվել են նաև համակարգիչներով, իսկ 2-րդ, 3-րդ և առանձին գործող աթլետների խմբերում 1-20-րդ տեղերը գրաված մասնակիցները՝ դրամական մրցանակներով: Պարգևների է արժանացել նաև օտարերկրյա 2 մասնակից՝ Ռուսաստանի Դաշնությունից:


Մրցանակները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը:
Վարչապետը պարգևներ է հանձնել տղամարդկանց 18-40 տարիքային խմբի 1-3-րդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցներին, ինչպես նաև հուշանվերներ և դիպլոմներ՝ ողջ տարածությունը հաղթահարած ամենատարեց 2 մասնակիցներ Մանյա Մարգարյանին և Հակոբ Թութունջյանին:
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում ասված է.
«Հարգելի ներկաներ,
Մեր այս մրցաշարն արդեն երկրորդ տարին է տեղի ունենում, և այստեղ գալուց առաջ մտածում էի, թե ինչ պետք է ասեմ, որովհետև ժամանակները սովորական չեն, և շատ կարևոր է, որ այս ոչ սովորական ժամանակներում մենք կարողանում ենք նաև այսպիսի ոչ սովորական մրցաշարեր իրականացնել: Բայց նաև կարևոր է, որ մեր ասելիքը ճշգրիտ, համարժեք լինի, և երբ ասելիքի մասին էի մտածում, հիշեցի Հրանտ Մաթևոսյանի «Մեր վազքը» պատմվածքը: Նորից կարդացի, իմիջիայլոց, շատ լավ է, որ համացանցում հասանելի է, և արձանագրեցի, որ չնայած այդ պատմվածքը գրվել է ուրիշ ժամանակներում և ուրիշ միջավայրում, բայց արդիականությունը չի կորցրել:
Հրանտ Մաթևոսյանի գրած «Մեր վազքը» պատմվածքի խորքը, բովանդակությունն արտահայտում է նաև մեր այսօրվա վազքը: Կարծում եմ՝ դա մի ստեղծագործություն է, որտեղ ձևակերպված են մեր ցավերը, մեր ողբերգությունները, մեր նպատակները, նաև ձևակերպված է մեր նպատակին հասնելու մեր վճռականությունը:
Մեր նպատակը ազատ, հզոր և երջանիկ Հայաստանն է, ինքնիշխան, անկախ, անվտանգ Հայաստանն է, և այս մեր քայլքի, մեր վազքի ճանապարհին մենք պետք է, ի հեճուկս ամեն ինչի, լինենք ավելի ու ավելի վճռական: Ժամանակ առ ժամանակ մենք կքայլենք, ժամանակ առ ժամանակ մենք կվազենք, ժամանակ առ ժամանակ մենք կանգ կառնենք՝ մտածելու և մտորելու համար, բայց մեր ընթացքը որևէ բանով չպիտի կասեցվի ու չի կասեցվելու:
Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին, ովքեր հետևողականորեն ավելի ու ավելի ուժեղացնում են իրենց մասնակցությամբ այս գաղափարը, այս մրցաշարը: Նաև շատ կարևոր եմ համարում, որ, այո, մենք ամեն տարվա հետ կազմակերպչական նրբությունները հստակեցնենք, մեխանիզմները շտկենք, որպեսզի «Վարչապետի գավաթ» անունով մրցաշարն իսկապես ավելի ու ավելի մասսայական դարձնի ֆիզկուլտուրան և սպորտը Հայաստանի Հանրապետությունում:
Քանի որ «Մեր վազքը» պատմվածքը վերաբերում է դպրոցականների վազքին, ուզում եմ արձանագրել նաև, որ մեր դպրոցական խմբի մրցանակներն էականորեն պակաս էին, բայց մենք մեր մրցանակակիրների՝ և՛ աղջիկների, և՛ տղաների 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերի մրցանակային պարգևատրումը կհավասարեցնենք մյուս խմբերին:
Իհարկե, մենք տեսնում ենք և հաճելի է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող, այսինքն՝ օտարերկրյա քաղաքացիները նույնպես մասնակցում են: Ես կարծում եմ, որ պետք է նաև այդպիսի մրցաշարային խումբ ստեղծենք՝ համապատասխան մրցանակային հիմնադրամներով:
Հարգելիներս, սիրելիներս,
Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր կազմակերպիչներին, բոլոր հովանավորներին, բոլոր նրանց, ովքեր աջակցում են մեր մրցաշարի կազմակերպմանը՝ մեր ոստիկանությանը, մյուս ծառայություններին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Էջմիածնի քաղաքապետին, քաղաքապետարանին, էջմիածնեցիներին, որ չեն նեղվում, որ ճանապարհները մի քանի ժամով փակվում են: Կարծում եմ՝ այսպիսի իրադարձությունները նոր մթնոլորտ և ուշադրություն են բերում քաղաքին, և մեզ էլ հաճելի է այցելել Էջմիածին՝ առնվազն այս առիթներով:
Կրկին շնորհակալություն եմ հայտնում և շնորհավորում եմ բոլորիս: Եվ արձանագրում եմ, որ մեր ընթացքը հանուն Հայաստանի Հանրապետության անկասելի է: Շնորհակալ եմ»:
Ընդհանուր առմամբ, «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» շարքի շրջանակում 2022 թվականին անցկացվել է 5 մրցաշար:
Խճուղավազքի սիրողական մրցաշարը «Վարչապետի գավաթ» շարքի՝ այս տարվա վերջին մրցաշարն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին
Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ
Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham և Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT