ՀՀ-ի գրեթե բոլոր պետական գերատեսչությունների նախկին պաշտոնյաներն ու նրանց զավակները բույն են դրել ԱՄՆ-ում․ Բաբաջանյան

ԱՄՆ-ում ահռելի հայկական կապիտալ է կուտակված: Դեռևս Տեր-Պետրոսյանի կառավարման վերջին շրջանի պաշտոնյաներ, բայց առավելապես Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության 20 տարիներին Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետներ, փոխվարչապետներ, նախարարներ, փոխնախարարներ, պատգամավորներ, դիվանագետներ, դատավորներ, մարզպետներ, քաղաքապետներ, ոստիկաններ, ԱԱԾ-ականներ, ՊԵԿ ղեկավար, ՊԵԿ տեղական մարմինների ղեկավարներ և աշխատակիցներ, դատախազներ, քննիչներ՝ Հայաստանի գրեթե բոլոր պետական գերատեսչությունները ներկայացնող նախկին պաշտոնյաներն ու նրանց զավակները բույն են դրել ԱՄՆ-ում՝ առավելապես հարավային Կալիֆորնիայի շրջաններում:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը։

Գրառման մեջ նաև ասված է․

«Փողի մեծ մասն անշարժ գույքի մեջ է՝ շքեղ առանձնատներ, կոնդոմինիումներ, թաունհաուսներ, հյուրանոցներ, ռեստորաններ, առևտրային կենտրոններ, որոնց վարձակալությունից ստացվում են ահռելի եկամուտներ:

ԱՄՆ պատկան մարմինների խնդրանքով ինձ հետ հանդիպման ժամանակ պարզ դարձավ օրինակ, որ Գլենդելի ամենաբանուկ և ամենաթանկ «Ամերիկանա» կոչվող կենտրոնում հայաստանցի նախկին պաշտոնյաները՝ այդ թվում Ռոբերտ Քոչարյանի ընտաիքը, մի քանի միլիոն դոլարի հասնող բնակարանների սեփականատերեր են, որոնց մեծ մասը տրված է վարձակալությամբ:

Նախկին դատավորներից մեկը Լոս Անջելեսի ամենաթանկ Բեվերլի հիլզ քաղաքում հսկայական բիզնես կենտրոն է կառուցում, իսկ ոչ անհայտ պատգամավոր, Հայաստանի նախկին և գուցե ներկա Թենիսի ֆեդերացիայի նախագահ Հարութ Փամբուկյանն, օրինակ, պարզվեց միլիոնավոր դոլարների հասնող թանկարժեք ավտոմեքենաների պարկ ունի, շաբաթական առնվազը մեկ օր մի քանի հարյուր հազար դոլարի շրջանառության Պոկերի երեկոյի մասնակից է:

Փամբուկյանը, հիշեցնեմ, «Հայաստանի բաշխիչ ցանցերը» 2002-2003թթ. նորաստեղծ օֆշորներում գրանցված «Միդլենդ ռեսուրսիզ» ընկերությանը չնչին գումարով վաճառած պաշտոնյան է:

Այն ինչ պարզվեց մի քանի ժամ տևած զրույցի ընթացքում, տպավորություն ստացա, որ չկա որևէ օլիգարխ և քիչ թե շատ նախկինում երևացող պաշտոնյա, որ Կալիֆորնիա հայաստանյան ծագմամբ ապօրինի եկամուտ փոխադրած չլինի և մասնակի կամ ամբողջական տեղափոխված չլինի:

Նույնիսկ նրանք, որոնք տարիներ ի վեր իրենց կապիտալը տեղափոխում էին Ռուսաստան, շատերը դրանք վերջին տարիներին ԱՄՆ տեղափոխելու ուղղությամբ գործնական քայլեր են ձեռնարկում:

Այս ամենը, ինչպես հասկացա, ԱՄՆ իշխանությունների համար, դեռևս շատ նախնական ուսումնասիրության նյութ է: Այս կապիտալը այսօր ԱՄՆ-ում դիտարկվում է որպես կոռուպցիայի, կազմակերպված հանցավորությունը խթանող փող:

Հայաստանի իշխանություններն այս ուղղությամբ դեռևս ներգրավված կողմ չեն, նրանց հասու չէ այս կարևոր տեղեկությունները:

Հայաստանի բանակի, մեր երկրի պաշտպանունակության, դիմադրողունակությունն ապահովող կարողությունների ահռելի մասը տեղափոխվել է ԱՄՆ: Հայաստանը ոտքի կանգնելու, ամրանալու համար շատ փողի կարիք ունի:

Շատ լավ է, որ ապօրինի կապիտալի վերաբերյալ տեղեկությունները հայտնվել են ԱՄՆ պատկան մարմինների ուշադրության կենտրոնում:

Անհրաժեշտ աշխատանք և ջանք գործադրելու դեպքում կասկած չունեմ՝ այդ կապիտալը կարող է դառնալ Հայաստանի սեփականությունը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1859 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին