Ղրիմի կամրջի պայթյունի գործով 5 կասկածյալ է կալանավորվել, նրանց թվում՝ 3 հայազգի տղամարդ

Ղրիմի կամրջի պայթյունի գործով անցնող 5 կասկածյալը կալանավորվել է, այդ թվում՝ բեռնատարի հայազգի վարորդ Արթուր Թերջանյանը և ևս 2 հայազգի տղամարդ: Կալանքն իրականացվել է Սիմֆերոպոլի շրջանային դատարանի որոշմամբ, հետաքննության պահանջով:

Կասկածյալները կալանավորվել են երկու ամսով՝ մինչև դեկտեմբերի 8-ը:

Խոսքը Արտեմ Ազատյանի, Գեորգի Ազատյանի, Ռոման Սոլոմկոյի, Վլադիմիր Զլոբեի և Արթուր Թերջանյանի մասին է։ Թե ինչո՞վ են անցնում մյուս երկու հայազգի կասկածյալները, չի մանրամասնվում: Ընդհանուր առմամբ, գործով կասկածյալների թվում 12 անուն է շրջանառվում:

Ավելի վաղ ԱԴԾ-ն հայտարարել էր, որ Ուկրաինայի քաղաքացիներ Սոլոմկոն և Զլոբեն, Վրաստանի 2 քաղաքացի, ինչպես նաև Հայաստանի քաղաքացի Թերջանյանը մասնակցել են Բուլղարիայի, Վրաստանի և Հայաստանի տարածքով Ռուսաստան պայթուցիկ սարք ուղարկելու կազմակերպմանը։ Գերատեսչության հաղորդագրության մեջ Արտեմ և Գեորգի Ազատյանները հիշատակված չէին։ Նրանց դերակատարությունն այս գործում պարզ չէ։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի ավտոմոբիլային հատվածում բեռնատար էր պայթեցվել, որից հետո գնացքի վառելիքի բաքերը հրդեհվել էին։ Կրասնոդարից Կերչ գնացող ճյուղի երկու բացվածք փլուզվել էր, Կերչից Թաման ավտոմոբիլային թելը չէր վնասվել։ Պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել

Հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչները Ուկրաինայի հատուկ ծառայություններն են։

Տեղի ունեցած պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել «Ահաբեկչություն» հոդվածով։

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտարարել էր Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության շրջանակներում Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիների ձերբակալության մասին: Ահաբեկչության կազմակերպիչ է ճանաչվել Ուկրաինայի ռազմական հետախուզությունը։

ՀՀ ԱԱԾ-ն հայտնել է, որ միջազգային ահաբեկչությանն օժանդակելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ԵԱՏՄ սահմանով պայթուցիկ նյութերի մաքսանենգություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու առերևույթ դեպքերի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարվել են հարցաքննություններ, առգրավումներ և քննչական ու դատավարական այլ գործողություններ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
34377 դիտում

Թրամփը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու. առաջարկը Պակիստանինն է

Կրթվելը նորաձև է Մարալիկում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վրաստանը պատրաստակամ է շարունակել ակտիվ համագործակցությունը. Երևանում հանդիպել են ԱՍՀ նախարարն ու Սարջվելաձեն

«Շնորհակալությո՜ւն, բժիշկ». Գյումրիում մեկնարկել է բուժաշխատողի օրվան նվիրված միջոցառումների շարքը

Ձեր համազգեստը վստահության, պատասխանատվության խորհրդանիշ է. նշվեց Ոստիկանության զորքերի կազմավորման 33-ամյակը

Ռեստորանում ընթրել են, ալկոհոլ օգտագործել, վիճաբանել. կինը հայտնել է, որ ծանոթը բռունցքով հարվածել է իր գլխին

Իրանը պատրաստ է վերադառնալ միջուկային հարցի շուրջ բանակցություններին՝ պայմանով, ԱԳ նախարար

Մենք ասել ենք «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ». վարչապետ

Մեկնարկել է «Իրական խոստում» գործողության 18-րդ փուլը. հարված է հասցվել Իսրայելի ռազմական կենտրոններին

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. սպասվում են կարճատև անձրևներ

Թուրքիայի համար կարևոր օրակարգ է «Միջին միջանցքը», որի մասը կարող է լինել «Խաղաղության խաչմերուկ»-ը. վարչապետ

Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի նիստը

Բա որ ասում էինք պետության համը կմնա բերանդ, չէիր հավատում. հիմա էլ դատարաններին է ուզում միջնորդի. Չախոյան

Նշում ենք Բուժաշխատողի օրը. Ավանեսյանը գործընկերների և բուժաշխատողների հետ գնացքով մեկնել է Գյումրի

Քննարկվել է իրադրությունը տարածաշրջանում. հեռախոսազրույց են ունեցել Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը

Իսրայելի չհրահրված ագրեսիան Թեհրանին այլընտրանք չթողեց. Արաղչին Ստամբուլում է

Տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են. Փաշինյան

Հայտնաբերվել է 28-ամյա հնդիկ քաղաքացու դի՝ կախված վիճակում

Պատրաստվում եմ Թուրքիայի նախագահին հրավիրել Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Փաշինյան

Ճանապարհի վրա ենք, որը ենթադրում է՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը ժամանակի հարց է. վարչապետ

Իսրայելը հարձակում է իրականացրել Սպահանի միջուկային օբյեկտի վրա

Հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը առանցքային են ՀՀ արտաքին քաղաքականության մեջ. Միրզոյան

Բավական երկար ժամանակ մենք Թուրքիայի հետ ունենք ուղիղ հաղորդակցություն, ինչը շատ էական է և կարևոր. վարչապետ

Իրանն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիաները օգտագործել խաղաղ նպատակներով․ Պուտին

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 21-ին

Հունիսի 21-ն ամառային արևադարձի օրն է, Սուրենյանն ասել է՝ որքան կլինի ցերեկվա տևողությունը Հայաստանում

«Նիսսան»-ում հրդեհ է բռնկվել. տուժածները տեղափոխվել են ԲԿ

Երևանում վագոն-տնակ է այրվել

Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. նախարարը շնորհավորել է բուժաշխատողի տոնը

Նրա սիրտը կոնֆլիկտ է ուզում, սա ադեկվատ մարդու խո՞սք է․ Արայիկ Հարությունյանն՝ Աջապահյանին

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Քաղաքի բախտը բերել է, որ ես եկել եմ, մեղայ Աստծո, գլուխ գովալ չհամարեք․ Գյումրին հաստատված բյուջե ունեցավ

Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ հանդիպումից հետո գրառում է արել

ԵՄ-ն Իսրայելի հետ ասոցացման համաձայնագիրը վերանայելու ցանկություն ունի

Ինչու վարչապետը գնաց Թուրքիա, և ինչ կարող է տալ այն Հայաստանին. Հայկ Կոնջորյանը մանրամասնում է. տեսանյութ

Տարածաշրջանում կայունություն հաստատելու համար Թուրքիան օգտագործում է դիվանագիտական բոլոր ​​գործիքները․ Էրդողան

Սերժ Սարգսյանը ստիպել է Կարապետյաններին, որ առանձնատուն կառուցեն, անունը դրել են բարեգործություն. Ստեփանյան

Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության ապահովման գործընթացին․ ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը

Հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Նոր Խարբերդի ամառանոցներից մեկում հայտնաբերվել է 34-ամյա բնակչի դին