Ղրիմի կամուրջի պայթյունի գործով կա 8 ձերբակալված, այդ թվում՝ ազգությամբ հայ. պայթեցված բեռնատարն անցել է նաև ՀՀ տարածքով

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտարարել է Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության շրջանակներում Ռուսաստանի հինգ, Ուկրաինայի և Հայաստանի երեք քաղաքացու ձերբակալության մասին: Ահաբեկչության կազմակերպիչ է ճանաչվել Ուկրաինայի ռազմական հետախուզությունը։

Ձերբակալվածները մասնակցել են հանցագործության նախապատրաստմանը, չորեքշաբթի հայտնել է ԱԴԾ-ն՝ հավելելով, որ Քննչական կոմիտեի հետ միասին պարզվել է, որ «Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության կազմակերպիչը եղել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը, նրա ղեկավար Կիրիլ Բուդանովը, աշխատակիցները և գործակալները»։ 

Ինչպես պարզել է հետաքննությունը, պայթուցիկ սարքը շինարարական պոլիէթիլենային թաղանթով գլանափաթեթներով քողարկվել է ավելի քան 2 տոննա ընդհանուր քաշով 22 ծղոտե ներքնակով և օգոստոսի սկզբին ուղևորվել «Օդեսայի ծովային նավահանգստից բուլղարական Ռուսե քաղաք:

Նշվում է, որ ձերբակալվածներն են Ուկրաինայի քաղաքացիներ Միխայիլ Ցյուրկալոն՝ ծնված 1975 թ., Դենիս Կովաչը՝ ծնված 1979 թ., Ռոման Սոլոմկոն՝ ծնված 1971 թ., Վրաստանի քաղաքացիներ Սանդրո Ինոսարիձեն, «Լևան» անունով միջնորդը և Հայաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը:

Ըստ ԱԴԾ հաղորդագրության՝ 2022 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Երևանում՝ «Տրանսալիանս» տերմինալում, բեռը մաքսազերծվել է ԵԱՏՄ կանոններով, և կատարվել Է փաստաթղթերի փոխարինում, որից հետո այն արդեն «Գու ԱՐ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն ուղարկել է (Հայաստանի Հանրապետություն, ք. Ալավերդի. ), իսկ ստացողը լինելու էր «Լիդեր» ՍՊԸ-ն (Մոսկվա)»,- հայտնում է հատուկ ծառայությունը:

Ավելի ուշ ԱԴԾ-ն նշել է, որ հոկտեմբերի 4-ին Վրաստանում գրանցված DAF բեռնատարով բեռը հատել է ռուս-վրացական սահմանը Վերին Լարսի անցակետով և հոկտեմբերի 6-ին առաքվել և բեռնաթափվել Կրասնոդարի երկրամասում գտնվող Արմավիրի մեծածախ բազայում։

«Սույն թվականի հոկտեմբերի 7-ին Ուկրաինայի քաղաքացի Ռ. Սոլոմկոյի, 1987 թվականին ծնված Զլոբ Վլադիմիրի Վասիլևիչի և Ռուսաստանի ևս հինգ հաստատված քաղաքացու աջակցությամբ բեռի փաստաթղթերը կրկին փոխվել են, որպես ուղարկող նշված է «ՏԵԿ-34» ՍՊԸ. (Ուլյանովսկ), իսկ ստացողը Ղրիմի Հանրապետությունում գոյություն չունեցող ընկերություն է»,- հայտնում է ԱԴԾ-ն։

Հատուկ ծառայությունը հայտնել է, որ նույն օրը ծղոտե ներքնակները բեռնվել են 1971 թվականին ծնված ՌԴ քաղաքացի Յուսուբով Մախիրի բեռնատարում, որը մեկնել է Սիմֆերոպոլ, իսկ 2022 թվականի հոկտեմբերի 8-ին՝ ժամը 06:03-ին, Ղրիմի կամրջով ընթանալիս պայթուցիկ սարքը գործարկվել է, կամուրջը՝ պայթեցվել:

«Միևնույն ժամանակ, ողջ երթուղու երկայնքով բեռների տեղաշարժի և հանցավոր փոխադրումների սխեմայի մասնակիցների հետ շփումների նկատմամբ վերահսկողությունն իրականացրել է ՊՆ գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցը, որը ներկայացել է որպես «Իվան Իվանովիչ», ով համակարգման համար օգտագործել է և՛ համացանցում ձեռք բերված վիրտուալ անանուն համարը, և՛ գրանցվել է որպես Ուկրաինայի քաղաքացի՝ Կրեմենչուգ քաղաքի բնակիչ, Անդրեյչենկո Սերգեյ Վլադիմիրովիչ, ծնված 1988 թվականին»,- հավելում է ԱԴԾ-ն։

Հետախուզական ծառայությունն ընդգծել է, որ հարձակման հետաքննությունը շարունակվում է, և դրա բոլոր կազմակերպիչներն ու հանցակիցները, «ներառյալ՝ օտարերկրյա քաղաքացիները, պատասխանատվության կենթարկվեն՝ ռուսական օրենսդրության համաձայն»:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի ավտոմոբիլային հատվածում բեռնատար է պայթեցվել, որից հետո գնացքի վառելիքի բաքերը հրդեհվել են։ Կրասնոդարից Կերչ գնացող ճյուղի երկու բացվածք փլուզվել է, Կերչից Թաման ավտոմոբիլային թելը չի վնասվել։ Պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել

Հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչները Ուկրաինայի հատուկ ծառայություններն են։

Տեղի ունեցած պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել «Ահաբեկչություն» հոդվածով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3550 դիտում

Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը

15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից

Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի

Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը

Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ

Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել

Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում

Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին