Երևան
12 °C
Այս հունվարից սկսած՝ Գյումրու պետական դրամատիկական թատրոնում դերասանների վարձատրության նոր կարգ է գործում, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնում է թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը։ Ըստ նրա՝ վճարման նոր կարգը տարածվում է այն դերասանների վրա, որոնք ծանրաբեռնված և զբաղված են։
«Ամբողջ թատրոնում 100-ից ավել մարդ է աշխատում, ստեղծագործական խմբում 33-ն են։
Ցավոք, 33-ը չէ, որ ծանրաբեռնված են։ Ամեն տարի փորձում եմ ինչ-որ նոր բան որոշել ու հնարել՝ նրանց ձգտումներն ավելացնելու համար։ Եվ որպեսզի դերասանը շահագրգռվի և զբաղվածություն ունենա, մենք անցել ենք հետևյալ սկզբունքին․ նա, բացի իր աշխատավարձից, յուրաքանչյուր 3-րդ, 4-րդ ներկայացումից հետո ելույթավճար է ստանում։ Իսկ մենք, գիտեք, ներկայացումներ շատ-շատ ենք ունենում։ Դերասանները, ճիշտ է, աշխատավարձ են ստանում, բայց սրա հիմնական նպատակն այն է, որ այն դերասանը, որն ավելի ծանրաբեռնված է, փոքր-ինչ ավել վաստակի իր աշխատանքի շնորհիվ»,- ասում է Հարությունյանը։
Հարցին՝ ովքե՞ր են չծանրաբեռնված դերասաններն ու ինչո՞ւ չեն ձգտում մեկ քայլ դեպի առաջ գնալ, առանց անուններ տալու թատրոնի տնօրենը փաստում է՝ ռեժիսորով կամ մեկ այլ անձով պայմանավորված չէ, խնդիրը դերասանի մեջ է։ «Մարդիկ կան, որոնք ազատ են, զբաղված չեն։ Եթե ավելի անկեղծ լինեմ, թատրոնում կան դերասաններ, որոնք ասելիք ու անելիք չունեն»,- նշում է Հարությունյանը։
Ըստ նրա՝ սա լուրջ խնդիր է և լուծման բանալին էլ կա. առաջիկայում թատրոնը պատրաստվում է անցնել որակավորման քննության։ Սա նաև անցնցում սերնդափոխության հարցը կլուծի։
«Ես միշտ ասել եմ՝ երբեք հինը արմատախիլ չպետք է անես, բայց հնի կողքին պետք է կառուցես նորը։ Այո, թատրոնները, այդ թվում՝ մերը, միշտ երիտասարդների կարիք ունեն, որովհետև կա մի սերունդ, որ թատրոնում է ու ասում է՝ ես իմ կյանքը նվիրել եմ թատրոնին ու վերջ, իսկ երիտասարդ սերունդը չի կարողանում իրեն դրսևորել՝ թատրոնը նաև աշխատանք դիտարկելու տեսանկյունից։ Դերասան կա՝ կարծում է, որ շատ շնորհալի է, բայց, ցավոք, այդպես չէ. նոր ժամանակները նոր պահանջներ ունեն»,- կարծում է դրամատիկականի տնօրենը՝ խնդիրը համարելով իր համար շատ կարևոր։
Խոստումը չի ուշանա՝ մինչ Ամանոր հարցը կարգավորված կլինի։
Երիտասարդ դերասանների պակասի մասին խոսելիս հրավիրված և հրավիրվող դերասաններին նկատի չունի Հարությունյանը. Գյումրու դրամատիկականը 40-ից ավել հրավիրված դերասան ունի։ Խոսքն այն երիտասարդներին է վերաբերում, որոնք ավարտում են և իրենց մասնագիտությամբ չեն կարողանում աշխատել, թողնում, երկրից հեռանում են, եթե մնում էլ են, ապա գումար են վաստակում ամենատարբեր աշխատանքներ կատարելով՝ մեծ մասամբ՝ բեմից հեռու, թատրոնից՝ դուրս՝ հրաժեշտ տալով իրենց երազանքներին ու ձգտումներին։
«Եվ պետք է ճանապարհ հարթել, հնարավորություն տալ, այլապես նրանց մեջ կարող են կորել այնպիսիք, որոնք դարը մեկ են ծնվում. տաղանդին բաց թողնելն աններելի է»,- կարծում է Լյուդվիգ Հարությունյանը։
Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT