Երևան
12 °C
Կարեն Անդրեասյանը գրառում է կատերել և հայտնել, որ այսօր ավարտվել է իր պաշտոնավարումը՝ որպես Հայաստանի արդարադատության նախարար:
Նա թվարկել է նախարարի պաշտոնում ձեռք բերված արդյունքները.
1. Ձևավորվեցին Հակակոռուպցիոն դատարաններ երեք ատյաններում (առաջին ատյան, վերաքննիչ և վճռաբեկ): Նոր դատարանների համար ստեղծվեցին նոր ենթակառուցվածքներ:
2. Պարեկային ոստիկանությունն ընդլայնվեց դեպի 6 նոր մարզեր: Գործող պարեկների կարողություններն ավելացան: Ներքին գործերի նախարարության ձևավորման հայեցակարգային աշխատանքները և իրավական փաթեթի մշակման աշխատանքները վերջնականացվեցին:
3. Ստեղծվեց և հաջողությամբ սկսեց գործել Հակակոռուպցիոն կոմիտեն՝ անձնակազմի համալրման և ընդհանուր կառավարման նոր չափանիշներով:
4. Մշակվեց Հայաստանի նոր Արբիտրաժային կենտրոնի կառուցվածքն ու մոդելը և ձևավորվեց արբիտրաժի ոլորտի հայտնի մասնագետների մեծ ցանց։ Մշակվեց Արբիտրաժային նոր կենտրոնի կանոնադրության նախագիծը և «Արբիտրաժի մասին» օրենքում փոփոխության նախագիծը։
5. Լրամշակվեց և ընդունվեց Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը: Ձևավորվեց այն իրագործող ղեկավար թիմը:
6. Հանրային ծառայությունների միասնական գրասենյակներ բացվեցին Գյումրի և Վանաձոր քաղաքներում: Նախապատրաստվեց հաջորդ գրասենյակի նոր հայեցակարգը Աբովյան քաղաքում, որը կմատուցի 450 հանրային ծառայություններ՝ այսօրվա 110-ի փոխարեն։
7. Նախարարության Փորձագիտական կենտրոնը համալրվեց փորձաքննության համար անհրաժեշտ ամենաժամանակակից սարքավորումներով և տեխնիկական հագեցվածությամբ: Փորձագետների աշխատավարձերը բարձրացվեցին 80 տոկոսով։ Մաքրվեց տարիներով ձգձգված փորձագիտական եզրակացությունների կուտակումը:
8. Վճռաբեկ և սահմանադրական դատարանների դատավորների աշխատավարձերը բարձրացվեցին 50 տոկոսով։ Տարբեր դատարաններում և դատական ատյաններում դատավորների թիվն ընդհանուր առմամբ ավելացավ 50-ով։
9. Մեկնարկեց քաղաքացիական դատավարության թվային մոդուլի մշակումը։
10. Ավարտական փուլում է քրեական գործերով մինչդատական վարույթի էլեկտրոնային կառավարման համակարգի ձևավորումը։
11. Մեկնարկեցին էլեկտրոնային արդարադատության միասնական հարթակի (e-justice.am) մշակման, ինչպես նաև վարչական, քրեական, սնանկության և հակակոռուպցիոն դատական գործընթացների թվայնացման աշխատանքները:
12. Գրեթե ավարտին հասցվեցին Պրոբացիայի էլեկտրոնային համակարգը (e-probation) և բժշկական էլեկտրոնային համակարգը (e-health), որոնք կգործեն մինչև տարեվերջ։
13. Մեկնարկեցին Հարկադիր կատարումն ապահովող ծառայության էլեկտրոնային կառավարման նոր համակարգի (e-cesa), ինչպես նաև նոտարական էլեկտրոնային կառավարման համակարգի (e-notary) մշակման աշխատանքները։
14. Հարկադիր կատարումն ապահովող ծառայության էլեկտրոնային կառավարման նոր համակարգի ծրագրի գործարկումն ապահովելու նպատակով ձեռք բերվեց սերվերային նոր և բավականաչափ տարողունակ հանգույց։
15. Ավարտական փուլ հասցվեց Սնանկության էլեկտրոնային հարթակի (e-bankruptcy) մշակումը:
16. Ընդունվեց դատաիրավական բարեփոխումների լիովին նոր որակի ռազմավարությունը, որն անդառնալի և խիստ իրատեսական է դարձնում այս ոլորտի տասնյակ բարեփոխումները մինչև 2026 թվականը։
17. Ընդունվեցին քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերը գործարկող և բարելավող շուրջ 100-ից ավելի օրենսդրական ակտեր:
18. Մշակվեց Ընտրական օրենսգրքի բացերի վերաբերյալ ծավալուն զեկույց, որի հիման վրա էլ ավելի կբարելավի գործող ընտրական օրենսգիրքը:
19. Ընդունվեց և ուժի մեջ մտավ Քրեակատարողական նոր օրենսգիրքը, որը փոխարինեց շուրջ քսան տարի առաջ ընդունված և խորհրդային տրամաբանությամբ գրված հին օրենսգրքին:
20. Մշակվեց և ընդունվեց «Հաշտարարության մասին» օրենքում փոփոխությունների համապարփակ նախագիծ (պարտադիր հաշտարարություն, առցանց հաշտարարություն, հաշտարարների որակավորման նոր համակարգ և այլն):
21. Մշակվեց և շրջանառության մեջ դրվեց «Պրոբացիոն ծառայության մասին» օրենքի նոր նախագիծ։
22. Փաստաբանական համայնքի հետսերտ համագործակցությամբ և բացառիկ փոխհամաձայնությամբ մշակվեց ու ընդունվեց «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը:
23. Ձեռք բերվեց էլեկտրոնային մոնիթորինգի համակարգը՝ կալանքին այլընտրանք հանդիսացող տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցները կիրառելու նպատակով։ Ընդհանուր համակարգը պատրաստ կլինի շահագործման մինչև տարեվերջ։
24. Մշակվեց Էրեբունի վարչական շրջանի տարածքում նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման հայեցակարգը: Նոր հիմնարկը կփոխարինի Երևանում գործող 4 հիմնարկներին: Կատարվեց եռաչափ մոդելավորում և մշակվեց ճարտարապետական նախագծման տեխնիկական առաջադրանքը:
25. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գրեթե ավարտին է հասցվել օդափոխության նոր համակարգի ներդրման աշխատանքները, որը կտրուկ կբարելավի բանտարկյալների կենցաղային պայմանները, ինչպես նաև ներդրվեց տեսահսկման ժամանակակից համակարգ, որը կանխում է բազմաթիվ նոր հանցանքներ։
26. 19 տարեկանից բարձր տարիքի դատապարտյալները պետական աջակցությամբ սկսեցին միջնակարգ կրթություն ստանալ։
27. Մեկնարկեց քրեակատարողական հիմնարկներում տեսազանգերի միջոցով փաստաբան-վստահորդ հաղորդակցումը կազմակերպելու ծրագիրը։ Այն պատրաստ կլինի օգտագործման մինչև տարեվերջ։
28. Քրեակատարողական հիմնարկներում մահերը կանխելու նպատակով մշակվել և պիլոտավորման հենքով արդեն իսկ կիրառվում են ինքնավնասման և ինքնասպանության ռիսկի, ինչպես նաև հոգեկան առողջության սկրինինգի և ռիսկերի գնահատման գործիքները:
29. Ներդրվեցին քրեակատարողական հիմնարկներում խոշտանգումների կամ դաժան վերաբերմունքի այլ ձևերի արձանագրումների հետ կապված բժշկական զննումների պատշաճ գրանցման գործիքներ։ Ազատազրկված անձանց պատշաճ բժշկական օգնությունն ու սպասարկումն ապահովելու նպատակով ձեռք բերվեցին ժամանակակից բժշկական սարքավորումներ։
30. Պրոբացիայի ծառայության մի շարք գրասենյակներ հիմնանորոգվեցին, շահառուների հետ անհատական հոգեբանական աշխատանքի համար ստեղծվեցին առանձին սենյակներ, ապահովվեց ծառայության տեխնիկական հագեցվածությունը։
«Այս ցանկը, բնականաբար, սպառիչ չէ: Կատարվել են բազմաթիվ այլ աշխատանքներ, որոնք նախապատրաստել են մի շարք նոր նախագծեր ու միջոցառումներ, որոնք շուտով իրապես բարելավելու են արդարացիորեն այդքան քննադատված արդարադատության ոլորտը: Ի վերջո, ամենօրյա ռեժիմով, գրեթե անխափան գործել են նախարարության ենթակա մի քանի տասնյակ կառույցներ ու ստորաբաժանումներ:
Այս ամենն իհարկե կատարվել է Արդարադատության նախարարության թիմի հազարավոր նվիրյալների և նրանց մի քանի տասնյակ փայլուն ղեկավարների ջանքերով: Ես պարզապես աշխատել եմ չխանգարել նրանց եռանդուն աշխատանքին:
Բոլոր թվարկված արդյունքները չեն սկսվել ինձ հետ, և սպասվող նոր բարեփոխումները բնականաբար չեն ավարտվի իմ հեռանալուց հետո: Այս ամենն սկսվել է 2018 թվականի հեղափոխությամբ և Վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի ջանքերով:
Առանձնահատուկ շնորհակալ եմ պարոն Փաշինյանին այս մեծ պատասխանատվությունն ինձ վստահելու և մեր բոլոր դրական նախաձեռնություններին իր ամենօրյա մեծ աջակցության համար:
Շնորհակալ եմ Կառավարության բոլոր անդամներին, Ազգային ժողովում ակտիվ աշխատող բոլոր պատգամավորներին, բոլոր պետական կառույցների գործընկերներին, Վարչապետի գերպրոֆեսիոնալ աշխատակազմին:
Առանձնահատուկ շնորհակալ եմ բոլոր հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին. հատկապես իրենց օբյեկտիվ քննադատությունը մեզ շատ է օգնել: Շնորհակալ եմ բոլոր դեսպաններին և միջազգային կառույցներին՝ արդարադատության ոլորտում իրենց սրտացավ աջակցության համար:
Ցանկացած կարգավիճակով կշարունակեմ իմ աշխատանքը, որպեսզի Հայաստանում ի վերջո լինի արդարություն բոլորի համար, իսկ դրան հասնելու միակ ճանապարհը արդար և արդյունավետ դատարանն է»,- գրել է Անդրեասյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջացած երկու թափուր տեղերի համար թեկնածուներ է առաջադրել Կարեն Անդրեասյանին եւ Երանուհի Թումանյանցին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT