Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակներում երեկ հանդիպել է գործարար համայնքի հայազգի ներկայացուցիչներին:
Պաշտոնական մամուլը մեծ կարեւորություն է փորձում հաղորդել այս իրադարձությանը: Իրականում, սակայն այդ հանդիպումը մեծ հիասթափություն է պատճառում բոլոր նրանց, ովքեր ուշադիր հետեւել են Ռուսաստանի` «գործարար համայնքի հայազգի ներկայացուցիչների» գործողություններին գոնե վերջին տարիների ընթացքում: Հիմա՝ ավելի մանրամասն:
Հանդիպման ժամանակ Կարեն Կարապետյանը ելույթ է ունեցել, սեղմ ներկայացրել կառավարության 100 օրերի գործունեությունը: «Ես ոչ վաղ անցյալում եղել եմ ձեզանից մեկը: Ես շատ լավ գիտեմ, որ դուք բոլորդ ապրում եք մտածմունքներով, հետ նայելով եւ անմիջական հետաքրքրվածությամբ, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում: Վստահ եղեք՝ ամենալավ երկիրը հայերի համար Հայաստանն է լինելու: Ես գիտեմ, որ բոլորիդ մոտ հպարտության եւ արժանապատվության զգացողությունը կախված է այն բանից, թե ինչպես է Հայաստանն իրեն զգում: Ես խոստանում եմ, որ մեր թիմը կանի ամեն հնարավորը»,- հանդիպման ժամանակ ասել է Կարեն Կարապետյանը:
Հանդիպումից մի քանի ժամ անց ռուսաստանաբնակ հայ գործարարները հայտարարություն են ընդունել «ՀՀ կառավարության բիզնես ծրագրերին մասնակցելու վերաբերյալ»: Ռուսաստանաբնակ հայ գործարարները, ըստ այդ հայտարարության, շահագրգռված լինելով Հայաստանի սոցիալ-տնտեսական դրության բարելավմամբ, եւ որ ամենակարեւորն է` «ծանոթանալով ՀՀ կառավարության 100 օրվա գործունեությանը», հայտարարել են, թե լիակատար աջակցություն են հայտնում Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ «երկրի ղեկավարության կողմից ձեռնարկվող ջանքերին, որոնք ուղղված են Հայաստանում խորը բարեփոխումներ անցկացնելուն.... մեր պատրաստակամությունն ենք հայտնում ուժերի ներածին չափով մասնակցելու ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին եւ բիզնես ծրագրերին»:
Թե այդ որ «խորը բարեփոխումների» մասին են խոսում մեր հայրենակից գործարարները, հայտնի չէ: Բայց սա այլ խոսակցություն է: Ուշագրավն այն է, որ ռուսաստանաբնակ հայ գործարարներն առաջին անգամ չէ, որ «լիակատար աջակցություն են» հայտնում եւ ներդրումների խոստումներ տալիս: Ոչ այնքան հեռավոր 2008 թվականի հուլիսին` Մարտի մեկի ողբերգությունից մի քանի ամիս անց, Սերժ Սարգսյանը հոգեցունց մի ելույթ ունեցավ «Բազեների» հետ հանդիպման ժամանակ, կրկին խոսեց մեր երկրում իրականացվող խորը բարեփոխումների մասին եւ կոչ արեց սփյուռքահայ գործարարներին ներդրումներ անել Հայաստանում: Այդ կոչին կրկին արձագանքեցին հենց միայն ռուսաստանաբնակ հայ գործարարները՝ կոնկրետ խոստումներ տալով:
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը խոստացավ Հայաստանում 250 միլիոն դոլարի ներդրում կատարել: Մեկ այլ, ոչ պակաս ռուսաստանաբնակ գործարար Արա Աբրահամյանը 150 միլիոն դոլարի ներդրում խոստացավ: «ԲԱՄՕ» ընկերության սեփականատեր Մուրադ Մուրադյանը` 120 միլիոն դոլարի...: Մի քանի օրվա ընթացքում ավելի քան կես միլիարդ դոլարի ներդրում խոստացվեց: «Զեր պաշտոնավարման 100 օրվա դինամիկան հույս է ներշնչում, որ նաեւ մեր մասնակցությամբ մի օր կտեսնենք մեր երազած Հայաստանը»,- այդ ժամանակ մասնավորապես, հայտարարել էր Արա Աբրահամյանը: Անցել է 9 տարի: Ո՞ւր են այդ ներդրումները: Մի երկու հատ էլիտար շենք կառուցեցին, կասկածելի գործարք տեղի ունեցավ ՀԷՑ-ի շուրջ, ու վերջ: Ընդհանուր առմամբ, նշված գործարարներն իրենց խոստացած ներդրումների նույնիսկ մի 6-7 տոկոսն էլ չարեցին: Այլ կերպ ասած, ռուսաստանաբնակ հայ գործարարներն ընդամենը հաճույքով մասնակցեցին Սերժ Սարգսյանի բեմադրած ներկայացմանը: Հիմա էլի խոստանում են:
«Առաջին հերթին ես կուզեի, որ Հայաստանի ու Սփյուռքի հարաբերությունները չկառուցվեին այն մտայնության վրա, որ Հայաստանը հետաքրքրված է միայն սփյուռքի ներդրումներով ու բարեգործական առաքելությամբ: Մենք կարիք ունենք ներգրավվելու կառավարման եւ շփման մշակույթ»,- երեկվա ելույթում ասել է Կարեն Կարապետյանը: Մասնավորապես, ռուսաստանաբնակ հայտնի հայ գործարարներից «կառավարման եւ շփման մշակույթ» ներգրավելու հույսերը սին են: Նրանք երբեք մրցակցության մեջ չեն մտնի մեր օլիգարխների հետ: Դա ցույց է տվել տարիների փորձը: Օրինակ, հայ գործարարների են պատկանում ՌԴ-ում խոշորագույն առեւտրային ցանցերը, սակայն նրանցից եւ ոչ մեկը նույնիսկ փորձ չի անում մտնել Հայաստան եւ մրցակից դառնալ, ասենք, Սամվել Ալեքսանյանին: Ավելին: Նույն Սամվել Կարապետյանը նույն Սամվել Ալեքսանյանի հետ ձեռք ձեռքի տված Սամվել Կարապետյանին պատկանող «Դալմա մոլից» բառացիորեն դուրս շպրտեցին «Քարֆուրին»:
Իսկ տարօրինակ չէ՞ արդյոք, որ Ռուսաստանում հազարավոր սուպերմարկետների տիրապետող հայազգի գործարարներից եւ ոչ մեկը չի փորձում Հայաստան ներկրել, օրինակ, շաքարավազ կամ բանան: Այդ ապրանքները, սակայն իրենց ռուսական սուպերմարկետներում վաճառվում են 30-50 տոկոս ցածր գներով: Ախր երկու տարի առաջ Հայաստանը անդամագրվեց ԵՏՄ-ին, եւ մենք հիմա Ռուսաստանի հետ միեւնույն տնտեսական տարածքում ենք: Այսինքն՝ բոլորովին տարբերություն չկա՝ «Մագնիտկայի» կամ «Պյատյորոչկայի» սուպերմարկետը բացում ես Կրասնոդարում, թե՝ Երեւանում: Բոլորովին տարբերություն չկա՝ ներկրած հարյուր հազարավոր տոննա բանանի մի քանի հարյուր տոննան բերես Կրասնոդարի՞ քո սուպերմարկետը, թե՞ Երեւանի: Բոլորովին տարբերություն չկա:
Սակայն ռուսաստանաբնակ հայազգի գործարարները հարգում են «կառավարման եւ շփման մշակույթը» եւ չեն մրցակցում մեր օլիգարխների հետ: Եվ այդ պայմաններում նրանցից սպասել ներդրումներ, ասենք բարձրտեխնոլոգիական, արտահանման ուղղվածություն ունեցող արտադրություններում, թերեւս միամտություն է: Առավելագույնը, որ նրանք կանեն, մի երկու հատ էլ էլիտար շենք կկառուցեն, մի երկու հատ էլ մոլ կբացեն ու վերջ: Ինչ- որ բան հուշում է, որ մի 9 տարի հետո որեւէ լրագրող կքրքրի արխիվները, կգտնի վերը նշված հայտարարությունը ու էլի հարց կտա` բա ո՞ւր են ներդրումները...:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT