Երևան
12 °C
Այսօր առավոտյան Կոտայքի մարզի Գառնի համայնքի որոշ բնակիչներ բողոքի ակցիա են իրականացրել եւ պահանջել վերանայել իրենց համայնքը Երեւանի հետ կապող երթուղու սակագինը:
Բանն այն է, որ մինչ այս Գառնիի ուսանողների համար հատկացված հատուկ ուսանողական ավտոբուս է եղել, որը, սակայն, անհայտ պատճառներով այլեւս չի սպասարկում, իսկ երթուղայինը, որով հասնում են Երեւան, նախկին 300 դրամից դարձել է 500 դրամ:
Ուսանողներից ոմանք, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ներկայացնելով խնդիրը, նշեցին, որ առայժմ չաշխատող ուսանողի համար օրական միայն տրանսպորտին 1000 դրամ տալը բավականին մեծ գումար է: «Մենք 1000 դրամ պետք է հատկացնենք միայն Երեւան հասնելուն եւ հետ վերադառնալուն, 200 դրամ էլ՝ Երեւանից համալսարան, ապա այդտեղից՝ ավտոկայան. սա մեզ համար ահռելի մեծ թիվ է: Գուցե շատերին թվա, թե 200 դրամի համար կռիվ են անում, բայց ամսվա կտրվածքով դա բավականին զգալի գումար է մեր ընտանիքների համար»,- ասաց Ս. Դ.-ն:
Ուսանողներից մեկն էլ, որը չցանկացավ ներկայանալ, նշեց՝ տնից երեք հոգի ուսանող են, ծնողներից մեկն էլ Երեւանում է աշխատում, ուստի այս գնային փոփոխությունն իրենց ընտանիքի վրա կլորիկ գումար է արժենում. «Գառնի գյուղից Երեւանում աշխատող մարդիկ շատ-շատ են: Առավոտյան, երբ կանգնում ենք կանգառում, անգամ տեղ չի լինում»:
Ուսանողները նաեւ հայտնեցին, որ այսօր, երբ հավաքված են եղել, իրենց է մոտեցել Գառնի համայնքի ղեկավար Տիգրան Պողոսյանը: Վերջինս խոստացել է հետամուտ լինել խնդրի՝ հօգուտ ուսանողների լուծմանը: Ուսանողները նաեւ ստորագրահավաք են իրականացնում, պահանջում վերանայել սակագինը. շուրջ 200 ստորագրություն արդեն կա:
Նրանք նաեւ հայտնեցին, որ դիմում-բողոք են գրել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, սակայն, ըստ իրենց, շատ կոշտ պատասխան են ստացել, ասել են՝ առաջիկա 10 տարում այդ գինը փոփոխության չի ենթարկվելու: «Հանրային տրանսպորտի մասին գին են որոշում, բայց հանրությունը դրանից տեղյակ չէ»,- դժգոհեցին ուսանողները:
Համայնքի ղեկավար Տիգրան Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ համայնքային բյուջեով նախատեսել են վաղվանից ուսանողական անվճար ավտոբուս հանձնել շահագործման: «Մի քանի օրից եւս մեկ ավտոբուս կբերվի, դրսից է ներկրվում: Ուսանողների համար նախատեսում ենք անվճար»,- ասաց համայնքի ղեկավարը: Նշենք, սակայն, Երեւանից Գառնի վերադարձը համայնքը չի կազմակերպելու:
«Պահանջներ կան, որ կոնկրետ ընկերություն պետք է սպասարկի համայնքը: Մրցույթ է եղել, հաղթող կազմակերպությանն է վերապահվել, սակագնի առումով մենք որեւէ միջամտություն անել չենք կարող»,- եզրափակեց համայնքի ղեկավարը:
Նկատենք՝ Կոտայքի մարզը այն եզակի մարզերի թվում է, որտեղ ամբողջովին ներդրվել է միասնական երթուղային ցանցը: Մրցույթում հաղթել է «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն: Կոտայքի մարզի միասնական երթուղային ցանցը սպասարկող օպերատորի ընտրության մրցույթը կայացել է 2021 թվականի հոկտեմբերի 29-ին:
«Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Դալլաքյանն էլ, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով խնդրին, ասաց՝ գինը որոշվել է մրցութային կարգով, մարզային քննարկումներ են եղել, եւ որոշում է կայացվել: «Առաջիկա 10 տարում գնային փոփոխություն չի լինելու»,- նշեց Դալլաքյանը:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից էլ, ի պատասխան մեր հարցերի, ներկայացրել են հետեւյալ տեղեկատվությունը. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ երթուղու սպասարկումն իրականացվում է մրցույթում հաղթող կազմակերպության՝ մրցույթի ժամանակ առաջարկած փոխադրավարձով, բացառությամբ ներհամայնքային երթուղային ցանցը սպասարկող օպերատորի կողմից սպասարկվող երթուղիների, որոնց սպասարկումն իրականացվում է ավագանու սահմանած փոխադրավարձով»:
Պատասխանում նաեւ նշվում է, որ, ըստ օրենքի, մրցույթին մասնակցող կազմակերպությունները մասնակցության հայտին կից մեկ ուղևորի փոխադրավարձի մասին տեղեկատվությունը ներկայացնում են փակ ծրարով, որը բացվում է մրցույթի արդյունքները ամփոփելու ժամանակ։ Նվազագույն գին ներկայացրած մասնակիցը կամ մրցույթի միակ մասնակիցը ստանում է սակագնի գնահատման առավելագույն միավոր։
«Քանի որ Կոտայքի մարզի միասնական երթուղային ցանցի մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել մեկ կազմակերպություն՝ «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն, հետեւաբար մրցութային կարգի պահանջներին համապատասխան հաղթող ճանաչվելու արդյունքում երթուղիների փոխադրավարձերը սահմանվել են փոխադրողի ներկայացրած սահմանաչափով»,- հավելել են ՏԿԵ նախարարությունից:
Նկատենք՝ նախարարությունը ավելի վաղ հրապարակել էր միասնական նոր երթուղային ցանցի սակագները: «Հայկական ժամանակ»-ի հետ զրուցում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Այվազյանը, անդրադառնալով Կոտայքի մարզի միասնական երթուղային ցանցի սակագնի փոփոխությանը, հայտնել էր. «Ունենք նոր փոխադրող, նոր օպերատոր: Իսկ գործող օրենսդրության պահանջների համաձայն՝ փոխադրողի կողմից է ներկայացվում փոխադրամիջոցի համար նախատեսվող ուղեւորավճարը. փաթեթը ներկայացնում են, հետո ժյուրին ընտրում է ամենանպատակահարմար գներով ու պայմաններով առաջարկը»:
Նշենք, սակայն, որ միջմարզային երթուղիների սակագներում ընդհանուր առմամբ փոփոխություն չի եղել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT