Ադրբեջանը հարձակվել և օկուպացրել է Հայաստանի տարածքներ, բայց ԵՄ-ը պատժամիջոցներ չի դիտարկում. Բորել. «Ազատություն»

Եվրամիությունը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ, այդ թվում՝ գազային պամանագրի չեղարկում կամ սառեցում չի դիտարկում, երեկ Եվրախորհրդարանում հայտարարեց կառույցի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը։

Այս մասին հայտնում է  «Ազատություն»-ը՝ նշելով, որ ընդ որում, այդ հայտարարությունից առաջ եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը փաստեց, որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա և օկուպացրել որոշ տարածքներ։

«Պարզապես ակնհայտ է, որ Ադրբեջանի հրթիռներն ու անօդաչուները թիրախավորել են Հայաստանի տարածքը՝ վնասելով քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի որոշ տարածքներ, և սա բացարձակապես անընդունելի է։ Սա Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի խախտում է, և հիմա զորքերն այնքան մոտ են կանգնած իրար, որ նոր հակամարտության վտանգ կա»,- ասաց նա։

Եվրամիությունը «պահանջում է Բաքվից ետ քաշել զորքն ու հետաքննել գերիների գնդակահարության տեսանյութը»

Ի տարբերություն նախորդ քննարկումների, այս անգամ արտգործնախարարը մի քանի անգամ կրկնեց՝ Ադրբեջանն է հարձակվել՝ գրավելով հայկական տարածքներ։ Ընդգծեց՝ Եվրամիությունը պահանջում է Բաքվից ետ քաշել զորքն ու հետաքննել նախօրեին տարածված տեսանյութը՝ գերիների գնդակահարության կադրերով։

Բորելի հասցեական քննադատությունը, սակայն, պատգամավորներին չէր գոհացնում․ «Պատմությունը ցույց տվեց, որ դատապարտելով միայն իրավիճակ չի փոխվում»,- հայտարարեց հույն պատվիրակը։ «Բաքուն միայն ուժի զորությունն է հասկանում»,- շարունակեց Նիդերլանդների ներկայացուցիչ Պիտեր վան Դալենը՝ առաջարկելով չեղարկել կամ գոնե այս պահին սառեցնել Ադրբեջանի հետ կնքված գազային համաձայնագիրը։

«Չհասկացա՝ Ձեր հարցը որն է։ Դուք հարցնում եք՝ կլինի՞ այդպես, թե՞ ոչ։ Պատասխանն է՝ ոչ»,- արձագանքեց Ժոզեպ Բորելը։

«Գազի և արյան միջև համեմատությունը բացարձակապես անհեթեթ է»

Քննարկումը հրավիրվել էր երկու շաբաթ առաջ հայ - ադրբեջանական սահմանին տեղի ունեցած արյունալի բախումներից հետո։ Պատգամավորներից շատերն էին պնդում՝ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ անում է այն, ինչ Ռուսաստանը՝ Ուկրաինայի դեմ, ինչո՞ւ է Միությունը մի դեպքում վճռական, մյուս դեպքում՝ երկչոտ քայլեր ձեռնարկում։ Բարձրագույն հանձնակատարը գրեթե նույնաբովանդակ պատասխաններ էր տալիս. «Մենք միայն որոշակի հնարավորություններ ունենք մեր ձեռքում։ Շատ ուրախ կլինեմ, եթե դուք ինձ առաջարկեք՝ էլ ինչ կարող ենք անել»։

Ի պատասխան՝ եվրոպացի պատգամավորները մատնացույց էին անում Ադրբեջանի հետ վերջերս կնքված համաձայնագիրը։

«Ես իրականում հարց չլսեցի ձեր ելույթում․․․ Գազի և արյան միջև համեմատությունը բացարձակապես անհեթեթ է։ Դուք գուցե դա համարժեք եք համարում, բայց սա բանավեճ է, որտեղ, կարծում եմ, մենք պետք է լուրջ հարցադրումներ անենք, որոնց ես լրջորեն կպատասխանեմ»,- արձագանքում էր Բորելը:

«Անդամ պետություններից որևէ մեկը պատժամիջոցների առաջարկ սեղանին չի դրել»

Կիպրոսցի Կոստաս Մավրիդեսն ավելի ուղիղ ձևակերպեց հարցը՝ պատրա՞ստ եք պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ:

«Որքանով ես եմ տեղյակ՝ անդամ պետություններից որևէ մեկը նման առաջարկ սեղանին չի դրել։ Պատժամիջոցների սահմանումը, ինչպես գիտեք, անդամ երկրների գործն է»,- հակադարձեց Եվրամիության փոխնախագահը՝ ակնարկելով, թե այդ հարցը պատգամավորները պետք է նախ իրենց մայրաքաղաքներում բարձրացնեն։ Իր անունից վստահեցրեց՝ Բաքվի հետ գազային այմանագիր կնքելով և Ալիևին ԵՄ վստահելի գործընկեր անվանելով՝ Եվրահանձնաժողովի նախագահը սկզբունքներ չի խախտել, զիջումներ չի արել.

«Ադրբեջանը իսկապես մեզ տալիս է, ավելի ճիշտ՝ վաճառում է վառելիք՝ միլիարդավոր խորանարդ մետր գազ, և շնորհիվ այս տարի կնքված համաձայնագրի մենք կունենանք ծավալների էական ավելացում՝ 8-12 միլիարդ խորանարդ մետր։ Կարող եմ վստահեցնել՝ դրա դիմաց քաղաքական զիջումներ չեն արվել, Եվրահանձնաժողովի նախագահն անձամբ է մեկնել Ադրբեջան՝ այս գործարքը բանակցելու համար։ Դա հնարավորություն կտա ստանալ էներգակիրներ, որոնց կարիքը եվրոպացիներն այնքան ունեն այս ձմեռ»:

Միջնորդական առաքելությանը «Հայաստանը համաձայնել է, Ադրբեջանը՝ ոչ»

Մոտ մեկ ժամանոց հարցուպատասխանի ընթացքում Բորելը մի քանի անգամ շեշտեց՝ Եվրամիությունը հանձնառու է գործի դնել բոլոր հնարավորությունները՝ լարվածությունը թուլացնելու, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար, միայն թե այդ գործիքներն իրականում շատ չեն։ Պնդեց՝ պատրաստ են անգամ դիտորդական առաքելություն ուղարկել սահման, միայն թե դրա համար նաև Բաքվի համաձայնությունն է պետք, որը չկա. - «Մենք առաջարկել ենք, որ Եվրամիության միջնորդական առաքելություն տեղակայվի սահմանին։ Հայաստանը համաձայնել է, Ադրբեջանը՝ ոչ։ Դրանից ավել ի՞նչ եք ուզում, որ անենք։ Մենք չենք կարող Եվրամիության զորքն ուղարկել՝ առանց ստանալու երկու կողմերի համաձայնությունը»:

Պատգամավորներից մեկը փաստեց՝ վաղը Պրահայում կայանալու է Եվրամիության ոչ-պաշտոնական գագաթնաժողովը․ «Խաղաղություն և անվտանգություն» թեմայով քննարկմանը նաև ագրեսոր երկրի՝ Ադրբեջանի նախագահն է հրավիրվել։ Ինչո՞ւ, սրանով ԵՄ վարկանիշն է դրվում կասկածի տակ»,- պնդեց դանիացի Կարենա Մելքիորը՝ փաստելով՝ Եվրամիության՝ մտահոգված լինելու մասին հայտարարություններն արդեն սոցանցերում երգիծանքի թեմա են դարձել։

«Գործընթաց սկսեք այս ատյանում»

Բորելն այս անգամ էլ քննադատությունը չընդունեց ու իր հերթին գնդակը Եվրախորհրդարանի կողմն ուղարկեց. - «Հանդիպմանը հրավիրվել են այն երկրները, որոնց հետ ունենք գործընկերության, կամ՝ ասոցացման պայմանագրեր, որոնց սառեցման կամ դադարեցման հարց Եվրախորհրդարանը չի դրել։ Թույլ տվեք ասել՝ դուք էլ եք Եվրամիության անդամ։ Եթե կարծում եք, որ ինչ-որ քայլ անելու կարիք կա, արեք։ Եթե չեք ուզում, որ Ադրբեջանը հրավիրվի, հեշտ ձև կա՝ գործընթաց սկսեք այս ատյանում, որպեսզի Ադրբեջանի անդամակցությունը դադարեցվի»։

Այս պահին, ըստ Բորելի, եվրոպական կողմն աշխատում է, որպեսզի սահմանազատման հայ - ադրբեջանական հանձնաժողովը մինչև այս ամսվա վերջ ևս մեկ հանդիպում ունենա Բրյուսելում։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
24368 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին