Ուզում եմ՝ այս հարցազրույցը լինի զենք, որով աշխարհի ուշադրությունը կգրավեմ դեպի մեր երկիրը. Հերմինե Ստեփանյան

Ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» խաղարկային լիամետրաժ ֆիլմը սիրեց ոչ միայն հայ հանդիսատեսը, այլ նաեւ օտարազգի. արդեն մի քանի անգամ է՝ այն միջազգային կինոփառատոներում տարբեր մրցանակների է արժանանում:

Ֆիլմում գլխավոր կերպարներից մեկին՝ Զուլալի անունով աղջկան մարմնավորող դերասանուհի Հերմինե Ստեփանյանը «Սալենտո» միջազգային կինոփառատոնում ճանաչվել է լավագույն դերասանուհի: Նրա խաղը փառատոնի պաշտոնական էջում հետեւյալ կերպ է մեկնաբանվում. «Հայ դերասանուհու խաղն արտասովոր կերպով է ցույց տալիս ցավն ու սերը, երբ խոսքեր չեն ասվում, բայց բացահայտվում են իր հայացքում, կեցվածքի, ժպիտի եւ անմարդկային հնչյունների կամ իր ներսում եղած իմաստալից լռության մեջ»:

Մրցանակի մասին հայտնի էր դարձել սեպտեմբերի 12-ի երեկոյան: Դերասանուհի Հերմինե Ստեփանյանի հետ պայմանավորվել էինք հարցազրույց ունենալ, սակայն ժամեր անց Ադրբեջանի զինված ուժերը հարձակում իրականացրին Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ:

Դերասանուհու հետ «Հայկական ժամանակ»-ի զրույցը՝ ստորև.

- Հերմինե, պայմանավորվել էինք զրուցել մրցանակի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 13-ին, սակայն բոլորիս հայտնի պատճառներով չեղարկվել էր նաեւ մեր հարցազրույցը:

- Շատ ցավալի է, բայց թշնամի պետության չդադարող ագրեսիան ու այդ ամենը դարձել են մեր օրվա անբաժան մասը: Չենք կարողանում նույնիսկ ձեռքբերումների վրա ուրախանալ, որովհետեւ հասկանում ենք՝ մեր երկրում մեզ ու մեր հարազատների հետ ցանկացած պահի տեղի է ունենում այդ արհավիրքը: Եթե ասեմ, որ գրոտեսկային ձեւով ուրախությանս կողքին մեկ էլ, հոպ, հայտնվեց այդ ողբերգությունը, այնքան էլ ճիշտ չի լինի: Ցավոք սրտի, այդ խնդիրը մշտապես ապրում է մեզ հետ, եւ ես կուզենայի, որ նույնիսկ այս հարցազրույցը լիներ մի զենք, որի միջոցով եւս մեկ անգամ աշխարհի ուշադրությունը կգրավեի դեպի մեր երկիրը: Այո, այսպիսի պայմաններում այստեղ ֆիլմ է նկարվում, միջազգային փառատոների ենք մասնակցում: Ցավոք սրտի, այնպես չստացվեց, որ ես ներկա լինեի եւ անձամբ վերցնեի մրցանակը, բայց եթե այնտեղ լինեի, շնորհակալության կողքին նաեւ կարեւոր մեսիջ պետք է փոխանցեի՝ ամբողջ աշխարհի ուշադրությունը գրավելով փոքրիկ Հայաստանի վրա, որին մեծ ագրեսիայի թիրախ է դարձրել Ադրբեջանը:

- Վերջերս հաճախ է բարձրաձայնվում այն մասին, որ արվեստի, մշակույթի հայ գործիչները պարտավոր են ի լուր աշխարհի խոսել տեղի ունեցողի մասին: Անգամ եղավ մի ժամանակահատված, երբ քննադատության թիրախ դարձան մեծ լսարան ունեցող այն հայերը, որոնք ընդհանրապես այդ հարթակը չեն ծառայեցնում նման նպատակի:

- Դրսում ապրող մեր ազգաբնակչության անունից չեմ կարող խոսել, ոչ էլ կարծում եմ՝ պետք է ինչ-որ բան պահանջել: Ինչ վերաբերում է մեր երկրում ապրողներին, ապա, կարծում եմ, թե՛ մեր սպորտսմենները, թե՛ մշակույթի գործիչները հնարավորության դեպքում բարձրաձայնում են այդ խնդիրը: Ամեն դեպքում, եթե իրատեսական նայենք հարցին, ապա մեր լսարաններն էլ այնքան մեծ չեն, որ ի լուր աշխարհի կարողանանք տարածել: Բայց, կարծում եմ, պետք է մշակույթի նախարարությունը կամ մեկ այլ կառույց մշակի հատուկ ռազմավարություն, որպեսզի հասկանանք ու ուղղորդվենք դրանով: Հատկապես հիմա պետք է մտածել տարբերակներ, որպեսզի ամբողջ աշխարհն իմանա Ադրբեջանի վայրագությունների մասին:

- Վերադառնալով «Զուլալի»-ին. Ձեր կերպարը շատերին է տպավորել: Խնդրում ենք՝ խոսեք դրա մասին. ի՞նչ էր այն Ձեզ համար:

- Բավականին երկար աշխատանք ենք տարել Հայկ Օրդյանի հետ ամբողջ թիմով: Ես ու Հայկը 24-ժամյա աշխատանքի մեջ էինք, փնտրում էինք մեր Զուլալիին: Ուսումնասիրում էի մարդկանց, որոնք իրենց խնդրի, իրենց աշխարհի մեջ էին ապրում: Զուլալիին փնտրելիս հասկացա, որ բնության մի մասնիկ է ու շեշտը դրեցի իր բնություն լինելու վրա: Մարդու մեջ ամեն ինչ կա, բնավորության բոլոր գծերը, նոր կերպար ուսումնասիրելիս գտնում ես համապատասխան կետն ու հիմնվելով դրա վրա՝ ակտիվացնում հենց այդ գիծը: Շատ հաճախ եմ հիմա էլ մտովի տեղափոխվում Զուլալի նկարահանման հրապարակ, որտեղ ուղղակի ֆանտաստիկ մթնոլորտ էր ստեղծվել: Առհասարակ, կինոարվեստում մրցանակի ձեռքբերումն ամբողջ թիմինն է: Հավատացեք, անգամ ամենալավ դերասանին ֆիլմում կարելի է չտալ այդ դաշտը, բացվելու տեղը, կամ, հակառակը, քիչ հնարավորություններով դերասանին կարելի է բացել, լավ օպերատորի ու ռեժիսորի աշխատանքի շնորհիվ ունենալ լավ արդյունք: Ինչ վերաբերում է ստացածս մրցանակներին, միշտ հանգիստ եմ վերաբերվում, նույնիսկ շրջապատիս մարդիկ երբեմն զարմանում են դրանից: Առհասարակ, դիպլոմներին, կոչումներին ու մրցանակներին միշտ շատ հանգիստ եմ վերաբերվել:

- Ֆիլն առաջիկայում այլ ի՞նչ մրցույթների եք ներկայացնելու:

- Ֆիլմի պրեմիերայից հետո գալիս է մի պահ, երբ արդեն սկսում ես պտուղները քաղել, «Զուլալին» այժմ այդ փուլում է: Ֆիլմն ուղարկվել է մի շարք փառատոների, որոնց մի մասը դեռ տեղի չեն ունեցել: Ուրախությամբ պետք է նշեմ, որ արդեն բավականին լավ արձագանքներ ենք ստացել դրսից: Մի քանի օր առաջ էլ Սանկտ Պետերբուրգում «Զուլալի» ֆիլմում Աքիրի դերը լավագույնս ներկայացնելու համար իմ շատ սիրելի Մարինե Պետրոսյանը «Գրականություն եւ կինո» («Литература и кино») միջազգային կինոփառատոնում ստացել է լավագույն դերասանուհի մրցանակը: Ռուսաստանի ազգային կինոակադեմիայի «Նիկիա» մրցանակաբաշխության նոմինանք՝ «ԱՊՀ երկրների եւ Վրաստանի լավագույն ֆիլմ» անվանակարգում: Այդ մրցանակաբաշխությունն էլ հետաձգվել է: Ցավում եմ, բայց մենք հիմա մի ժամանակաշրջանում ենք ապրում, որ առավելագույնը 2-3 օրվա ծրագիր կարող ես կազմել:

- Իսկ տեւական այս ծանր օրերի եւ տխուր իրականության մեջ ինչպե՞ս է հաջողվում հաղթահարել ու շարունակել ստեղծագործել:

- Մի անգամ իմ շատ սիրելի վարպետը՝ Վահե Շահվերդյանը, ասաց՝ դերասանի կյանքը հարստանում է նաեւ ողբերգություններով. ցանկացած ողբերգություն, որը տեղի է ունենում մեզ հետ, մեզ համար մի նոր շերտ է ստեղծագործելու համար: Պատերազմներից, երկրաշարժերից ու արհավիրքներից հետո բազմաթիվ բանաստեղծություններ են գրվում, երգեր ու ֆիլմեր ստեղծվում: Այդ ամենը, որպես դերասան, նաեւ մեր մեջ մի նոր շերտ է ավելացնում, շատ բաների սկսում ենք այլ խորությունից ու այլ կերպ նայել: Ստեղծագործությունը՝ երաժշտությունը, թատրոնը, կինոն, արտիստի համար փոքրիկ անկյուն են, որտեղ նա կարողանում է ամբողջովին կտրվել: Վերցնելով արհավիրքի հետեւանքով ստացած նոր զենքերը՝ արտիստն իր աշխարհն է ստեղծում ու սկսում ստեղծագործել: Կարծում եմ՝ այդ ողբերգություններն են նպաստում, որ մեկ աստիճան ավելի բարձր ու խորն ես ստեղծագործում: Բայց, ցավոք, մենք ապրում ենք մի իրականությունում, որտեղ հատկապես 2020 թվականից հետո կյանքը կանգ է առել. չի ընդհատվում այն, ինչ տեղի է ունեցել: Արցախյան հերոսամարտից հետո մեզ հետ անդադար նույն բանն է տեղի ունենում, ակտիվության տեմպն է միայն փոփոխվում. ինչ-որ փուլում՝ ավելի ակտիվ, ինչ-որ փուլում՝ ավելի պասիվ: Ես գիտեմ, որ եղել են նույնիսկ դրսում ապրող հայ ռեժիսորներ, որոնք 2020-ից հետո փոխել են իրենց ֆիլմի ընթացքը կամ ավարտը: Երբեմն մեր հանրությունից լսում ենք դժգոհություններ, ասում են՝ վա՜յ, դե հոգնեցինք, ինչքա՜ն կարելի է պատերազմի, ցեղասպանության մասին խոսել, երգել, ֆիլմեր նկարել: Բայց եկեք ընդունենք, որ դա է այն իրականությունը, որում մենք ապրում ենք: Լրիվ այլ բան է, որ մենք պետք է ունենանք նաեւ այլ թեմաներով ստեղծագործություններ եւ այնպես էլ չէ, որ չունենք: Այն, որ այս իրականությունը գրված է մեր ճակատին ու պետք է սրա միջով անցնենք, անխուսափելի է:

- Վերջերս նաեւ շատ է խոսվում մեր հանրության անհանդուրժողականության եւ ագրեսիվ վարքագծի մասին: Դուք եւս դա նկատո՞ւմ եք:

- Գիտեք, եթե դա մեր պետականությունն ու հայրենիքը պահելուն, պաշտպանելուն է վերաբերում, ապա՝ այո, ես ուզում եմ, որ մենք լինենք անհանդուրժող: Իսկ եթե խոսքը միջանձնային հարաբերությունների մասին է, կուզենայի՝ շատ ավելի հանդուրժող լինեինք միմյանց հանդեպ, բոլոր ժամանակներում: Այս պահին շատ տարբեր էմոցիոնալ շերտերի մեջ են մարդիկ: Հիմա մեզ մոտ յուրաքանչյուր մարդ տարբեր հոգեվիճակում է, անգամ՝ նույն ընտանիքում ապրող մարդիկ: Այս պահին միակ միասնական բանը ցավն է հայ զինվորի, հայի ու Հայաստանի ճակատագրի համար: Իսկ թե դրանք ի՞նչ հոգեվիճակներում են արտահայտվում, չափազանց տարբերն են: Ես շատ կուզենայի, որ այլ կարեւոր հարցերում էլ ունենայինք միասնականություն, բայց այդ միասնականության գաղափարներն էլ պիտի լինեն, պիտի արտադրվեն, որպեսզի կարողանանք ճիշտ լոբինգ անել ամբողջ աշխարհում:

Տպել
2330 դիտում

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների