Երևան
12 °C
ՀԱՊԿ-ում նույնպես արձանագրվել է, որ Հայաստանում կառույցի նկատմամբ հանրային որոշակի տրամադրություններ են շատ արագ, մեծ քայլերով աճ ունեցել ու փոխվել:
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում իր հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված հանրային դժգոհություններին ու հարցին, թե հնարավո՞ր է՝ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից:
«Վերջերս ՀԱՊԿ-ի մի շարք գործընկերների հետ շփումների արդյունքում արձանագրեցի, որ Հայաստանում հանրային որոշակի տրամադրություններ են շատ արագ, մեծ քայլերով աճ ունեցել: Նույնիսկ մի խոսակցության ժամանակ ասվեց, որ ՀԱՊԿ-ում մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ն կկորցնի Հայաստանը: Բայց ես դրան արձագանքեցի հետևյալ կերպ՝ Հայաստանում հակառակ մտավախությունը կա, որ Հայաստանը կկորցնի ՀԱՊԿ-ին:
Մեկ այլ ձևակերպմամբ ասում են, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, ես հակառակը ձևակերպեցի՝ մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ն դուրս կգա Հայաստանից: Իրականում սա ամենևին բառախաղ չէ: Եկեք չմոռանանք, որ հիմա ես ՀԱՊԿ-ի նախագահողն եմ, և ՀԱՊԿ-ի նախագահողը նույն անձի մեջ պետք է բացատրություններ ունենա Հայաստանի վարչապետին: Իմ այս՝ առաջին հայացքից ուղղակի բառախաղ թվացող ձևակերպումներով, կարծում եմ, ձևակերպեցի ամբողջ խնդիրը»,- նշեց նա՝ հավելելով, որ Հայաստանն ակնկալում է իրավիճակի հստակ քաղաքական գնահատական:
«Աշխատանքային մակարդակով բազմիցս ՀԱՊԿ-ի ներսում խոսել եմ, բայց հիմա պատեհ է, որ հրապարակային խոսեմ դրա մասին:
Երբ ՀԱՊԿ-ի գործընկերների հետ ունեցել ենք քննարկումներ Հայաստանի անվտանգության վերաբերյալ, որովհետև ՀԱՊԿ-ն Հայաստանի անվտանգության ինստիտուցիոնալ թիվ մեկ գործիքն է, մենք ստացել ենք շատ հստակ հավաստիացումներ, որ Հայաստանի սահմանը ՀԱՊԿ-ի համար կարմիր գիծ է:
Երբ նախորդ տարի տեղի ունեցան Սոթք-Խոզնավար հատվածի իրադարձությունները, այդ ժամանակ, բնականաբար, դիմեցինք ՀԱՊԿ-ին, և մեզ համար շատ տարօրինակ մի արձագանք ստացանք, թե սահմանը դեմարկացված և դելիմիտացված չէ: Այստեղից հարց ծագեց՝ այդ դեպքում կարմիր գիծը որտեղո՞վ է անցնում: Դեռ այն ժամանակ ձևակերպել ենք այս հարցի հստակ պատասխանի անհրաժեշտությունը: Ու սա կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ՀԱՊԿ-ի համար, որովհետև ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է ասել, որ ՀԱՊԿ չկա, որովհետև ՀԱՊԿ-ն ունի պատասխանատվության գոտի, որը գծանշված է սահմաններով»,- ասաց Փաշինյանը:
Նա շեշտեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կա սահման, և այս սահմանը կոորդինատներով հայտնի է. «Այդ սահմանները Խորհրդային Միության ադմինիստրատիվ սահմաններն են, որոնք 1991 թվականի դեկտեմբերի 18-ի համաձայնագրով ճանաչվել են որպես պետական սահմաններ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT