Երևան
12 °C
Վնասվել է «Հյուսիսային հոսք» գազատարը: Ռուսական կողմը պնդում է՝ հատուկ դիտավորությամբ արված պայթեցումներ են եղել, որոնց նպատակը ՌԴ-ին վնաս հասցնելն է:
Շվեդիայի և Լեհաստանի միջև ընկած հատվածում ստորջրյա բարձրավոլտ մալուխը կարող էր վնասվել «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» գազատարներում տեղի ունեցած պայթյունների հետևանքով։ Ինչպես հինգշաբթի հաղորդել է SVT հեռուստաալիքը, այս մտահոգությունը հայտնել են շվեդ մասնագետները։
«Nord Stream» ընկերությունը հայտարարել է, որ վթարը տեղի է ունեցել բոլոր երեք գծերի վրա միաժամանակ։ Վթարները տեղի են ունեցել Դանիայի բացառիկ տնտեսական գոտում՝ Բորնհոլմ կղզուց հյուսիս-արևելք։
Արտահոսքի տարածքում երկու սեյսմիկ ցնցում է գրանցվել. մեկը՝ սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը, երկրորդը՝ սեպտեմբերի 26-ի երեկոյան։
«Ռոյթերս» գործակալությունը, վկայակոչելով գերմանական GFZ սեյսմոլոգիական կենտրոնին, նշել է, որ ցնցումները գրանցվել են տարածաշրջանում շատ ցածր սեյսմիկ ակտիվության ֆոնին։
Խոսքը էլեկտրական Swepol Link մագիստրալի մասին է, որը դրված է եղել ծովի հատակի երկայնքով Շվեդիայի Կարլշամնի մոտ գտնվող Շտերնյո թերակղզու և Լեհաստանի Բրյուսկովո Վելկի գյուղի միջև 1990-ականներից: Դրանով Շվեդիան էլեկտրաէներգիա է արտահանում, այդ թվում՝ եվրոպական այլ երկրներում բարձր սեզոնային սպառման ժամանակաշրջաններում։ Շվեդական Svenska kraftnat էներգահամակարգի ներկայացուցիչ Պեր Կվարնեֆալկի խոսքով՝ մալուխն անցնում է վերջին պայթյուններից մեկի վայրից 500 մետր հեռավորության վրա։
Այս պահին փորձագետները դեռ չգիտեն՝ արդյոք մալուխը վնասվե՞լ է։ Ըստ SVT-ի՝ այս ստորջրյա հաղորդման գիծը որոշ ժամանակ եղել է անջատված վիճակում, և հետևաբար դրա աշխատանքի վերաբերյալ արդի տվյալներ դեռ չկան։
«Մենք չգիտենք, թե որքան ուժգին է եղել պայթյունը: Որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ կարգին է, չափումներ կիրականացնենք հաջորդ շաբաթվա սկզբին»,- ասել է Կվարնեֆալկը: Նա նշել է, որ Շվեդիայի համար կարևոր է շարունակել Եվրոպային էլեկտրաէներգիա մատակարարել, և որոշակի ժամանակ դա հնարավոր է անել առանց մալուխի։ Սակայն եթե գիծը երկար ժամանակ չաշխատի, դա կազդի էլեկտրամատակարարման իրավիճակի վրա։
Երեքշաբթի «Nord Stream AG» ընկերությունը հաղորդել է «աննախադեպ ավերածությունների» մասին, որոնք տեղի են ունեցել երկուշաբթի օրը «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» ծովային գազատարների երեք լարերի վրա: Շվեդ սեյսմոլոգներն իրենց հերթին հայտնել են գազատարի երթուղիների երկայնքով պայթյունների մասին:
Պատահականությո՞ւն, թե՞ դիտավորություն
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան «չափազանց անհանգստացած է այս լուրերով» և չի բացառել, որ խողովակաշարի խափանումները կարող են դիվերսիայի հետևանք լինել։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի խնդրանքով հրավիրված նիստում կքննարկի «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» գազատարների հետ կապված իրավիճակը։
«Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է բացատրի և դեռ խոստովանի կապը գազատարի պայթյունների հետ»,- մեկնաբանելով իրավիճակը՝ ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ Զախարովան հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պարտավոր է պատասխանել հարցին, թե արդյոք Վաշինգտոնը գիտակցե՞լ է իր սպառնալիքը «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ։ Նա նաև հրապարակել է փետրվարի 7-ին Բայդենի համապատասխան ելույթի տեսանյութը, որում ԱՄՆ նախագահն ասում է, որ Հյուսիսային հոսքը «կավարտվի, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա»:
Նույն օրը ԱՄՆ վարչակազմը հերքել էր, թե Բայդենն իրականում սպառնացել է ոչնչացնել «Հյուսիսային հոսք» խողովակաշարերը։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռի խոսքով՝ իր ելույթում Բայդենը նկատի է ունեցել Գերմանիայի հետ նախագահական վարչակազմի համատեղ աշխատանքը՝ սառեցնել «Հյուսիսային հոսք 2» նախագծի իրականացումը։
Պուտինն ահաբեկչություն է տեսնում
«Հյուսիսային հոսքի» դեմ աննախադեպ դիվերսիան իր էությամբ միջազգային ահաբեկչություն էր։ Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նշվել է, որ Ռուսաստանը հրատապ քննարկման է դնում այդ հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ այս միջադեպերը որակվել են որպես դիվերսիա՝ նշելով, որ «Եվրոպական էներգետիկ ենթակառուցվածքի կանխամտածված խախտումն անընդունելի է և կհանգեցնի ամենավճռական պատասխանների»:
Գերմանիայի և Եվրահանձնաժողովի արձագանքը
Գերմանիայի անվտանգության մարմիններն էլ ելնում են նրանից, որ «հզոր պայթուցիկ սարքերի» գործարկման հետևանքով վնասվել են «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» գազատարները։ Այս մասին հինգշաբթի իր կայքում հայտնել է Der Spiegel շաբաթաթերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Հրապարակման մեջ նշվում է, որ նման հզոր վնաս պատճառելու համար կպահանջվի 500 կգ տրոտիլ տարողությամբ պայթուցիկ։ Այս գնահատականը հիմնված է տարբեր սեյսմիկ կայանների գրանցած տատանումների վրա, ասվում է հոդվածում։
«Հյուսիսային հոսք 1» խողովակաշարում պայթյունի հետևանքով գազի արտահոսքեր են, որոնք համապատասխան աշխատանքների արդյունքում կարող են դադարեցվել հաջորդ երկուշաբթի։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Nord Stream AG-ի ներկայացուցչին։
Նշվում է, որ գազատարի հետագա շահագործման հետ կապված հնարավոր չէ կանխատեսումներ անել, քանի դեռ ընկերության մասնագետները չեն ժամանել դեպքի վայր՝ արտակարգ իրավիճակի մասշտաբները գնահատելու համար։
«Քանի դեռ վնասների գնահատման արդյունքները չկան, կանխատեսումներ անել հնարավոր չէ: Վնասի գնահատումը կարող է իրականացվել տեղում, հենց որ հասցնենք մոտենալ վթարի տարածքին: Ներկայում մուտքն այնտեղ սահմանափակ է»,- ասել է օպերատորի ներկայացուցիչը։
Եվրահանձնաժողովը սպասում է «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների միջադեպի հետաքննության արդյունքներին՝ հետագա քայլերը որոշելու համար։ Այս մասին հինգշաբթի օրը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՀ ներկայացուցիչ Թիմ Մաքֆին՝ նշելով. «Պետք է նախ իմանանք պատճառները, և թե ո՞վ է պատասխանատու սրա համար»:
Բացի այդ, ըստ նրա, ԵՀ-ն ուսումնասիրում է շրջակա միջավայրի վրա արտակարգ պատահարի ազդեցության հետևանքները:
ՆԱՏՕ-ն կարծում է՝ դիվերսիա է եղել
«Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարներում տեղի ունեցած միջադեպի մասին առկա բոլոր տեղեկությունները վկայում են դիտավորյալ դիվերսիայի մասին, ինչը խիստ անհանգստացնում է ՆԱՏՕ-ի երկրներին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Հյուսիսատլանտյան դաշինքի հայտարարությանը։
«Բալթիկ ծովի միջազգային ջրերում «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարերի վնասը խոր մտահոգություն է առաջացնում: Ներկայում առկա բոլոր տեղեկությունները ցույց են տալիս, որ դա կանխամտածված, անխոհեմ և անպատասխանատու դիվերսիաների արդյունք է»,- ասվում է փաստաթղթում:
ՆԱՏՕ-ն ընդգծել է, որ կազմակերպությունն անպատասխան չի թողնի իր կարևոր ենթակառուցվածքի վրա որևէ միտումնավոր հարձակում։
Հիշեցնենք՝ գազատարների վրա վթարը տեղի է ունեցել ռուս-ուկրաինական հակամարտության լարվածության ֆոնին։ Վթարից մեկ օր առաջ նորվեգական նավթի և գազի արդյունահանման անվտանգությունը վերահսկող Petroleum Safety Authority Norway գործակալությունը հայտարարել է, որ անհայտ անօդաչու թռչող սարքեր են տեսել ծովային նավթային հարթակների վրա:
Վթարի պահին «Հյուսիսային հոսք-2» գազատարը գործարկված չի եղել, քանի որ 2022 թվականի փետրվարի 22-ին Գերմանիան, ի պատասխան Ռուսաստանի կողմից ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչման, դադարեցրել է դրա գործարկման գործընթացը, իսկ «Հյուսիսային հոսք» գազատարը աշխատել է իր հզորության 20%-ով, և օգոստոսի վերջին գազի մատակարարումն այս խողովակաշարով գրեթե ամբողջությամբ դադարեցվել էր:
2021 թվականին Եվրամիությունը Ռուսաստանից է ատացել գազատարներով ստացվող ողջ բնական գազի մոտ 40%-ը և ևս 5%-ը՝ հեղուկացված բնական գազի տեսքով։ Միայն Գերմանիան գնել է 56 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ, որը կազմում է երկրի ներկրող ողջ բնական գազի մոտ 55%-ը։ «Հյուսիսային հոսք 2» գազատարի գործարկումը էլ ավելի էր մեծացնելու եվրոպական տնտեսության կախվածությունը ռուսական գազից, ինչի համար այս նախագիծը սուր քննադատության են արժանացրել Միացյալ Նահանգները և Արևելյան Եվրոպայի երկրները։ Եվ չնայած «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցման որոշումը կայացվել է 2015 թվականին, Ղրիմի բռնակցումից և Դոնբասի պատերազմից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Օլաֆ Շոլցը հույս են ունեցել, որ «Հյուսիսային հոսք 2»-ը կկարողանա ապահովել գազի ավելի ցածր գներ գերմանացի սպառողների համար։
Կարծիք է եղել, որ Ռուսաստանը պետք է ավելի զգույշ լինի իր արտաքին քաղաքականության մեջ, որպեսզի չկորցնի միլիարդավոր դոլարների եկամուտը Եվրոպա գազի վաճառքից:
Ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից ի վեր Ռուսաստանի և Եվրամիության միջև սկսվել է իսկական «գազային պատերազմ»։
2022 թվականի փետրվարից Ռուսաստանը հետևողականորեն նվազեցրել է գազի մատակարարումները Եվրոպական միություն՝ տարբեր պատճառներ օգտագործելով։
Ռուսական գազի պակասի պատճառով Եվրոպային սպառնում էր խոշոր էներգետիկ ճգնաժամի հեռանկարը, որը համեմատելի է 1970-ականների նավթային ճգնաժամի հետ։ Ըստ եվրոպացի քաղաքական գործիչների՝ ռուսական քաղաքականության նպատակն էր Եվրոպային ստիպել զիջումների գնալ Ուկրաինայի հարցում և հասնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի մասի վերացմանը:
2022 թվականի օգոստոսի 31-ին «Գազպրոմը» հայտարարել է «Հյուսիսային հոսք 1» խողովակաշարի անորոշ ժամկետով դադարեցման մասին, որին նախորդել էին մի քանի ժամանակավոր անջատումներ և մղվող գազի ծավալի կրճատում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվել է
Գլխավոր դատախազությունը պահանջում է Ռուբիկ Հակոբյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 5 անշարժ և 2 շարժական գույք
Արմեն Գրիգորյանը և Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
Լուրը, թե Առողջապահության նախարարությունը բժիշկների աշխատավարձը կրճատող նախագիծ է շրջանառում, սուտ է. ԱՆ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեկան հաշվետվությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողով ներկայացված նախագծերը դրական եզրակացություն են ստացել
Կտրիճը առանց որևէ մեկին հարցնելու, առանց ազգային եկեղեցական ժողովի ՌԴ-ի թեմի անունը դրել է Առաքելական ուղղափառ
Հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին. նախնական տեղեկությամբ՝ հրացանով ինքնասպան է եղել
Որտե՞ղ և ինչպե՞ս են ձևավորվում ընդդիմադիրների ցուցակները՝ Հայաստանո՞ւմ, թե՞ Հայաստանից դուրս. Հովհաննիսյան
ԵԱՀԿ-ն խոր ճգնաժամի մեջ է. Լավրով
Հուսով եմ՝ առաջիկայում դրական լավ լուրեր կլինեն. Պապոյանը՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման մասին
Պղնձաձուլարան կառուցելը մեր օրակարգից երբեք դուրս չի գալիս. Պապոյան
Օմանում մեկնարկել են Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները
Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի դեմ
Ժաննա Անդրեասյանը հերթական աշխատանքային այցն է կատարել Ծիծեռնակաբերդ
Հայտնի է ոստիկան Հայկ Հակոբյանի խափանման միջոցը
Ռուս լրագրողները երկար տարիներ անց վերջապես սուր հարցեր տվեցին պաշտոնյայի. նա Ալեն Սիմոնյանն էր. Ղազարյան
Այն շահարկումները, թե հոգևոր ծառայությունը բանակում դադարեցվել է, ճիշտ չեն. Պապիկյանը մանրամասնել է հրամանը
Մահացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը
Մոսկվայում մահափորձ է կատարվել Ռուսաստանի պաշտպանության նախարարության գեներալ-լեյտենանտի նկատմամբ
2025-ին տնտեսական ակտիվության ցուցանիշը 9,1 տոկոս է եղել. սա ավելի բարձր է, քան 2024-ին. Պապոյան
Աջափնյակ վարչական շրջանի թիվ 49 մսուր-մանկապարտեզը հիմնանորոգված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Խաչատրյանը և ԵԽ ՄԻ հանձնակատարն անդրադարձել են Ղարաբաղի փախuտականների իրավունքների պաշտպանությանը
Արարատի մարզի մի քանի գյուղում ջուր չի լինի
Տեր Արամն ու Տեր Թադեն դատական հայց են ներկայացրել. վիճարկում են Գարեգին Բ-ի որոշումները
Խոշոր ինքնավթար Հանրապետության հրապարակում. կա տուժած
ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը ցամաքային սահմաններով, այդ թվում՝ Հայաստանի միջոցով
Իտալիայում մեկնարկում են Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերը
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 113 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 219 քաղաքացու
Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Կասեցվել է «Ա․ Պ․ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի բենզինի վաճառքի գործունեությունը
Իրար հերթ չտալով վազում էին Մայր Աթոռ փրկելու, իսկ հազարամյա եկեղեցու անունը չե՞ն ուզում փրկել. Չախոյան
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են 2 «Տոյոտա» և «Նիսսան» մակնիշի մեքենաներ
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Դու ո՞վ ես, որ հազարամյա Եկեղեցու անունը փոխես, դու ո՞վ ես․ Ալեքսանյանը՝ Կտրիճ Ներսիսյանին
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն համալրվում է նոր, ժամանակակից բժշկական սարքավորումներով․ Ավինյան․ տեսանյութ
Քննարկեցինք կրթական ու տարբեր հարցեր․ Մանավազյանը հյուրընկալել է համար 32 հիմնական դպրոցի աշակերտներին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ տեսանյութ
Սրբուհի Գալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթին
Մոդուլային տիպի նոր զորամասը․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT