Երևան
12 °C
Սեպտեմբերի 21-28-ն ընկած ժամանակահատվածում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից Մոսկվա-Երեւան 157 չվերթ է իրականացվել: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից:
Հատկանշական է, որ Երեւան-Մոսկվա չվերթների թիվը նույն ժամանակահատվածում (սեպտեմբերի 21-28) ավելի շատ է՝ 159:
Իսկ ահա 2021 թվականին մեկ շաբաթվա ընթացքում (սեպտեմբերի 21-28-ն ընկած ժամանակահատվածում) Մոսկվայից Երեւան 39 չվերթ է իրականացվել, հակառակ ուղղությամբ՝ 41:
Նկատենք՝ չվերթների թվի աճը պայմանավորված է հիմնականում ռազմա-քաղաքական վերջին զարգացումներով: Հիշեցնենք՝ Ռուսաստանում մասնակի զորահավաք հայտարարվելուց հետո հազարավոր մարդիկ ամեն կերպ փորձում են լքել այդ երկիրը: Տեղի ազգությամբ հայ, սակայն ՌԴ քաղաքացիություն ունեցող անձինք սահմանը հատում են ինչպես օդային, այնպես էլ ցամաքային ճանապարհով՝ երկրներից կանգառի հիմնական ուղղություններն ընտրելով Վրաստանն ու Հայաստանը:
Ռուս-ուկրաինական սահմանային լարվածության ֆոնին մեծ թվով քաղաքացիներ դեռ ամիսներ առաջ էին ժամանել Հայաստան:
Ծանոթանալով ՀՀ բնակչության վարչական տեղաշարժերի ընդհանուր բնութագրին՝ ըստ բնակչության պետական ռեգիստրի գրանցումների՝ պարզ է դառնում, որ այս տարի հունվարի 1-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, թե՛ մուտքերի, թե՛ ելքերի ընդհանուր թիվը զգալի մեծ է: (Աղբյուրը՝ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգի վարչական հաշվառումները):
Ստորեւ ներկայացնում ենք ՀՀ սահմանային անցակետերով իրականացված մուտքերի եւ ելքերի գրանցումները 2021 եւ 2022 թվականների հունվարի 1-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում.
2021 թվականին գրանցվել է ընդհանուր 484 հազար 36 մուտք, որից 193 հազար 316-ը ՀՀ փաստաթղթեր ունեցող անձինք են: Նուն թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է ընդհանուր 536 հազար 773 ելք, որից 287 հազար 654-ը՝ ՀՀ փաստաթղթերով անձինք: «Զվարթնոց» օդանավակայանից գրանցվել է 337 հազար 886 մուտք, որից 136 հազար 989 ՀՀ փաստաթղթերով անձինք են: Գրանցված ընդհանուր 379 հազար 204 ելքից 214 հազար 432-ը ՀՀ փաստաթղթերով անձինք են:
Ընդհանուր պատկերին ծանոթանալիս ակնհայտ է դառնում, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2022 թվականին ելքերի ու մուտքերի թվերը նվազել են:
Մուտք՝ ընդհանուր 1 միլիոն 144 հազար 398, որից 466 հազար 60-ը ՀՀ փաստաթղթերով անձինք են, ելք՝ 1 միլիոն 127 հազար 912, որից 505 հազար 893-ը՝ ՀՀ փաստաթղթերով անձինք: «Զվարթնոց» օդանավակայանից գրանցվել է 653 հազար 58 մուտք, որից ՀՀ փաստաթղթերով՝ 213 հազար 652 անձ, իսկ ելքը՝ 636 հազար 979, որից 255 հազար 460-ը ՀՀ փաստաթղթերով անձինք են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT