Եթե 44-օրյա պատերազմից հետո, ինչպես ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր իր հայտարարություններից մեկում նշել՝ «Սերժ Սարգսյանի թեթեւ ձեռամբ» Նիկոլ Փաշինյանին փակցվեց «կապիտուլյանտ» որակումը, ապա առաջին նախագահի «թեթեւ շուրթմամբ» էլ արդեն մի քանի օր է՝ շրջանառության մեջ է դրվել ՀՀ իշխանության կողմից՝ ենթադրյալ «կապիտուլյացիոն փաստաթուղթ» ստորագրելու մասին թեզը։ 

Այս վտանգավոր շփոթն առաջացավ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցից հետո, երբ հաղորդավար-նախագահ երկխոսությունը «հանգեց» այն եզրակացության, թե իբր Հայաստանը կանգնած է կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրելու շեմին, եւ պետք է աջակցել ՀՀ իշխանությանն այն ստորագրելու հարցում։

Նկատենք, որ ընդդիմադիր ճամբարի կարկառուն ներկայացուցիչները՝ առաջին դեմքից մինչեւ շարքային աջակից, կառչելով «կապիտուլյացիա» բառից, աշխարհացունց վերլուծություններ կառուցեցին դրա շուրջ եւ դիրքավորվեցին որպես, այսպես ասած, «դեկապիտուլյանտներ»։  

Բառացի մեջբերենք խնդրո առարկա հարցազրույցի՝ տարընթերցումների տեղիք տված հատվածները:

«Իմ առաջարկի բուն իմաստն այն է, որ ընդդիմության մեծագույն մասը կարծում է, որ եթե Փաշինյանից կարողանան ազատվել, ապա մենք կարող ենք խուսափել այդպիսի ցավոտ լուծումներից, ինչպիսին սպասում են Ադրբեջանի եւ․․․ Սա միամտություն է, ով էլ գա, նույնը եւ գուցե ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու»,- ասում է առաջին նախագահը։ «Հիմնավորեք»,- արձագանքում է հաղորդավարը։ «Հիմնավորեմ, նախ, նրանք (- խմբ․ ընդդիմության լիդերները) չեն ապացուցել, որ կարողացել են, ավելի լավը կբերեն․․․»,- արձագանքում է առաջին նախագահը։

«Նրանց ողջ թեզը կառուցված է հետեւյալի վրա, որ՝ նա (- խմբ․ Փաշինյանը) գնա, նա չի կարող, մենք կգանք, եւ արդեն կփոխվի վիճակը»,- մեկնաբանում է հաղորդավարը։ «Ես ասում եմ՝ դուք չեք կարող, որովհետեւ չգիտեք, էդ ինֆորմացիային չեք տիրապետում, թե այսօր ինչ է պահանջվում Հայաստանից։ Ես էլ չեմ կարող, չգիտեմ, ես էլ պետք է այդ ինֆորմացիային տիրապետեմ, ես էլ, մյուս նախագահներն էլ, որպեսզի կարողանանք հասկանալ՝ կա՞ ավելի լավ լուծում։ Իմ նպատակն ինչ է. գիտեմ՝ բոլոր լուծումներն էլ վատ են լինելու մեզ համար, ես տեսնում եմ խնդիր, այդ բոլոր վատ լուծումներից ընտրել ամենաքիչ ցավալին։ Սա է մեր ակնկալիքը՝ ամենաքիչ ցավալի լուծումը։ Իսկ դա հասկանալու համար մենք պետք է տիրապետենք այդ ինֆորմացիային, որի միակ տերը Փաշինյանն է, ուրիշ ոչ ոք։ Եվ ավելին ասեմ՝ դրանից էլ չեմ վախենում՝ Փաշինյանն էլ է վախենում ստորագրել այդ փաստաթուղթը, որովհետեւ դուք շատ լավ գիտեք՝ ինչ էլ ստորագրի, ասելու են՝ «դավաճան», «թուրք», չգիտեմ՝ ինչ։ Ինչ էլ ստորագրի։ Էդպե՞ս է։ 100 տոկոսով։ Չեմ ուզում դավադրապաշտական բաների մեջ մտնել, թե դրանով ինչ նպատակ են հետապնդում, դա իմ բնագավառը չէ։ Իմ կարծիքով՝ մենք Փաշինյանին նույնիսկ ձեռք ենք մեկնում, եթե մեզ բացատրում ենք, միասին ենք ընտրում էն ամենաքիչ ցավալի տարբերակը, դրանով մենք մեզ վրա պատասխանատվություն ենք ստանձնում։ Ես պատրաստ եմ դրան։ Պատրաստ եմ, պատասխանատվություն ենք ստանձնում այդ պայմանագրերի համար»,- նշում է առաջին նախագահը։

«Առնվազն երկու բան, որ մեզանից ուզում են, հայտնի է՝ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում եւ միջանցք տալ»,- արձանագրում է հաղորդավարը, ինչին ի պատասխան՝ առաջին նախագահն ասում է․ «Ես չեմ ուզում մանրամասների մեջ մտնել, դրա մասին էնքա՜ն են խոսել։ Ես չգիտեմ՝ դա, կարելի է ասել, կհաջողվի՞, թե՞ չի հաջողվի, չգիտեմ։ Ո՞վ գիտե, դատարկ խոսակցություններ են դրանք»։

«Այսինքն՝ ես ճի՞շտ եմ հասկանում, որ մենք դատապարտված ենք ստորագրելու», հաղորդավարի հարցին Տեր-Պետրոսյանն արձագանքում է․ «Աշխարհում չկան երկու պետություններ, որոնք հաշտության պայմանագրեր չունեն»։

«Բայց դա հաշտությա՞ն պայմանագիր է, դուրս է գալիս՝ կապիտուլյացիայի պայմանագիր է»,- առարկում է հաղորդավարը։ «Այո՛, մեզնից ավելի հզոր երկրներ են կապիտուլյացիայի ենթարկվել։ Ես առաջինն եմ ասել, որ կապիտուլյացիա է, այո՛։ Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել։ Եվ ինչպիսի ճնշում է գործադրվելու մեզ վրա, որպեսզի․․․ կարող է նյուանսներ լինեն՝ Ռուսաստանի առաջարկը մի քիչ այլ տեսակ լինի, ԱՄՆ-ինը՝ մի քիչ այլ, բայց վերջին հաշվով մեկն է հաղթելու, մեկն է անցնելու։ Այո՛, ի՞նչ է եղել։ Ճապոնիան չի նվաստացել, չի կապիտուլացվել, ի՜նչ է եղել այստեղ։ Սա մեր ցանկությունը չի եղել, հանգամանքներն են բերել դրան, մեր հակառակորդների ագրեսիվությունը, մեր  իշխանությունների սխալները, որոնք հանգեցրել են այս վիճակին: Եթե համարում եք՝ ես էլ եմ սխալներ գործել, եթե անգամ սխալներ գործել եմ՝ ոչ էս ուղղությամբ: Ես, հակառակը, առաջինն էի, որ ասում էի՝ միակ ճանապարհը սա է»։

Մեջբերելով զրույցի համատեքստը՝ այժմ փորձենք վերլուծել ու եզրահանգումներ անել։ Նախ՝ առաջին նախագահը շեշտում է, որ ոչ ոք՝ թե՛ ինքը, թե՛ նախկին մյուս նախագահները, տեղյակ չեն, թե ինչ փաստաթուղթ է ներկայացվել ՀՀ իշխանությանը, ինչ է սեղանին դրված, եւ ենթադրյալ կամ առաջարկվելիք փաստաթղթի մասին տեղյակ է մեկ մարդ, եւ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Ուստի նրա հետ պետք է երկխոսություն սկսել՝ պարզաբանելու, թե ի՞նչ փաստաթուղթ է առաջարկվում ՀՀ-ին, ինչպիսի առաջարկներ են դրանում առկա, որպեսզի ՀՀ նախկին նախագահների հետ համատեղ որոշում կայացնեն՝ ընտրել «ամենանվազ» զիջումներով տարբերակը։

Փաստենք, որ ՀՀ-ն կապիտուլյացիայի է ենթարկվել՝ բացառապես առաջին նախագահի սուբյեկտիվ եզրակացությունն է, որից էլ վերջինս բխեցնում է այն միտքը, թե «կապիտուլյացիայի ենթարկված» պետությանն առաջարկվող փաստաթուղթը ենթադրաբար պետք է լինի կապիտուլյացիոն բնույթի, այսինքն՝ պարունակի ցավալի զիջումներ։ Եվ ահա, այդ ենթադրյալ փաստաթուղթը ստորագրելու համար պետք է բոլորով հավաքվել եւ, այսպես ասած, «դուխ տալ» Փաշինյանին, որ ստորագրի, եւ նրա հետ կիսել ստորագրվելիք փաստաթղթի պատասխանատվությունը։

Ահա սա էր առաջին նախագահի հիմնական ասելիքը, որը, ինչպես նշեցինք, հիմնված էր ենթադրությունների վրա, եւ այդ ենթադրություններից էլ բխեցվել էր «կապիտուլյացիոն փաստաթուղթ» ասվածը։

Մի կողմ թողնելով Տեր-Պետրոսյանի ենթադրությունները՝ այժմ տեսնենք, թե ինչ է ասում «ինֆրմացիայի միակ կրողը»՝ Նիկոլ Փաշինյանը, սեպտեմբերին 14-ին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ եւ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից (ճիշտ այն օրը, երբ վեհարանում տեղի էր ունենում ՀՀ եւ Արցախի նախկին նախագահների հանդիպումը)։

«Ես ինձ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալ ծանր որոշումների՝ հանուն խաղաղության, բայց դա չի նշանակում՝ ՀՀ պետական շահերին հակասող որոշում։ Էդ որոշումներին պետք է գնանք՝ երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը՝ տեւական կայունությունը, խաղաղությունը։ Չենք կարող վերնագիրը գրել «խաղաղության պայմանագիր», ստորագրենք, որի արդյունքում 6 ամիս հետո նոր պատերազմ սկսի։ Չենք կարող։ Ուզում ենք մի թուղթ ստորագրել, որի համար մեզ կարող են քննադատել, հայհոյել, դավաճան ասել, ժողովուրդը նույնիսկ կարող է հեռացնել մեզ իշխանությունից։ Էլի գոհ կլինենք, եթե ՀՀ-ն 29,800 քառակուսի կիլոմետր տարածքով ստանա տեւական խաղաղություն ու անվտանգություն։ Շատ հստակ ասում եմ՝ էն որոշումը, որը դա կապահովի, ես էտ որոշումը ստորագրելու եմ: Ինձ չի հետաքրքրում, թե ինչ կլինի հետո ինձ հետո, ինձ հետաքրքրում է, թե ինչ կլինի հետո ՀՀ-ի հետ»,- ԱԺ-ում հայտարարել էր վարչապետը։

Երբ նրա այս հայտարարությունից հետո ընդդիմության հայտնի խմբակները «շուխուր» գցեցին, թե՝ «Նիկոլը թուղթ ա ստորագրում» եւ փողոցներ դուրս եկան, վարչապետը ֆեյսբուքյան լայվով դիմեց հանրությանն ու պարզաբանեց՝ որեւէ թուղթ ստորագրված չէ եւ չի նախապատրաստվում, իշխանությունները երբեք չեն ստորագրի փաստաթուղթ, որը կասկածի տակ կդնի ՀՀ տարածքային ամբողջականությունը:

«Մեզ ասում են՝ միջանցք, մենք ասել ենք, ժողովուրդ ջան, որ մենք Հայաստանի տարածքով միջանցք որեւէ մեկին չենք պատրաստվում տալ, չենք տալու, ոչ թե չենք պատրաստվում տալ, այլ չենք տալու: Մենք էդպիսի թուղթ չենք ստորագրի, երբե՛ք, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը որեւէ ձեւով կդնի կասկածի տակ: Բացառվում է նման բան»,- շեշտել էր վարչապետը:

Իսկ ահա ՄԱԿ-ի ամբիոնից վերահաստատելով իր խոսքերը՝ ասել էր. «Ադրբեջանը հրապարակավ բարձրաձայնում է, որ Հայաստանի ողջ հարավն ու արեւելքը, նույնիսկ մայրաքաղաք Երեւանն ադրբեջանական հող է։ ․․․Եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ոչ թե տեսականորեն, այլ կոնկրետ, ես նկատի ունեմ մեր միջազգայնորեն ճանաչված 29,800 քառակուսի կիլոմետր տարածքի ամբողջականությունը, կնշանակի, որ մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հակառակ դեպքում մենք կունենանք ֆիկտիվ խաղաղության պայմանագիր, եւ դրանից հետո Ադրբեջանը կօգտագործի սահմանների սահմանազատման գործընթացը նոր տարածքային պահանջների եւ օկուպացիայի համար»։

Ի՞նչ է ստացվում․ Փաշինյանը հայտարարում եւ վերահաստատում է, որ ՀՀ-ն չի գնալու տարածքային զիջում ենթադրող, նվաստացուցիչ պայմաններով խաղաղության պայմանագրի՝ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման, եւ պետք չէ «Կիկոսի մահը» հեքիաթի մոտիվներով ելույթներ ունենալ եւ առանց ինֆորմացիային տիրապետելու՝ գուժել հիպոթետիկ ինչ-որ փաստաթղթի ստորագրման, այսինքն՝ չեղած բանի մասին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4089 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին