Հնդկաստանը Հայաստանին 250 մլն դոլարի զենք և զինամթերք կմատակարարի. The Economic Times

Հնդկաստանը հրթիռների, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և այլ զինամթերքի զգալի քանակի մատակարարման պայմանագրեր է ստորագրել Հայաստանի հետ:

Այս մասին գրում է հնդկական The Economic Times պարբերականը՝ նշելով, որ թեև պայմանագրերի արժեքը չի բացահայտվում, բայց իր աղբյուրների տեղեկատվությունից ենթադրվում է, որ խոսքը շուրջ 20 մլրդ ռուպի (համարժեք մոտ 250 մլն դոլարի) արժողությամբ զենք և զինամթերքի խոշոր խմբաքանակի մասին է:

«Ասիական այս երկիրը գտնվում է հարևան Ադրբեջանի հետ երկարատև սահմանային հակամարտության մեջ: Հնդկաստանը զգալի ջանքեր է գործադրում զենքի արտահանումն ավելացնելու ուղղությամբ՝ տարատեսակ քաղաքական բարեփոխումներով և կառավարության ակտիվ աջակցությամբ՝ արտասահմանյան պատվերներ ապահովելու համար»,- գրել է պարբերականը:

Նշվում է, որ երկու երկրների կառավարությունների միջև սեպտեմբերի սկզբից համապատասխան պայմանագրեր են ստորագրվել։

The Economic Times-ի աղբյուրները հայտնում են, որ պատվերում ներառված են տեղական արտադրության Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, ինչի արտահանումը պատմության մեջ առաջին անգամ է լինելու։

Հնդկաստանը, ըստ աղբյուրի, վերջերս ստացել է այդ համակարգերի 6 լրացուցիչ գնդի պատվեր, ինչպես նաև արձակման կայանքների մեծ հեռահարության հրթիռներ է փորձարկում։ Գործարքի շրջանակում Հնդկաստանը Հայաստան կմատակարարի նաև հակատանկային հրթիռներ և բազմաթիվ այլ զինամթերքներ։

Նշվում է, որ սա Հայաստան սպառազինության համակարգերի արտահանման առաջին դեպքը չէ։ Հնդկաստանը Հայաստանին սպառազինություն էր վաճառել նաև 2020 թվականին։ Հայկական կողմն այդ ժամանակ մոտ 40 մլն դոլարով ձեռք էր բերել 4 Swathi տեսակի հակամարտկոցային ռադար։ Այս ռադարները օգտագործվում են հրետանային արկերին, ականանետներին և հրթիռներին հետևելու և հակառակորդի արձակման կայանների և դիրքերի ճշգրիտ տեղորոշման համար: Ռադարները հաջողությամբ կիրառվել են ինչպես Պակիստանի, այնպես էլ Չինաստանի բանակներում:

Նշենք, որ այս տարվա հուլիսին հնդկական լրատվամիջոցները հայտնել էին ՀՀ ՊՆ պատվիրակության՝ Նյու Դելի սպասվող այցի մասին՝ ռազմական մատակարարումները քննարկելու նպատակով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3205 դիտում

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով