Երևան
12 °C
2016 թվականին Գյումրու դրամատիկական թատրոնը «Լիր արքա» էր բեմադրում, և սկսվեց Ապրիլյան պատերազմը։ Թատրոնի վարագույրը բացվեց ապրիլի 7-ին։ 2020-ին «Վերելք» էր բեմադրվում, պատերազմ էր, բայց կրկին բացվեց թատրոնի վարագույրը։ 2022-ը եղավ երկրում ծայր առած բարդ ու դժվարին ժամանակահատվածի շարունակությունը։ Դրամատիկականը 157-րդ թատերաշրջանը բացեց ծանր շնչառությամբ, բայց վստահ, որ ամեն ինչ ճիշտ է։
«Այսօր մենք ու համազգային թատրոնը որոշեցինք, որ այս վարագույրը կրկին պարտավոր է բացվել, և շնորհակալ ենք, որ այսօր այստեղ եք, որովհետև մենք միշտ պետք է լինենք մեր «խրամատներում», և մեր թատրոնի վարագույրը միշտ պետք է բացվի»,- մինչ առաջնախաղը՝ հանդիսականին դիմեց Գյումրու թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը։
Դահլիճում օդն ասես քարացավ, ու ներկաները լռությամբ և հոտնկայս, ի հիշատակ Ադրբեջանի հրահրած վերջին ագրեսիայի ժամանակ զոհվածների, լռեցին, այնուհետև բացվեց վարագույրը. Գյումրու դրամատիկականն ու Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը հանդիսատեսի դատին հանձնեցին Ուիլյամ Գիբսենի «Հրաշագործը»։

Բեմադրությունը ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանինն է: Նրա խոսքով՝ դերասանական կազմն ամբողջ ամառ աշխատել է, արձակուրդ չեն գնացել, քանի որ կարևոր ասելիք ունենին տեղ հասցնելու։
Գիբսոնի «Հրաշագործ» դրամայի հիմքում կույր և խուլ գրող, ամերիկացի հասարակական գործիչ Հելլեն Քելլերի մանկության պատմությունն է, որն իր ուսուցչուհու՝ Էննի Սուլիվենի շնորհիվ կարողանում է հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ։
Ներկայացման մեջ հնչեցված համամարդկային խնդիրներն այսօր հասարակության համար առաջնային հարցեր են։
Առանց գիտակցության ենթարկվելը դա նույն կուրությունն է։ Ահա այն հիմքը, որի վրա պետք է կառուցվեն նոր աշխարհն ու կյանքը։

«Պիեսը ցույց է տալիս, որ հրաշք ցանկացած մարդ կարող է գործել, եթե կես ճանապարհին չի կանգնում, այնպես, ինչպես ուսուցչուհին, որը իր նվիրվածության, կամքի, սիրո ու համառության շնորհիվ կարողացավ կույր ու խուլ երեխային շփվել սովորեցնել»,- ասում է ՀՀ վաստակավոր արտիստ, Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը։


«Հայաստանում առաջին անգամ է նման նախագիծ իրականացվում, երբ երկու թատրոն ունենում է համատեղ մեկ ներկայացում, և այդ ներկայացման առաջնախաղով բացվում է թատերաշրջանը: Կա, որ ռեժիսոր, դերասան են հրավիրվում, մենք այդ փորձն ունենք, բայց որ ներկայացում ծնվի, որը պետք է լինի միաժամանակ երկու թատրոնների խաղացանկում և 2 թատրոնների թատերաշրջանների բացում, սա առանձնահատուկ է»,- շեշտում է Գյումրու թատրոնի տնօրենը:

Համազգային թատրոնից 2 դերասան է ընդգրկված, 4 դերասան էլ՝ Գյումրու թատրոնից: Գլխավոր դերակատարը Նարինե Գրիգորյանն է, աղջնակին մարմնավորել է 9-ամյա Անգելինա Զաքարյանը։

Բեմում ամեն ինչ այնքան իրական ու բնական է՝ դեկորացիաները, միջավայրը, երևույթն ու մարդիկ, որ ներկայացումից տևական ժամանակ անց էլ հնարավոր չի լինում դուրս գալ 19-րդ դարի անգլիական ազդեցությունից։


«Հրաշագործ»-ը հոկտեմբերին կազդարարի նաև Համազգային թատրոնի թատերաշրջանի բացումը։ Բեմում կլինի նույն դերասանական կազմը։
«Այս համագործակցությունն աննախադեպ է։ Երկու դերասանախմբեր միասին ստեղծել են ներկայացում, որը հավասարաչափ խաղալու են երկու թատրոններում: Սա ոչ միայն նոր խաղընկերներ ունենալու լավագույն փորձ է, այլ նաև նոր հանդիսատես, էլ չեմ ասում, թե փորձերի ընթացքում ինչքա՜ն բան ենք իրարից սովորել: Սա հրաշալի ու լավ փորձառություն է»,- ամիսների իրենց համատեղ աշխատանքն է գնահատում և ներկայացնում Նարինե Գրիգորյանը։
Թատերաշրջանի բացումից հետո դրամատիկականում հսկայական անելիք ունեն։ Տնօրենն ասում է՝ ոչ մի պահ կանգ չեն առնելու։ Հատկապես երկրի համար այս բարդ ժամանակահատվածում յուրաքանչյուրն իր տեղում պիտի լինի՝ մեկ անգամ ևս շեշտելով՝ «յուրաքանչյուրս մեր խրամատում՝ պատասխանատու ու պատվախնդիր»։

Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT