Երևան
12 °C
Գյումրիում շարունակվում են նոր տրանսպորտային ցանցի շահագործման աշխատանքները։ Մինչ այս գործող թիվ 25 համարի երթուղուց զատ, արդեն 3 երթուղի է սպասարկվում նոր փոխադրամիջոցներով։
Գյումրու համայնքապետարանի տրանսպորտի բաժինը, ելնելով ուսումնասիրություններից, միմյանց է միացրել թիվ 14, 24 և 18 համարի երթուղիները։ 3-ն էլ նախկինում առանձին-առանձին սպասարկում էին տարբեր ուղղություններ՝ քաղաքի ծայրամասային հատվածները կապելով Գյումրու կենտրոնին, Անի և Մուշ թաղամասերին։
14, 24, 18 համարների սպասարկման թաղամասերում ապրող գյումրեցիները մշտապես դժգոհում էին, սակայն ոչ թե նոր մեքենաներ էին պահանջում, այլ՝ դրանց թվի ու ժամային գրաֆիկի ավելացում։
Այս երեք երթուղիներն այժմ միավորվել են, դարձել մեկը՝ 6 համարի ներքո, երթուղին փոքր-ինչ ներառում է նախկին 14 համարից, փոքր-ինչ՝ 24։
Թե համայնքապետարանն ի՞նչ ուսումնասիրություն է կատարել և ինչպե՞ս է առաջնորդվել, գյումրեցիներից շատերն այդպես էլ չեն հասկացել։ Միայն գիտեն, որ լրացուցիչ ֆինանսական ծախսի ու դժվարությունների են հանդիպում նոր փոփոխության պատճառով։
«Առաջ 58 հասնելու համար կնստեի 14 համարը ու ուղիղ կհասնեի։ Հմի արդեն 14-ից կես ճամփա բդի իջնիմ, ուրիշ գազել նստիմ, որ հասնիմ 58։ Երեխա են, պարապմունքի կերտան-գուկան։ Էս էլ եղավ լավ գործ։ Մենք կսեինք՝ ավտոները շատցրեք, չէինք ըսե՝ գիծը փոխեք, ճամփեքը խառնեք։ Մե հոգիմ չէ, երկուս չէ, եքա թաղամաս է»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում դժգոհում են բնակիչները, որոնք չցանկացան ներկայանալ:
Նրանցից մեկի խոսքով էլ՝ նախկինում 100 դրամով գնացել է Պալիգոն և նույնքան գումարով հետ վերադարձել տուն (-խմբ. նկատի ունի՝ Շիրակացի փողոցը), այժմ չի կարող: «Ապրին, որ լավ ավտո են բերել, բայց ես հմի բդի էդ լավ ավտոյով հասնիմ բազար, ընդեղից էլ ուրիշ բանմ նստիմ, հասնիմ Պալիգոն, հետ գալն էլ՝ նույնը։ Եղավ, որ ընձի 400 դրամ պետք է մենակ մե հոգու էրտալ-գալու համար»,- գանգատվում է քաղաքացին, որը ևս չցանկացավ ներկայանալ:
Գյումրու համայնքապետարանի պատասխանատուն, սակայն, իր բացատրությունն ունի: Տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ Գագիկ Ավետիսյանն ասում է. «Եթե փակեինք, ի՞նչ էին անելու։ Ինչքան հնարավոր էր, 14-ը՝ Կոմբինատի թևը, միացրինք 24-ին, որպեսզի կարողանան գան, հասնեն շուկա, հետո շարունակեն, թե չէ պետք է փակվեր, որովհետև շահութաբեր չէր, շարժակազմ չկար, չէին կարող շահագործել։ Շիրակացիով էլ 14 համարը չի լինի։ Հիմա մի կերպ կսպասարկենք էդ թաղամասերը, եթե հետո հնարավորություն եղավ, մեքենաներ եղան, հնարավոր է՝ վերականգնվի նորից»:
Նրա խոսքով՝ նույն խնդիրը կա նաև 33 համարի երթուղու հետ կապված. այն միացվել է 26 համարին և փոխված ուղեգծով է երթևեկում։ Գործող 9 երթուղուց 7-ն է մնալու։ Արդեն շահագործվողները աշխատելու են ժամը 07։30-ից մինչև 21։00-ն։
Շահագործված նոր երթուղիները սպասարկման հետևյալ ուղեգիծն ունեն՝
թիվ 6 (նախկին 24 համարը) երթուղին սպասարկում է «Սովխոզ» թաղամասը մինչև «Մսի կոմբինատ», թիվ 7-ը՝ (նախկին 12 համարը) երթուղին՝ «Գծի հետև» (Երկաթգծի բանավան) թաղամասը մինչև «Անի» թաղամաս։
Ըստ պատասխանատուի՝ սպասում են նոր փոխադրամիջոցների, որոնք հույս ունեն գնել սուբվենցիոն ծրագրով. 20-22 տեղանոց 20 ավտոբուսի հայտ են ներկայացրել։ Սրանից բացի՝ այլ սպասելիք էլ կա. «ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի շրջանակներում խոստացել են Գյումրուն 5 էլեկտրական ավտոբուս նվիրել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT